Mediaeducational blog

Գրիգոր Զոհրապ

Оставьте комментарий


Գրիգոր-ԶոհրապԳրող, փաստաբան, քաղքական գործիչ, լրագրող, պատգամավոր… 1915 թ. աքսորվել է Չանքըրը: Գրիգոր Զոհրապին սպանել է Չերքեզ Ահմեդը:

Գրիգոր Զոհրապը ժամանակի ամենափայլուն անձանցից է թե’ հայ հասրակության մեջ և թե’ օսմանյան ինտելեկտուալ կյանքում… Լրագրող, գրող, իրավաբան, պատգամավոր…

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին Ստամբուլում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Մաքրուհյան, Թարգմանչաց և կաթոլիկ Լուսավորիչյան հայկական դպրոցներում: Ավարտել է Գալաթասարայի Սուլթանական դպրոցի (Mekteb-i Sultani) ինժեներական բաժինը` որպես ճանապարհների և կամուրջների ինժեներ: Առաջին հոդվածները հրապարակել է հայերեն «Լրագրում»: Ամուսնացել է Կլարա Յազըջյանի հետ, և ունեցել են չորս երեխա:

Սկսել է գրել «Հայրենիք» թերթում: Ժամանակի հայկական մամուլի ամենակարևոր պարբերականներից մեկը հանդիսացող «Մասիս» շաբաթաթերթի հրատարակիչներից մեկն է: 1908 թ. Փարիզ հարկադրական աքսորից մեկ տարի հետո Երկրորդ սահմանադրության հռչակումից հետո հետ է վերադարձել:

Գրիգոր Զոհրապը սկսել է հրատարակել «Նոր օր» թերթը: Ստանալով ամենաշատ թվով ձայները` ընտրվել է հայկական համայնքի խորհրդում: Առաջին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է օսմանյան պատգամավորների պալատի պատգամավոր:

Զոհրապը սկսել է հրապարակումներով հանդես գալ «Ազատամարտում»: 1912 թ. երկրորդ խորհրդարանական ընտրություններում կրկին ընտրվել է պատգամավոր, սակայն խորհրդարանը 3 ամիս անց ցրվել է:

Գրիգոր Զոհրապը գրող էր: Մի շարք նովելների, քննադատական հոդվածների և վիպակների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև թուրքերեն: Ստեղծագործել է նովելի ժանրում: Նրա ստեղծագործությունների յուրահատկություններից են լեզվի պարզությունը, ժողովրդի հանդեպ սերը և ռեալիզմը:

Գրիգոր Զոհրապը, քննադատելով արմատացած նյութականացված մտածելակերպը, ունևոր խավի երկերեսանի բարոյական ընկալումները, կանգնել է չքավորների և զրկվածների կողքին: Նրա նովելների հերոսները փոքր մարդիկ են, ծառայողները, մեղավորները, մաքսանենգերը, մանր արհեստավորներն ու փոքր պաշտոնյաները: Կանայք գրեթե միշտ առանցքային տեղ են զբաղեցնում Զոհրապի նովելներում:

Որպես իրավաբան` Զոհրապը Պոլսի հայտնի փաստաբաններից էր: Քանի որ բացի թուրքերենից և հայերենից շատ լավ տիրապետում էր նաև ֆրանսերենին, ժամանակի առևտրական դատական գործերում պահանջարկ ունեցող փաստաբան էր:

Աբդուլհամիդյան բռնատիրության պայմաններում շահել է դժվարին և վտանգավոր դատավարություններ` համարվելով աբդուլհամիդյան ռեժիմի թշնամի: Աբդուլհամիդյան բռնակալության վերջին տարիներին Զոհրապին արգելել են զբաղվել փաստաբանությամբ: 1908 թ. Փարիզից վերադառնալուն պես հրավիրվում է իրավաբանության ֆակուլտետում քրեական իրավունք դասավանդելու: 1909 թ. լույս են տեսել նրա դասախոսությունների նոթերը:

1908 թ. Երկրորդ սահամանադրությունը և երիտթուրքերի հեղափոխությունը ընդունվեց որպես հավասարության, ազատության, եղբայրության իդեալների հաղթանակ` ստեղծելով մեծ լավատեսության մթնոլորտ:

Հայ հեղափոխական կազմակերպությունները (ֆիդայիներ) զենքը ցած դրեցին` հայտարարելով, որ ճանաչում են նոր հասարակարգը: 1907 թ. սկսած Դաշնակցություն-Միություն և առաջադիմություն կուսակցությունների համագործակցությունն ընդլայնվեց և զարգացավ:

