Mediaeducational blog

Դերենիկ Դեմիրճյան- Հուշեր

Оставьте комментарий


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երկա-
րամյա գիտաշխատող Արփիկ Ավետիսյանի՝ տատիկիս (1912–1991) արխի-
վում մի մաշված, քրքրված կապիչներով թղթապանակ կար: Այն բացելու անհ-
րաժեշտությունը միշտ հետաձգվում էր, քանի որ մյուս` առավել հաստափոր
ու չափազանց հետաքրքիր բովանդակությամբ նյութերը ժամանակ չէին թող-
նում բացելու այս մեկը: Եկավ նաև դրա հերթը. դեղին, խունացած էջերին տա-
տիկիս գրամեքենայի ծանոթ տառատեսակն էր: Վերնագիրը չափազանց հե-
տաքրքրեց` «Իմ հուշերը` կապված Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի հետ»:
Հուշերի հեղինակը Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկն էր: Տեքս-
տից ակնհայտ էր` նա հուշերը տատիկիս է հանձնել այն տարիքում, երբ
նրբանկատ ու խելացի երևալու ցանկությունն արդեն ուսերի ետևում էր: Ո՞վ է
այս կինը` Գայանե Ավետիսյանը (1908–1986): Գ. Սունդուկյանի անվան թատ-
րոնի դերասանուհի: Ինչու՞ է իր հուշերը վստահել տատիկիս: Հուշերն ընթեր-
ցելիս` պարզվեց, որ տատիկս ու Գայանե Ավետիսյանը նույն դպրոցում են
սովորել: Հետևաբար, կարող եմ միայն ենթադրել, որ արդեն հասուն տարի-
քում նրանք հանդիպել են, և Գ. Ավետիսյանը պատմել է իր հիշողությունները
վաղեմի ընկերուհուն:
Չգիտեի` Գայանե Ավետիսյանի պատմությունը հայտնի՞ է Դեմիրճյանի
կենսագիրներին: Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆա-
յելյանն ասաց, որ Գայանե Ավետիսյանի մասին գրավոր նյութեր առանձնա-
պես չկան. Դեմիրճյանն իր հուշերում նրան հիշատակել է միայն անվան առա-
ջին տառով կամ ներկայացրել` որպես «Գարուն»: Գայանե Ավետիսյանը Վար-
պետի օրինական կինը չէր: Կ. Ռաֆայելյանը պատմեց, որ, ըստ Վարպետի
քրոջ աղջկա` Նատալիա Շիրինյանի` Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի
թուլություններից: Ո՛չ ալկոհոլ, ո՛չ ծխախոտ, սուրճն անգամ միայն կաթով էր
խմում: Բայց Վարպետն ունեցել է մեկ թուլություն` կանայք: Դեմիրճյանը եր-
կու անգամ օրինական ամուսնություն է ունեցել. առաջին կինը Մարիամ Կա-
նայանն էր` Դրաստամատ Կանայանի քույրը: Մարիամը շուրջ 15 տարի
փոքր էր Դեմիրճյանից. եղել է նրա սանուհին Թիֆլիսի Մարիամյան-Հովնան-
յան դպրոցում: Ունեցել են երկու որդի` Արտաշեսը, որը մահացել է 2 տարե-
կանում, և Վիգենը, որն ապրել է մոտ 60 տարի և ունեցել է մտավոր խնդիրներ:
Մարիամը վաղ է մահացել: Նրա մահից մի քանի տարի անց Դեմիրճյանը
հանդիպել է երկրորդ կնոջը` ազգությամբ ռուս Մարիա Միխայլովնա Իվանո-
վային: Մինչ Դեմիրճյանին հանդիպելը` տիկին Մարիան արդեն ամուսնացած
էր և ուներ որդի, սակայն նրան թողնելով ամուսնու մոտ` սկսել է ապրել Դե-
միրճյանի հետ: «Եթե հավատանք բանավոր պատումներին,– պատմում է Կ.
Ռաֆայելյանը,– այդ կնոջը Դեմիրճյանի համար Չարենցն է փախցրել: Սա
վարկած է, որը դեռևս լուրջ հիմնավորումներ չունի: Դեմիրճյանը 37 թ., հաս-
կանալի պատճառներով, շատ խնամքով թաքցրել է իր և Չարենցի մտերմութ-

յունը»: Ի դեպ, Մարիա Միխայլովնան հրաժարվել է Դեմիրճյանից զավակ ու-
նենալ` մտավախությամբ, թե երեխան կարող է հիվանդ լինել, ինչպես Վիգե-
նը:
Գայանե Ավետիսյանը` մինչ Դեմիրճյանի հետ կապվելը, ևս ամուսնացած
էր և ուներ որդի: Նրա ամուսինը 1941 թ. զոհվել էր Հայրենական պատերազ-
մում: 1943 թ. ծնվել է 35-ամյա Գ. Ավետիսյանի և 65-ամյա Դ. Դեմիրճյանի որ-
դին: Այս երեխային ևս Վիգեն են կոչել: Հետաքրքիր պատմություն կա. Ավե-
տիք Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել էին որդի ու-
նենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի, որի
անունը ևս Վիգեն էր: Երեքն էլ ունեցան արու զավակ: Երեքն էլ նրանց տվեցին
Վիգեն անունը: (Լևոն Շանթի Վիգենը 1943 թ. ռմբակոծության ժամանակ իր
հարսնացուի հետ զոհվել է): Վիգեն Դեմիրճյանը մահացավ 2013 թ.: Հենց նա էլ
իր մոր` Գ. Ավետիսյանի լուսանկարները փոխանցել է Դ. Դեմիրճյանի տուն-
թանգարանին:
Հրապարակվող հուշերը ներկայացվում են կրճատումներով և խմբագր-
ված:
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
ԻՄ ՀՈՒՇԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ԴԵՐԵՆԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԵՏ
Ես փոքր հասակից զրկվել եմ հարազատ հորից, և խնամքս տարել է իմ մեծ
եղբայր Մաթևոս Հարությունի Ավետիսյանը, որն ավարտել է Էջմիածնի ճեմա-
րանը: Նրա ուսուցիչն է եղել Մեծ Կոմիտասը, և հենց դա էր պատճառը, որ ես
մանուկ հասակից սիրել եմ արվեստը, երգն ու երաժշտությունը: Մեզ մոտ էին
հավաքվում երաժիշտներ Ռոմանոս Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, Շարա
Տալյանը, որոնք մեր տանը կատարում էին «Անուշ» օպերայի փորձերը:
Եղբայրս ջութակ էր նվագում, հաճախ էր լինում անգլիական մանկատանը
(ներկայիս Թումանյան փողոցում, անցյալում` Դոկտորսկայա 20): Մանկա-
տունը մեր տան դիմաց էր, որի սաները բեմադրում էին ներկայացումներ,
գլխավոր դերերում խաղում էին մանկատան սաներ Պարոնիկյան Մայրանու-
շը (Թութուշ), այժմ` ՀՍՍՀ վաստակավոր դերասանուհի: Ես էլ մինչ դպրոցն
ավարտելը մասնակցում էի թատերական խմբակներում (ինքնագործ): Երբ բե-
մադրեցինք Պանջուլազյանի «Մասոն վարդապետի հարսանիքը», սովորում
էի 8-րդ դասարանում, խաղում էի Նազլուի դերը, իսկ գլխավոր դերը կատա-
րում էր Գուրգեն Մելիքսեթյանը` Աբել: Դպրոցն ավարտելուց հետո ինձ ձգում
էր արվեստը, և ես ընդունվեցի Վավիկ Վարդանյանի թատերական ստուդիա,
որտեղ ուսանում էին նաև Ժենյա Մկրտչյանը, Թամարա Դեմուրյանը, Էդիկ
Համբարձումյանը (օպերետի դերասան), և հենց առաջիկա երկու ամսվա ըն-
թացքում խաղացի պատասխանատու դեր, որից հետո Արվեստի վարչութ-
յունն ինձ մեկ տարով ուղարկեց Նոր Բայազետի թատրոն` աշխատանքի:
1936–37 թթ., Նոր Բայազետի թատրոնում աշխատելուց հետո, ընդունվեցի
Գ. Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ ինձ մեծ աջակցություն էր ցույց
տալիս ընկ. Մելիքսեթյանը (այն ժամանակ նա աշխատում էր Արվեստի տանը