Քաղաքական գործիչ Զոհրապը պաշտպանում էր տարբեր ինքնությունները օսմանականության հիմքով համախմբելու թեզը: Հատկապես պայքարում էր հայերի և թուրքերի եղբայրության համար: Այդ իսկ պատճառով իրեն բնորոշում էր և’ որպես հայ, և’ որպես օսմանցի: Ոչ միայն բարձրաձայնում էր հայ համայնքի խնդիրները, այլև աշխատում էր ողջ օսմանյան հասարակության և պետական կառուցվածքի արդիականացման համար:

1908 թ. հուլիսի 31-ին Օսմանյան սահամանդրության ակումբի անունից թուրքերեն դիմել է Թաքսիմի քաղաքապետարանի այգում հավաքված 10 հազարանոց հասարակությանը:

Ելույթն սկսելով «Օ~, ազատ օսմանցիներ, ազատ քաղաքացիներ» կոչով` եզրափակել է հետևյալ խոսքերով. «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»:

Քաղաքական գործիչ Զոհրապը երեք անգամ ընտրվել է պատգամավոր: Որպես օսմանյան պատգամավորների պալատի «սոցիալիստ» հիշատակվող ամենակտիվ պատգամավորներից էր, հայտնի էր իր ազդեցիկ ելույթներով: Ոչ միայն բարձրաձայնում էր հայ համայնքի խնդիրներն, այլև աշխատում էր ողջ օսմանյան հասարակության և պետական կառուցվածքի արդիականացման համար:

Խորհրդարանի արտամուսնական կապի վերաբերյալ քննարկման ժամանակ ապօրինածին երեխայի թեմայով հայտնի ելույթի ժամանակ ասել է. «… Այնպիսի խորհրդարանում ենք իշխանությունն իրականցնում, որտեղ մենք ենք և’ դատախազը, և’ դատավորը: Տղամարդիկ զբաղված են կանանց վրա իրենց իշխանությունն ամրապնդելով… Այս մեղքի մեջ ամենամեծ բաժինը տղամարդիկ ունեն»: Իսկ  օրենքում հիշատակվող ապօրինածին զավակների մասին ասել է. «20-րդ դարում… ես չեմ կարողանում հասկանալ այս ծագումնաբանության կործանիչ հարցը: Միջնադարում ազնվականության դատավարություններ կային: «Ես ֆստանի որդին եմ, ֆստանն իմ նախապապերից է, սա ապօրինածին զավակ է» նմանատիպ արտահայտություններն այն դարում էին: 20-րդ դարի, ինչպես նաև ողջ մարդկության պատվի համար նմանատիպ արտահայտությունները մերժում եմ, այսուհետ աշխարհում միայն մարդիկ կան, այլևս ապօրինածին չկա»:

Գ. Զոհրապը պահանջել է վերացնել ուղղակի հարկերը. «Հարկ կոչվածը հասարակության մեջ մարդու զբաղեցրած տեղի վարձակալության գինն է… Արդարացի՞ է, որ տան դռանը պառկած կամ ձեղնահարկում ապաստանած աղքատն ու նույն տան ամենաշքեղ և զարդարված սենյակներում ապրող հարուստը նույն վարձը տան: Հավասարությունն ըստ հավաքած մրգի չափի է, այլ ոչ թե ըստ անձի»:

1915 թ. ապրիլի 24-ին 250 հայ մտավորականների ձերբակալեցին և տեղահանեցին Չանքըրը և Այաշ:

1915 թ. ապրիլի 26-ին Զոհրապը շտապում է Զավեն պատրիարքի մոտ, իր գրությունը պատրիարքի և մյուս լիազոր անձանց հետ միասին ուղարկում է սադրազամ Սաիդ Հալիմ փաշային:

1915 թ. ապրիլի 28-ին ձերբակալությունները դադարեցնելու համար կրկին գրավոր դիմում է Թալեաթ փաշային: Կարող էր փախչել և կյանքը փրկել, սակայն մինչև վերջին պահը հույս ուներ, որ կարող է ինչ-որ բան անել, շարունակում էր կապեր հաստատել:

Մինչդեռ 1915 թ. մայիսի 20-ին հերթը հասավ նաև նրան: Էրզրումի պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանի հետ ձերբակալել և ուղարկել են Դիարբեքիր:

Իթթիհադական մարդասպան Չերքեզ Ահմեդն ու Նազըմը Ուրֆայի մերձակայքում գլուխը քարով ջախջախելով սպանել են Գրիգոր Զոհրապին:

1915 թ. հուլիսի 15-ին ճանապարհին կնոջը` Կլարային ուղղված նամակում գրում է. «Սիրելի’ս, միա’կս, արդեն մեզ համար սկսվում է վերջին արարը: Այլևս ուժ չունեմ: Եթե կենդանի չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ հիշեն»:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s