և զբաղեցնում էր պատասխանատու պաշտոն: Ավելի ուշ նա Արվեստի և գրա-
կանության թանգարանի տնօրենն էր):
Այն ժամանակ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը հին շենքում էր, 1938 թ.
փոխադրվեցինք նոր շենքը (ներկայիս): Սկզբում աշխատում էի` որպես
կրտսեր դերասանուհի, ապա դերասանուհի:
1941 թ. մեկնեցինք Մոսկվա` հայկական արվեստի տասնօրյակին մաս-
նակցելու, որտեղ և լսեցինք՝ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Արդեն
ավարտել էինք մեր 10-օրյակը: Ահավոր խառնաշփոթ էր: Ես առաջին անգամ
էի Մոսկվայում, և հանկարծ պատերազմ, այն էլ ինչպիսի` անսպասելի պա-
տերազմ: Այդ ժամանակ ինձ մոտեցավ Դերենիկ Դեմիրճյանը՝ Վարպետը, օգ-
նեց ճամպրուկներս դնել գնացքում և ասաց. □Դուք գնացեք, իսկ մենք կգանք
մյուս գնացքով□: Այդ պահին նա իր գրպանից հանեց մի փոքրիկ բլոկնոտ և
խնդրեց, որ հայտնեմ իմ հասցեն՝ իբր ցանկանում էր հեռագրել հարազատնե-
րիս, որ գան ինձ դիմավորելու: Իսկապես այդ էր պատճառը, թե մեկ ուրիշ
բան, չգիտեի:
Երբ մենք հասանք տեղ, աննկարագրելի էր՝ ինչ էր կատարվում կայարա-
նում. լաց ու ողբ, բոլոր ապրանքատար և մարդատար գնացքները լիքն էին
ռազմաճակատ մեկնող երիտասարդներով: Փողոցները դարձել էին ամայի,
պակասել էին տղամարդիկ: Չորս կողմը գոռում-գոչյուն էր: Այդպես էլ ինձ ոչ
ոք չդիմավորեց, և մենք ընկերներով ամենքս գնացինք մեր տները:
Ես գնում էի փորձի: Մի քանի օրից հետո տուն եկա, և մայրս ասաց, որ մի
շատ պատկառելի մարդ եկել ու ինձ է հարցրել ու նկարագրեց նրա արտաքի-
նը: Ես անմիջապես կռահեցի, որ դա ինքը` Վարպետն է եղել: Մայրս ասաց,
որ նրան հետաքրքրել է, թե արդյո՞ք շատ եմ հուզվել, և հայտնել, որ շուտով
հաղթանակ կլինի, մերոնք շուտ կվերադառնան: Միայն խնդրել է հայտնել
ինձ, որ ես հաջորդ օրը փորձից հետո լինեմ տանը:
Մենք բեմադրում էինք «Երկիր հայրենին», և Վարպետը միշտ լինում էր
մեր փորձերին:
Մեկ անգամ, փորձից հետո, ինձ մոտեցավ Դեմիրճյանը և հարցրեց
անունս: Պատասխանեցի, որ իմ անունը Գայանե է, բայց իմ հարազատներն
ինձ «Գարուն» են ասում: Նա ասաց, որ իմ անունը լավն է, որ ինքը շատ է սի-
րել այդ անունը և այդ անվան հետ շատ հուշեր ունի կապված, որ ես էլ այդ
անվան տիրոջը շատ եմ նման: Ես, իհարկե, ոչինչ չկռահեցի: Երկար տարիներ
անց, ուրիշի միջոցով, իմացա, որ Դեմիրճյանի առաջին կինը եղել է իր աշա-
կերտուհին և անունն էլ եղել է Մարիամ: Այնժամ ես ամեն ինչ հասկացա:
Նա փորձերի ժամանակ միշտ սև բերետ էր կրում, բայց մի քանի ամիս հե-
տո փորձերին մասնակցում էր առանց բերետի, և աղջիկները (Դորա Այարտ-
յանը, Բելա Իսահակյանը, Ժենին և այլն) կատակով ասում էին. «Գայանեն
Վարպետին ջերմացրել է, ըստ երևույթին. նա էլ բերետ չի հագնում»: Եվ ոչ մի
հետին միտք: Վարպետն իր վարքագծով և վարվելաձևով այնպես կարողա-
ցավ ինձ իր հետ կապել, որ ես մեծ բավականությամբ զրուցում էի նրա հետ:
Մի անգամ, փորձից հետո, նա առաջարկեց ինձ իր հետ գնալ իր տունը` Ա-
բովյան փողոց. քանի որ ես երաժշտություն շատ էի սիրում, նա խոստացավ
ինձ համար ջութակ նվագել: Բայց ես փորձից հետո մյուս մուտքով գաղտնի
հեռացա թատրոնից, որպեսզի նա ինձ չտեսներ և իր տունը չտաներ, քանի որ

նրա տանը հիվանդ տղա կար` իր տղան` Վիգեն անունով: Ճիշտն ասած, ես
վախենում էի, որ կգնամ ու կտեսնեմ նրան:
Հաջորդ օրը Վարպետը, մինչև փորձի վերջանալը, հարցրեց, թե ինչո՞ւ եմ
ես խուսափել իր տունը գնալուց. ինչպե՞ս էր նա այդ կռահել, չգիտեմ: Նա
թատրոնից դուրս ինձ Գարուն էր անվանում (իր «Գարուն» ժողովածուն էլ
նվիրել է ինձ ու գրել` «Հեղինակից՝ Գարունին») և շատ էր ցանկանում ինձ հա-
րազատ լինել և ասաց.
– Գարո՛ւն, դու վախեցար իմ որդուց, նա տանը չէ, մեկ օր մնալու է քրոջս
մոտ:
Ես համաձայնվեցի և գնացի նրա հետ իր տուն: Ներս մտնելուն պես, իր սո-
վորության համաձայն, նա լվացվեց, ինձ առաջարկեց ևս լվացվել, որից հետո
անցանք իր առանձնասենյակը: Նա վերցրեց ջութակը և ասաց. «Դուք գնացեք
ճաշասենյակ և այնտեղից ավելի լավ կլսեք իմ նվագը»: Ես գնացի, և նա սկսեց
նվագել «Ալմաստ. օպերայից Աշուղի արիան: Ես այդ պահին կարծես վերացել
էի աշխարհից, ուղղակի հրաշք էր, և ես ցանկացա դռան ճեղքից նայել ու հա-
մոզվել` իրո՞ք նա էր նվագում, եթե այո, ինչու՞ ինձ ասաց` գնացեք ճաշասեն-
յակ: Եվ ես համոզվեցի, որ իսկապես ինքն էր նվագում, բայց ինչպիսի՜ դեմքի
միմիկա ուներ, հնարավոր չէ նկարագրել: Ես անմիջապես հեռացա դռնից, որ-
պեսզի այդ տպավորությունը միշտ մնա ինձ համար` որպես մի գեղեցիկ հուշ:
Վարպետն ինձ համար գրամեքենա գնեց, և ես հաճախ տպագրում էի նրա
աշխատությունները: Մի անգամ իմ եղբոր աղջիկը` Օֆիկը, եկավ ինձ մոտ.
գործ ուներ տպագրելու: Վարպետը նրան տեսնելով տպագրելիս` շատ ուրա-
խացավ և ասաց. «Դուք է՞լ տպագրել գիտեք»: Դեմիրճյանի գնած գրամեքենա-
յով տպագրել ենք նաև բանաստեղծ Սարմենի աշխատանքները: Մի անգամ
Վարպետը հարցրեց, թե ե՞ս եմ Սարմենին ասել, որ գրամեքենան ինքն է գնել,
պատասխանեցի` այո՛:
Նա անչափ ուրախանում էր, երբ նամակ էր գալիս ռազմաճակատում
գտնվող իմ եղբորից, ուրախանում էր եղբորս գրած լավ լուրերից: Մեկ անգամ
էլ զինվորական տարազ հագած եկավ ու ասաց, որ եկել է ինձ տեսնելու, քանի
որ որոշել է մեկնել ճակատ: Մայրս շատ զարմացավ և ասաց. «Բա Դուք կդի-
մանա՞ք այդ դժվարին պահերին»: Նա միայն պատասխանեց. «Մայրի՛կ ջան,
հայրենիքի սերն է կանչում»:
Ես ցանկանում եմ գրել նրա բնավորության որոշ գծերի մասին:
Նա միշտ, երբ գալիս էր մեր տուն, առաջին հերթին հետաքրքրվում էր մեծ
որդուս ուսման գործերով, նոր միայն զբաղվում փոքրիկ Վիգենով: Մայրս
փոքրիկ Վիգենին սովորեցրել էր խավիծ ուտել. մի «պոչով. աման ունեինք, ո-
րով կերակրում էինք նրան: Դեմիրճյանն ասում էր. «Գնա տատիկին ասա՝ քո
պոչով ամանով քեզ խավիծ ուտացնի», իսկ ինքը զբաղվում էր մեծ տղայիս`
Ռադիկի դաստիարակմամբ, որը 11 տարեկան էր: Հայրը զոհվել էր 1941 թ.
դեկտեմբերին, Կերչում:
Դեմիրճյանը մեր ընտանիքում իրեն այնպես հարազատորեն էր դրսևորել,
որ տղաս հոր բացակայությունը չէր զգում: Իսկ եթե մի օր չէր գալիս, անմիջա-
պես տղաս հարցնում էր. «Մամա, ինչու՞ Դերենիկ քեռին չեկավ»: Վարպետը
հաճախ ասում էր ինձ ու մայրիկիս. «Լավին` լավով, վատին` վատով պա-

տասխանելն առևտուր է: Աշխատեք վատությունը լավով հատուցել, որպեսզի
նրա հոգեբանության վրա ազդեք»:
Մի անգամ ավագ որդուս բերանում թուղթ նկատեցի և ասացի, որ հանի
բերանից, նա պատասխանեց. «Ապա ինչպե՞ս է մեծ Վիգենը միշտ թուղթ ու-
տում»: Այն ժամանակ ներս մտավ Վարպետը և անմիջապես ինձ ասաց, որ ես
իրենց մենակ թողնեմ (նախասենյակում նա լսել էր մեր խոսակցությունը):
Նրա գնալուց հետո տղաս պատմեց, որ Վարպետը նրան հարցրել է. «Այդ
թուղթը, որ դրել էիր բերանդ, ի՞նչ էիր զգում` գրա՞ծ թուղթ էր, թե՞ մաքուր»: Եվ
որպեսզի տղաս դուրս գա այդ վիճակից, պատասխանում է, որ թուղթը գրած
էր ու շատ համով: Հաջորդ օրը Վարպետը նորից հետաքրքրվեց, թե Ռադիկը
նորի՞ց է թուղթ ուտում: Ասացի, որ դա ուղղակի պատահականություն էր, որ
ես նրա բերանում մի փոքր թղթի կտոր էի նկատել և բարկացել վրան:
Մեծ Վիգենին մի անգամ բերեց մեզ մոտ. առաջին անգամ էր: Նա ցանկա-
նում էր, որ մեր աչքն էլ սովորի: Երբ ես թատրոնից եկա տուն, մայրս ինձ
զգուշացրեց, որ Վարպետն ու տղան մեր տանն են: Երբ ես ներս մտա, մեծ Վի-
գենը ժպտալով սկսեց դիվանի վրա թռչկոտել: Ես մի պահ վատ զգացի: Հենց
որ Դեմիրճյանն ասաց. «Վիգե՛ն, չի կարելի», նա անմիջապես թողեց:
Եվ նա զգաց, որ մեզ համար, հատկապես փոքր Վիգենի համար, դժվար է
նրա հետ միասին լինելը:
Վարպետը շատ էր սիրում մայրիկիս հետ զրուցել, անմիջապես գրպանից
հանում էր փոքրիկ բլոկնոտը: Մայրս ոչ թե խոսում էր թվականներով, այլ
իրադարձություններով. «խոլերի (խոլերայի – Լ. Ա.) տարին, գնացքը որ եկավ,
Խրիմյան Հայրիկի ժամանակ, Լորիս Մելիքովի ժամանակ», և Դեմիրճյանն
անմիջապես գրի էր առնում` ինչ մայրս պատմում էր իր հիշողություններից,
որոնք կապված էին թուրքերի հետ:
Մի անգամ ասացի, որ երեխաները կոշիկ չունեն, մրսում են (պատերազմի
տարիներն էին), Վարպետը խորհուրդ տվեց կոշիկների մեջ և մեջքին թերթեր
դնել. տաք կպահի: Ես կատարեցի նրա խորհուրդը, և, իսկապես որ, դա շատ
էր օգնում:
Նա պատմեց, որ իր տուն մի ուսանող է գնացել և ապշած տնտղել է բնա-
կարանը՝ փոխանակ իրեն նայելու. ուսանողն ուղղակի զարմացել է, որ Վար-
պետի բնակարանը եղել է շատ համեստ կահավորված: Դեմիրճյանն այդ ու-
սանողին ասել է. «Հարգելի՛ ուսանող, եթե Դուք եկել եք՝ ինձ հետ զրուցելու,
ապա խոսեք ինձ հետ, իսկ եթե Ձեզ իմ տան կահ-կարասին է հետաքրքրում,
գնացեք ունիվերմագ և տեսեք՝ այնտեղ ինչ կահ-կարասի կա»: Նա, առհասա-
րակ, շատ համեստ մարդ էր և նման բաներին երբեք ուշադրություն չէր դարձ-
նում և միշտ ասում էր. «Աշխատիր խոհանոցդ հարուստ լինի» (սննդի տեսա-
կետից):
Մեկ անգամ Վարպետը ջութակով եկավ մեզ մոտ և սկսեց նվագել՝ առանց
նոտաների: Եղբայրս, որ նույնպես ջութակ էր նվագում, ուղղակի շատ գովեց և
հիացավ նրա հիշողության վրա: Նա դարձյալ նվագեց մյուս սենյակում, իսկ
մենք լսում էինք ճաշասենյակից:
Մայրս ծեսերին միշտ յուղոտ փլավներ էր պատրաստում, իսկ որպեսզի
մայրս չնեղանար, Վարպետն ասում էր. «Շատ զգույշ իմ ափսեն փոխիր և ա-
ռանց յուղի փլավ տուր. յուղը վտանգավոր է»:

1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, մանավանդ
փոքրիկ Վիգենը երեք ամսեկան էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր
գոյությունը պաշտպանենք (այդ մասին Վարպետը գրել էր իր նամակներից
մեկում, որը հանձնել եմ Արվեստի և գրականության թանգարանին. «Եկա, ե-
րեխաներին տեսա, շատ էին նիհարել, և քո իրերը վաճառել են լոմբարդում
(հարևան Ռոզան ասաց այդ մասին): Ինչո՞ւ ես ինձնից պահել»): Ես չէի ուզում,
որ Վարպետը հուզվեր մեր վատ ապրելու կապակցությամբ: Եղբորս տղան էլ
մեզ մոտ էր, մայր չուներ, հայրն էլ ռազմաճակատում էր:
Մյուս օրը Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց.
«Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք: Ես խոսել եմ
Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ (1943 թ.), որ դուք գնաք
«Կարմիր հացագործում» աշխատեք, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ և
ջութակի դասեր ստանա»:
Ես մեծ դժվարությամբ թողեցի բեմը և գնացի «Կարմիր հացագործ»՝ աշխա-
տելու. կատարում էի ամեն տեսակի աշխատանք (հաց մաքրել, աման լվա-
նալ), որպեսզի մեր գոյությունը պաշտպանեինք, իսկ եթե հանկարծ սպիտակ
հաց էր ձեռքս ընկնում, պահում էի Վարպետի համար, որը երբեմն գալիս էր
ինձ մոտ: Սունդուկյանի թատրոնից շատ դերասաններ էին գալիս: Լավ դի-
րեկտոր ունեինք` ընկ. Խաչատուր Վարդանյանը (կոմունիստ էր), նա շատ էր
օգնում, հաց էր տալիս, որ տայի նրանց (փորձից էին գալիս): Եվ այսպես մեր
կյանքը կանոնավորվեց:
Վարպետը միշտ ասում էր, որ երբ փոքր Վիգենը դառնա տասը տարեկան,
ծննդյան օրվա թամադան ինքն է լինելու (և, իրոք, ամեն տարի հունվարի 5-ին
կատարում էր ծննդյան օրը): Երբ Վիգենի տասը տարին լրացավ, առավոտյան
նա երեխաների հետ անցկացրեց, իսկ երեկոյան արդեն հավաքվել էին բավա-
կան մարդիկ, և Վարպետը վերցրեց բաժակը ու խմեց Վիգենի ծննդյան առթիվ
և ասաց. «Իմ իղձը կատարվեց, ես տոնեցի Վիգենի տասնամյակը» (մինչև 14
տարեկան տեսավ Վիգենին): Բոլորը խմեցին մեծ ուրախությամբ, և սեղանա-
կիցներից մեկն ասաց. «Հարգելի Դեմիրճյան, մաղթում եմ, որ նրա հարսանյաց
թամադան էլ լինեք»:
Վարպետն ասաց. «Դեռ մի՛ խմեք, քիչ ինձ լսեք: Մի լոռեցի մի ագռավ ձեռ-
քին՝ գնում է: Մի գյուղացի նրան ասում է. «Այդ ագռավը ի՞նչ է, որ տանում ես,
էլ ուրիշ լավ թռչուն չկա՞»: Նա պատասխանում է. «Ասում են` էս ագռավը հա-
րիր տարի ապրումա, հլա տեսնեմ` ճիշտ է՞»: Գյուղացին ասում է. «Ճիշտ է,
հարյուր տարի կապրի, բայց դու այնքան կապրե՞ս, որ ագռավի մահը տես-
նես□: Իհա՛րկե, Վիգենի հարսանիքին թամադա կլինեի, բայց ես այդքան կապ-
րե՞մ»: Բոլորը մի պահ լռեցին, հուզվեցին: Այդ ժամանակ ներս մտավ փոքրիկ
Վիգենը՝ ձեռքին իր ոսկեմազ կատուն, և մոտեցավ հորը` Դեմիրճյանին,
խնդրեց, որ կատվին երշիկ տա: Այդ պահին բոլորի տրամադրությունը բարձ-
րացավ, և ծիծաղեցին: Վիգենը շատ էր սիրում իր կատվին և նստած, ուրախ
տրամադրությամբ, քեֆ էր անում:
Պետք է ասեմ, որ Վարպետը բավական բարդ բնավորություն ուներ: Եր-
բեմն գալիս էր՝ բարձր տրամադրությամբ: Նա շատ էր սիրում երեխաներին և
դեռ բակը չմտած` բոլոր երեխաները վազում էին` բացականչելով. «Վա՜յ, Վի-
գենի պապան եկավ»: Եվ նա բոլորին հրավիրում էր վերև` պատշգամբ, ասե-

լով` «Սպասե՛ք, հիմա կգամ»: Լվացվում էր և ինձ ասում. «Որոշ քաղցրավենիք
բեր»: Երեխաները նստում և սպասում էին, որ հիմա Դեմիրճյան պապիկը
պետք է մի լավ բանով պատվի իրենց: Վարպետը նստում էր (օրվա հերոսը`
փոքրիկ Վիգենը, իրեն լավ էր զգում) և ասում. «Դե՛, երեխաներ, որ ես իմ ձեռ-
քը բարձրացնեմ, բոլորդ լռում եք և լուրջ նայում եք ինձ»: Բայց երեխաները, որ
տեսնում էին, իրենց ծիծաղը զսպել չէին կարողանում, սկսում էին բոլորը
միասին ուժեղ ծիծաղել, և Վարպետն ասում էր. «Լո՛ւրջ, լո՛ւրջ», բայց իր աչքե-
րից էլ էին ուրախության արցունքները հոսում:
Նա շատ կապված էր երեխաների հետ, մանավանդ այն երեխաների, որոնք
Վիգենի հետ գնում էին մանկապարտեզ:
Վիգենը հիվանդացավ, և ինքը կարգադրեց, որ լուծույթի մեջ թրջված մառ-
լաներ կապեն դռների բռնակներին, իսկ մայրս դեմ էր նման բաներին և ասաց.
– Դերենի՛կ, ես 12 երեխա եմ ծնել ու պահել, բայց այսպիսի բան չեմ տեսել,
որ բռնակներից վարակվեն:
Վարպետն ասաց. «Քանի՞ երեխա է Ձեզ մնացել»: Մայրս ասաց. «Ընդամե-
նը չորսը», Վարպետն ասաց. «Դե՛, մայրիկ, ուրեմն լավ չեք պահել»: Վիգենին
լողացնելու ժամանակ միշտ չափում էր ջրի ջերմաստիճանը, որ տաք չլիներ:
Մեր տան նախասենյակում դրված էր ուտելիքի պահարանը` դռները բաց
վիճակում, և հաճախ էի երեխաների համար քաղցրավենիք պահում: Շատ
դժվար էր, բայց Վարպետը մի կերպ ճարում, բերում էր և ինձ հանձնարարում,
որ տամ երեխաներին, հատկապես փոքրիկ Վիգենին, որպեսզի ռախիտ չմե-
ծանա: Եվ ես նրան մի օր ասացի, որ մեր նախասենյակի ապրող երեխան (3-
րդ դասարանցի էր) այդ օրվա քաղցրավենիքը տարել է: Վարպետը ոչինչ չա-
սաց: Նա ինձանից պահանջեց մի հատ մաքուր թուղթ, վերցրեց և վրան մեծ
տառերով գրեց` «ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ, ԱՄՈԹ Է», ու ինձ ասաց. «Վաղը որ կոնֆետ
բերեմ, այս գրածը կդնես վրան»: Այդպես էլ արեցի, և՛ երկրորդ, և՛ երրորդ օրը
(նա ասաց, որ մի քանի օր չվերցնեմ): Եվ, իրո՛ք, նկատեցի, որ թղթի դիրքը
փոխվել է, բայց ոչինչ չէին տարել: Երբ այդ մասին ասացի Վարպետին, նա
շատ ուրախացավ և ասաց, որ այդ երեխայի մեջ, ուրեմն, ազնվություն կա:
Նա հաճախ ինձ ասում էր. «Միշտ հավատա աչքիդ և ականջիդ»:
Ես, չգիտեմ ինչու (մինչև հիմա էլ չեմ ներում ինձ), Վիգենին տարա ռուսա-
կան մանկապարտեզ` Իլյիչի անվան (Թումանյան փողոց, նախկին Ալավերդ-
յան), և արդեն 10-րդ օրն էր` երեխան չէր հարմարվում մանկապարտեզին:
Ինքս գնացի իմանալու պատճառը: Դաստիարակչուհին ասաց, որ մեր երե-
խան գալիս է և ոչ մեկի հետ չի մերվում, նստում է ու կամաց-կամաց արտաս-
վում: Ես այս բանը պատմեցի Վարպետին, մայրս նույնպես բողոքեց, որ ես ե-
րեխային լացով ու կոծով եմ մանկապարտեզ տանում: Դեմիրճյանն ասաց.
«Լա՛վ, Վիգենին կանչիր և մեզ մենակ թողեք»: Ես գնացի: Մի քանի րոպեից հե-
տո նա ինձ կանչեց, և ես նրա աչքերի մեջ կարդացի, որ շատ չարացած է. կռա-
հեցի, որ իմ հիմարության համար է զայրացել, իսկ Վիգենը նայում էր ներքև:
Վարպետն ինձ հարցրեց.
– Երեխային ի՞նչ մանկապարտեզ ես տվել` հայկակա՞ն, թե՞ ռուսական:
Այդ դժվարին վիճակից դուրս գալու համար՝ ասացի, որ այդտեղ կա և՛ հայ-
կական, և՛ ռուսական: Իսկ ինքը իր կտրուկ ու կարճ ոճին համապատասխան`
ասաց.

– Հայկականը հայկական է, ռուսականը` ռուսական:
Ես այլևս ելք չունեի արդարանալու և ասացի ճշմարտությունը: Նա միայն
ասաց.
– Ճամպրուկդ չես կապել, որ գնաս Ռուսաստան: Ռուս ժողովրդին ինքս էլ
եմ պարտական` որպես գրող, բայց իմ որդին պետք է գնա հայկակա՛ն ման-
կապարտեզ:
Եվ վեր կացավ՝ շատ զայրացած, առանց բան ուտելու, ինձ ոչինչ չասաց,
մայրիկիս դիմեց.
– Դուք վաղը երեխային մանկապարտեզ չտանեք, ե՛ս կտանեմ:
Մյուս օրը, առավոտյան, ժամը 10-ին, եկավ, ու երեխայի հետ գնացին` ա-
ռանց ինձ խոսք ասելու: Հետո ժամը 5-ն էր թե 6-ը, եկավ ուրախ տրամադ-
րությամբ, կարծեք թե ոչինչ չէր եղել, ինձ նայեց բարի ու լավ աչքերով ու ա-
սաց. «Դե՛, Գարո՛ւն ջան, ես քեզ նեղացրեցի, բայց Վիգենին տարա Աջոյի ման-
կապարտեզը»: Մեր տան մոտ էր, Գնունի 4 (մենք ապրում էինք Դեղատնային
վարչության դիմաց): Հաջորդ օրը երեխան վեր կացավ ու ասաց. «Դե, տատիկ
ջան, գնանք, այնտեղ ոչ մի ռուս կուկու չկա, բոլորը հայ կուկու են»: Ես հաս-
կացա, որ երեխան լեզու չգիտեր, դրա համար էլ այնտեղ խորթ էր նրան: Այդ
մանկապարտեզում էլ մնաց` մինչև դպրոց գնալը:
Երբ ես տխրում էի եղբորս համար, որը ռազմաճակատում էր, Վարպետն
ասում էր. «Մարդը հենց նա է, ով օգտակար է իր ազգի համար, ով իր լավ ու
գեղեցիկ աշխատանքով, հայրենասիրությամբ նվիրաբերում է իր կյանքը:
Մարդը այնպե՛ս պետք է մեռնի, որ ժողովո՛ւրդը իրեն պարտք մնա, ոչ թե ինքը
պարտքով մահանա»:
Նա՝ իր խրատներով ու փիլիսոփայությամբ, մեծ հեղինակություն էր վայե-
լում թե՛ իմ յուրայինների (որոնք ունեին բարձրագույն կրթություն), թե՛
հարևաններիս մոտ:
Վարպետը միշտ դուրս էր գալիս՝ ձեռնափայտը ձեռքին և վերարկուն՝ թ-
ևին գցած: Մի անգամ ես փորձեցի օգնել նրան անցնելու առվակից: Նա իրեն
խիստ վիրավորված զգաց և ասաց, որ դա լինի առաջին ու վերջին անգամը՝ ի-
րեն օգնելը: Ես հասկացա… Երբ նա անցնում էր, ես այնպես էի անում, որ
չնկատեր, հետ էի ընկնում: Նա, մինչև քայլը գցելը, մի լավ փայտով տնտղում
էր ու հետո անցնում, որից հետո միայն ես միանում էի նրան:
Եթե մեր մասին խոսակցություններ էին լինում (հատկապես տարիքի
շուրջ), նա ինձ ասում էր. «Մարդը կարիճ է, մինչև պոչի թույնը չթափի, չի
հանգստանա, այնպես որ դրանք դատարկ խոսակցություններ են, կանցնի:
Կյանք է, կյանքն էլ` մի հեքիաթ, միայն քո ուշադրությունը նվիրի, որպեսզի
Վիգենն առողջ մեծանա»: Ես էլ ասացի. «Իսկ եթե նա մեծանա և հանկարծ ո-
րոշ գծեր նմանվի ավագ Վիգենին, իմ վիճակը ծանր կլինի»:
Երևի թե չասեի, եթե Վարպետը չհիշեցներ, որ ես զբաղվեմ կրտսեր
Վիգենի առողջական վիճակով:
Նա պատասխանեց, որ մեր Վիգենն առողջ է, ինչպես և ինքը, իսկ եթե որևէ
բան պատահի, ապա իր գրչակից ընկերները կօգնեն ինձ: Եվ, իրոք, որոշ հար-
ցերով ինձ շատ է օգնել Գրողների միությունը, ընկ. Թոփչյանը, Հրաչյա Հով-
հաննիսյանը, իսկ մյուսներն էլ հետաքրքրվել են Վիգենի վիճակով` հարգելի

գրողներ Ս. Կապուտիկյանը, Սարմենը, Հ. Սիրասը, Հովհ. Շիրազը և այլն,
Սունդուկյանի թատրոնի բոլոր դերասան-դերասանուհիները:
Վարպետը շատ էր սիրում երգել, և երբ ռադիոն երգ էր հաղորդում, ինքն էլ
սկսում էր ձայնակցել՝ իր փոքրիկ ձայնով` «Ա՛յ բաղմանչի, բաղմանչի». այս
երգը շատ էր դուր գալիս նրան:
Նա սովորեցնում էր երեխաներին, որ ամեն իր տանը պետք է իր տեղն ու-
նենա, որ եթե հանկարծ լույս չլինի, նրանք մթության մեջ էլ կողմնորոշվեն ու
գտնեն այն: Շատ բծախնդիր էր մաքրության հարցում, նույնիսկ թութն առանց
լվանալ թույլ չէր տալիս ուտել:
Նա ինձ շատ էր պատմում Շվեյցարիայի մասին, որտեղ ինքը եղել էր 1905
թվականին: «Շվեյցարիայում մարդիկ, իրար հանդիպելիս, երբեք չեն հարց-
նում ` «Ո՞նց ես», և դա ճիշտ է, քանի որ եթե վատ եմ, ինչո՞վ կարող են օգնել,
եթե լավ եմ, դրանից իրենց ի՞նչ օգուտ: Երբեք չեն հարցնում` «Ու՞ր ես գնում».
մարդը գուցե այնպիսի տեղ է գնում, որ դու չպետք է իմանաս կամ գնում է քո
գնացած տեղը: Երբ տղամարդն իջնում է շենքի աստիճաններից և հանկարծ
տեսնում է, որ կին է իջնում, նա սպասում է` մինչև կինն իջնի, նոր միայն ինքը
հետևում է նրան:
Ամենամոտ հարազատները` մայրը, որդին, քույրը, եղբայրը, նախօրոք
պետք է զանգեն, նոր միայն իրար այցի գնան, իսկ խմելու ջուրն աշխարհում
առաջին տեղն է գրավում»,– պատմում էր Վարպետը:
Վարպետն ինձ ասում էր, որ մարդկանց թվում է, թե ինքը շատ հարուստ է
և հաճախ իրենից դրամ են ուզում և, որպեսզի այդ տպավորությունը այդպես
էլ մնա, եթե այդ օրը չէր ունենում, ասում էր. «Վաղն եկեք», որպեսզի որևիցե
տեղից վերցնի և տա:
Մինչև «Վարդանանք»-ի հրատարակվելը՝ Վարպետն այնքան էլ ապահով-
ված չէր: Նա չէր սիրում, երբ դրամ էին վերցնում և խոստացած ժամանակին
չէին վերադարձնում. շատ ճշտապահանջ էր: Մի անգամ թատրոնից մի տղա-
մարդ (որի անունը չեմ գրում) Վարպետից գումար էր խնդրել և չէր վերա-
դարձրել: Մոսկվայում, իմ միջոցով, նորից խնդրեց, որ Վարպետն իրեն փող
տա: Երբ ես այդ մասին հայտնեցի Դեմիրճյանին, ասաց. «Նա վերցնում է ան-
վերադարձ՝ դեռ ոչինչ, գոնե ասի: Բայց միշտ էլ ասում է` այսօր կբերեմ, վաղը
կբերեմ և չի բերում: Իրեն ասա, որ փող չունեմ»:
Մյուս օրը, երբ դուրս էինք գալիս թատրոնից, Վարպետն ինձ ասաց. □Գի-
տե՞ս, Գարո՛ւն, ես նրան փողը տվի, դե մեղք է, ջահել տղա է□: Ես շատ ուրա-
խացա, որ նրան օգնել է օտար տեղում, Մոսկվայում:
Վարպետը հաճախ գալիս էր ջութակով, հատկապես Վիգենի համար: Վի-
գենը երկրորդ դասարանում էր, երբ Վարպետն ասաց. □Վիգենը լավ լսողութ-
յուն ունի, պետք է տանեմ երաժշտական դպրոց□, և ինքն անձամբ տարավ
Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որի դիրեկտորն էր հանգուցյալ
Հայկանուշ Դանիելյանը: Դանիելյանը փորձել էր Վիգենի լսողությունը և ասել,
որ բացի լսողությունից` ունի նաև ձայն: Եվ, իրոք, նա ձայն ուներ և երգում էր
ինքն իր համար: Դրանից հետո շատ սուղ պայմաններով գնեցինք դաշնա-
մուր` «Ռոստով-Դոն», և այդ դաշնամուրը Վարպետը տարավ իրենց մոտ` Ա-
բովյան 29, որպեսզի Վիգենն ավելի կապվի իրենց տան հետ, և նրա դաշնա-
մուրի դասատու ընկ. Թագուհի Արամյանը գնում էր Վարպետի տուն և պա-

րապում երեխայի հետ: Սակայն որոշ ժամանակ անց երեխան որոշեց չգնալ.
պատճառը մեծ Վիգենն էր, որից հետո դաշնամուրը տեղափոխեցինք ինձ
մոտ, և երեխան սկսեց պարապել: Անուղղակի հետևում էի, թե ինչպես է Վար-
պետը ուրախ աչքերով նայում Վիգենին ու նվագում` ինքը ջութակ, իսկ Վի-
գենն էլ իր իմացած փոքրիկ էտյուդն էր նվագում: Մինչ այժմ այդ դաշնամուրը
պահել եմ: Ես Վիգենի համար գնեցի նորը, երբ նա գնաց նոր բնակարան` իր
ընտանիքի հետ: Այդ դաշնամուրը պահպանվում է ինձ մոտ` նախ` որպես
մասունք, հետո այն կապված է անցած քաղցր հուշերի հետ: Երբ Դեմիրճյանի
համար տուն-թանգարան կկազմակերպեն, ես այդ դաշնամուրը կտամ այդ
թանգարանին:
Վարպետի 70-ամյակի օրը փոքրիկ Վիգենն իր մոտ էր: Ներկա էին նաև Ի-
սահակյանի ընտանիքը, գրող Հրաչյա Հովհաննիսյանը: Երբ տիկին Սոֆիկը
Վիգենին բարձրացնում և կանգնեցնում է աթոռի վրա, Դեմիրճյանն ասում է.
«Տեսե՛ք, իսկական իմ պնչից թռած է»: Այդ ժամանակ տիկին Սոֆիկն ասում
էր. «Իսկական փոքրիկ Դերենիկն է»: Երբ արդեն ուշ էր լինում, կանչում էր Վի-
գենի դայակին և պատվիրում երեխային տուն տանել:
Ընկերական շարժեր են տպագրվում «Ոզնի» ամսագրում, լինում է և Դե-
միրճյանի նկարը: Վիգենն այդ ժամանակ մանկապարտեզի վերջին` 0 խմբում
էր, եկավ տուն՝ լաց լինելով, և ասաց, որ իր պապային նկարել են, իսկ երեխա-
ները ծիծաղել են իր վրա: Երբ հայրը` Դեմիրճյանը … (հաջորդ էջը չի
պահպանվել – Լ. Ա.):
…Նա չտեսնված հայրենասեր էր: Ամբողջ օրը միայն ու միայն մտածում էր
մեր հաղթանակի մասին և համոզված ասում էր. «Մերոնք շուտով կհաղթա-
նակեն, ու հաղթանակով կգան եղբայրդ և բոլորի եղբայրները, ամուսինները,
քույրերը»: Նրա հայրենասիրության մեկ օրինակ: Իր քրոջ՝ Դեմիրճյան Սաթե-
նիկի որդին 1942 թ. եկել էր մի քանի օրով արձակուրդ և ինչ-ինչ պատճառով
(նրանք ապրում էին հարևաններով) քրոջ տղան իր ատրճանակով խփել էր ի-
րեն ու տեղնուտեղը մահացել: Դեմիրճյանը տուն եկավ շատ հուզված: Ես ոչ
մի բան չասացի և, առհասարակ, երբ նա հուզված էր, ես պետք է լռեի, իսկ հե-
տո ինքն արդեն սկսում էր պատմել, թե ինչու է հուզված: Քիչ անց ասաց.
«Քրոջս տղան ինքն իրեն խփեց, իր կյանքին վերջ տվեց»: Ես ու մայրս մի պահ
կորցրեցինք մեզ, բայց Վարպետը, առանց իրեն կորցնելու ասաց, որ հուզվելու
կարիքը չկա. «Նա համարվում է ազգի դավաճան, նա իր պարտքը չկատարեց,
թուլամորթություն արեց»: Հետո ճաշեց շատ հանգիստ, բայց երբեմն դեմքի այ-
տոսկրերը բարձրանում և իջնում էին:
Թաղման ժամանակ նա կանգնած էր հեռու և ոչ մի արցունք չթափեց: Երբ
մյուս օրը մայրս ցանկացավ նորից խոր վիշտ հայտնել, նա մորս ասաց. «Նա
պետք է ընկներ իր հայրենիքի համար` որպես ազնիվ զավակ»: Դրանից հետո
ոչ մի խոսք չասաց: Ահա՝ որքան ազգասեր ու հայրենասեր էր նա: Երբ քրոջ
տղայի մահվան 7-րդ օրն էր, ասացի, որ պետք է գնալ գերեզման: Հուզված ա-
սաց, որ այդպիսիններին չեն ափսոսում, նա թուլամորթություն է ցուցաբերել,
հետևաբար չպետք է գնալ գերեզման: «Այս ահեղ օրերին իր ժողովրդի ազա-
տության համար պետք է կռվում ընկներ»:
Եվ մենք չգնացինք յոթին:

Երբ նա ինձ էր նվիրում իր «Վարդանանք» վեպը, ասաց. «Լավ կպահես.
Վիգենը կմեծանա և կհասկանա, որ այս պատմավեպը` «Վարդանանքը», որ
գրել եմ Հայրենական մեծ պատերազմի օրերին, գրել եմ, որպեսզի մեր երի-
տասարդները լցվեն հայրենասիրական մեծ գաղափարով: Մի խոսքով, ուզում
եմ բարձր տրամադրություն ստեղծել ռազմի դաշտում մեր հայրենիքը պաշտ-
պանող մարտիկների համար»:
Վարպետը շատ էր վախենում մահից, և միշտ Իսահակյանի հետ կատա-
կում էին, թե, տեսնես, իրենցից ո՞վ է շուտ մահանալու: Այն ժամանակ Ավ. Ի-
սահակյանն ապրում էր Գնունի փողոցում, խանութի վերևի հարկում, իսկ
մենք՝ նրա կողքին` Գնունի 4-ում, Դեղատնային վարչության մոտ և հաճախ
էինք այցելում մեկս մյուսիս և իրար շատ էինք սիրում:
Դեմիրճյանը շատ ազնիվ էր իր զգացմունքների մեջ և միշտ ասում էր, որ
մարդն իր իրավունքների մեջ պետք է լինի ազատ, ոչ մեկին չի թույլատրվում
մարդու կյանքի վրա բռնանալ, մարդուն տրվում է կյանքը մեկ անգամ և ինչու՞
նա իր իրավունքներում ազատ չլինի:
Այն ժամանակ, ըստ իմ դատողության, կարծում էի, որ դա միայն ու միայն
գրողներին է հատուկ` իրենց զգացմունքներում ազատ լինել:
Մի անգամ Վարպետն ասաց. «Գարո՛ւն, ես գնալու եմ Լեռնային Ղարա-
բաղ: Ճիշտ է, առողջական վիճակս էլ մի բան չի, բայց պետք է գնամ. որոշ բա-
ներ կան, պետք է ուսումնասիրեմ իմ ստեղծագործությունների համար»:
Հարցրեցի. «Երկա՞ր ժամանակով»: Ասաց, որ չգիտի. «Բայց իմացիր, մինչև իմ
վերադարձը գուցե որոշ խոսակցություններ գան հասնեն քեզ, դրանք դա-
տարկ բաներ են, դու գիտես, որ ես քեզ անկեղծ եմ սիրում, նախ` որպես իմ
որդու մայր, հետո շատ ազնիվ ու անշահախնդիր ես իմ նկատմամբ՝ բոլոր
հարցերում»:
Նրա ձեռնափայտի մասին: Մի անգամ, ներկայացման ավարտից հետո,
Վարպետը շուտ էր գնացել տուն: Մեծ մասամբ, եթե մնում էր մինչև ներկա-
յացման ավարտը, մանավանդ՝ իր պիեսների, անպայման ինքն էր ինձ տուն
ուղեկցում: Այս անգամ Լևոն Մսրլյանը եկավ ներկայացումը վերջանալուց հե-
տո և հայտնեց, որ Դերենիկը շուտ գնաց տուն և խնդրեց, որ ինքը ինձ տուն
հասցնի (Լևոն Մսրլյանն էլ ուներ 2-րդ կինը, բայց ոչ պաշտոնականացված և
նրանից` մեկ տղա): Ես ասացի. «Ո՛չ, ես ինքս կգնամ, միշտ էլ ես մենակ եմ
գնում»: Նա ինձ կատակով ասաց. «Դե լավ, մեկ անգամ էլ ես փոխարինեմ Դե-
րենիկին»: Ես պատասխանեցի. «Ոչ մի դեպքում: Ես Դեմիրճյանի նույնիսկ
ձեռնափայտն եմ սիրում»: Եվ այս խոսքն էլ հասել էր Վարպետին, և նա կա-
տակով ասել էր. «Լևոն, տեսա՞ր….»: «Ես նրա ձեռնափայտն եմ սիրել», այդ-
պես էլ ասում էին շատ տեղերում` որպես անեկդոտ: Մի խոսքով, գիտեր շատ
համով ու հոտով կատակներ անել:
Նա շատ էր սիրում գալ մեզ մոտ, նստել կողքիս՝ բազմոցին, և ինձ հետ այն-
պիսի անկեղծ զրույցներ էր անում, որ ես ուղղակի հիանում էի, թե ինչպիսի
հոգեբան էր: Այնպիսի թեմաների շուրջ էր զրուցում, որ ես աշխարհից վերա-
նում էի և երբեք նրա տարիքը չէի տեսնում: Եվ, առհասարակ, նրա տարիքը
չեմ նկատել: Հաճախ ասում էր. «Կարծես թե մենք որոշ հարցերում իրար լավ
ենք հասկանում. ես էլ փոքր հասակում (8–10 տարեկան) մեկ-մեկ նեղ շրջա-

նակներում դերասանություն եմ արել, սիրել եմ երաժշտությունը, իսկ 14 տա-
րեկանում կարդացել եմ բոլոր հեղինակներին»:
Ինձ ասում էր. «Դու շատ բարի սիրտ ունես և երբեք ինձ որևէ հարց չես
տալիս»: Ես, ճիշտն ասած, անհարմար էի զգում որևէ հարցի մասին խոսել,
բայց նա հարց ու պատասխանի միջոցով ինձ ավելի էր ճանաչում:
Երբ վերադարձավ Լեռնային Ղարաբաղից, երկրորդ օրը եկավ մեր տուն,
ըստ իր սովորության` հարցրեց տղայիս` Ռադիկի (մեծ տղաս) գործերի և ուս-
ման մասին, իսկ Վիգենի համար ասաց, որ նրա մասին չի ուզում խոսել, քանի
որ նա լավ խավիծ ուտող է և, ուրեմն, առողջ: Երբ ճաշեցինք, երեխաները
գնացին, իսկ ես ու ինքը միասին էինք, նա ձեռքը դնելով գլխիս` ասաց. «Գա-
րո՛ւն, ես բավականին լավ զգացի Լեռնային Ղարաբաղում, այնտեղ երիտա-
սարդ աղջիկներ կային, և իմ տրամադրությունը բավականին բարձրացրին իմ
ստեղծագործական աշխատանքներում»: Ես շատ ուրախացա. «Այո՛, Դուք ա-
սում եք, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է ազատ լինի…»: Նա միայն
ասաց. «Մեծ հոգու տեր կին ես, իմ Վիգենին աշխատիր լավ նայել և իմ մահից
հետո լավ եղիր Մարիա Միխայլովնայի հետ, նա կլինի քո լավ բարեկամը□:
Եվ, իրո՛ք, Մարիա Միխայլովնան իր մարդկային նկարագրով ու գիտակցութ-
յամբ եզակի էր. այդպիսի անձնավորություն չկա ու, ենթադրում եմ, չի կարող
լինել:
Մի քանի խոսք Մարիա Միխայլովնայի մասին (Դ. Դեմիրճյանի կինն ազ-
գությամբ ռուս էր):
Որքան էր սիրում փոքրիկ Վիգենին, ավագ Վիգենին էլ ինքն է պահել և իմ
ավագ որդուն՝ Ռադիկին. ոչ մի անգամ, ոչ մի առիթով նա ինձ ոչինչ զգացնել
չի տվել, Վիգենի հետ պարապում էր ռուսաց լեզու: Երբ երեխայի հետ գնում
էինք Կիսլովոդսկ, միշտ (գնալուց մի քանի օր առաջ) ասում էր. «Անպայման
մածուն քամեք և վերցրեք Ձեզ հետ, որպեսզի ճանապարհին Վիգենին ջուր
չտաք, երեխային վնաս կտա, ջրի հետ խառնեք քամած մածունը»: Նրա որդին
(ո՛չ Դեմիրճյանից) այնքան էր կապված փոքր Վիգենի հետ, որ երբ գալիս էր
Երևան, շատ անկեղծ էր դեպի նա: Նատան (Դեմիրճյանի քրոջ աղջիկը) ինձ
հանդիպեց շուկայում և ասաց. «Մարիա տյոտյան այլևս չի խոսում, աչքերը
փակ է և մահամերձ է»: Ես և փոքր Վիգենն անմիջապես գնացինք (ելակ վերց-
րինք, մենք հաճախ էինք գնում նրան տեսակցության, նա մեծ բավականութ-
յամբ էր ուզում մեզ տեսնել): Երբ ներս մտանք, իրոք, աչքերը փակ էին և, կար-
ծեք թե, հոգեվարքի մեջ էր: Երբ փոքրիկ Վիգենը կռացավ նրա դեմքին և ա-
սաց. □տյոտյա Մարիա□, նա մի պահ բացեց աչքերը, Վիգենին դեպի իրեն քա-
շեց ու մի կերպ ասաց. «Վիգեն», և մի քանի վայրկյան միասին գրկված մնա-
ցին: Ես ու Նատան զարմացանք, թե այդ վիճակում ինչպես նա Վիգենին ճա-
նաչեց:
Նա եզակի կին էր:
Վարպետը իրո՛ք փիլիսոփա էր: Եթե Մարիան ուշ մահանար և մի քանի
տարի ավելի կյանք ունենար, իմ Վիգենի վիճակն ավելի լավ կլիներ, նրան
չէին հալածի հարազատները՝ շահի համար:
Վարպետի մոխրագույն կոստյումի մասին: Ավագ որդիս բավական երկար
հասակ ուներ և հավանել էր մոխրագույն, զոլավոր մի կոստյում (պոլիտեխնի-
կական ինստիտուտի 4-րդ կուրսում էր սովորում): Ես անմիջապես տղայիս

ցանկությունը կատարեցի, կոստյումը բերեցինք, հագավ մի քանի անգամ և մի
օր էլ ասաց, որ իրեն դուր չի գալիս. տղաներն ասել են, որ իրեն չի սազում:
Այդ պահին Դեմիրճյանն ասաց. «Ռադի՛կ ջան, մի՛ հագիր, որ դուրդ չի գալիս,
ապա ես փորձեմ□: Նա հագավ, և վրան շատ լավ նստեց ու անմիջապես փա-
թաթել տվեց, իմացավ արժեքը: Հաջորդ օրը դրամը բերեց: Շատ վիրավորվե-
ցի: Նա ասաց, որ դա իր գործն է, թող տղան իր ճաշակով նորն ընտրի: Այդքան
բարի ու ազնիվ մարդուն ինչպես կարելի է չսիրել, չհարգել, չխոնարհվել
անգամ նրա ձեռնափայտի առաջ: Նա իմ որդուն ընդունում էր ինչպես հարա-
զատ զավակի, երկու Վիգեններից չէր տարբերում: Եվ հիմա, երբ Վարպետին
այդ կոստյումով ցուցադրում են հեռուստատեսությամբ, մեծ տղաս ասում է.
«Իմ կոստյումն անմահացել է» (նա այժմ կոմունիստ է և աշխատում է շինվար-
չությունում՝ որպես պետ):
Մի անգամ եկավ մեզ մոտ և ծիծաղելով ասաց ինձ. «Ավետիքը հարցրեց.
«Դերենի՛կ, այդ ինչպե՞ս է, որ Մարիան ու Գայանեն (Գարունը) այդքան լավ են
իրար հետ»: Ես ասացի, որ երկուսդ էլ անշահախնդիր մարդիկ եք»: Քանի ան-
գամ Մարիան ինձ ասել է, թե ինչու՞ ես փող չեմ վերցնում Դեմիրճյանից, երբ
նա տալիս է: Ասացի, որ աշխատում եմ, այդ պատճառով:
Առհասարակ, հանձին Դեմիրճյանի՝ ես միայն տեսել եմ մարդուն, գրողին,
մեծ փիլիսոփային, ազնիվ ու անշահախնդիր, կիրթ ու կոնկրետ և ուշադիր
մարդու: Որքան ուշադիր էր իմ նկատմամբ մանավանդ Մոսկվայում (1941 թ.,
առաջին տասնօրյակի ժամանակ): Նա ինձ տանում էր բոլոր թանգարանները,
տեսարժան վայրերը, բացատրում էր` ինչպես երեխայի: Ես առաջին անգամ
էի լինում Մոսկվայում, նրա մեղմ ու կիրթ մոտեցումն ինձ կախարդել էր:
Վերելակով բարձրանալիս` ես վախեցա (առաջին անգամ էր): Նա այնպես
հուզվեց և ինձ ասաց, որ իրեն գրկեմ ու աչքերս փակեմ:
Ցավոք, ինձ հետ դժբախտություն պատահեց. (Գայանե Ավետիսյանին
ձերբակալել էին խանութում պակասորդի պատճառով – Լ. Ա.): Երբ նրա մոտ
էին գնացել և պատմել իմ մասին (հիմա կա Նատալյան, աշխատում է որպես
հաշվապահ, նա էլ ինձ հետ էր 1956 թ.), Վարպետը միայն ասել էր. «Շուտով
ամեն ինչ կանեմ, որ Վիգենս որբ չմնա», և այնպես հուզված էր ասել, որ նրա
աչքերից արցունքներ էին հոսել: Եվ երբ ես Վարպետի մահվան լուրը լսեցի,
բանտի հիվանդանոցում էի, որից հետո այլևս չեմ զգացել` ինչ է կատարվել
ինձ հետ, և այդտեղից ինձ տեղափոխեցին 1957 թ. քաղաքի հիվանդանոց՝
միայն ու միայն Ավ. Իսահակյանի խնդրանքով: Նա գրել էր. «Մեծարգո Շմա-
վոն ջան, աշխատեք Դեմիրճյանի տղայի մորը շուտ ազատել այդ հիվանդանո-
ցից, Դերենիկը չկա, երեխան մեղք է, և իրոք նա (Գ. Ավետիսյանը – Լ. Ա.) ան-
փորձ էր (արվեստ և առևտուր)»:
Պետք է ասեմ, թե որքան մեծ հոգու տեր էր տիկին Սոֆիկը, որքան է հե-
տաքրքրվել իմ գործով, նրա հետ միասին և հարսը` Բելան, որի հետ թատրո-
նում միասին էինք աշխատում: Որքան նամակներ եմ գրել Բելային. այդ նա-
մակները գտնվում են Ավ. Իսահակյանի թանգարանում: Քանի-քանի անգամ է
Բելան եկել ինձ տեսակցության: Այդ իմ ծանր ճակատագիրը պակաս ազդե-
ցություն չունեցավ իմ փոքրիկ Վիգենի վրա: 14 տարեկան էր` չկային հայրը և
մայրը… Եվ այդ երեխան երբեք չփչացավ, վատ շրջապատ չընկավ՝ մինչև իմ
ազատվելը: Ես անմեղ էի և խանութից գլուխ չհանելու պատճառով ընկա այդ

արհավիրքի մեջ, այդ խանութում ընդամենը աշխատել էի 6 ամիս և հազիվ 10
անգամ խանութում եղած լինեի:
Այժմ ես հաճախ եմ գնում և ծաղիկներ դնում Իսահակյանի և նրա կնոջ
շիրմաքարերին (Կոմիտասի այգում). նրանք ինչքա՜ն օգնություն ցույց տվեցին
իմ երեխային ու ինձ: Շատ կարելի է գրել, բայց դառը հուշերը ինձ թույլ չեն
տալիս գրել, և ես հիվանդանում եմ հոգեպես: Եվ այն լավ հուշերը, որոնք
կապված են Դեմիրճյանի հետ, որոնցով ես հիմա ապրում եմ, երբեք ոչ մի
տղամարդ` լինի գրող, լինի ամենագետ, երբեք ու երբեք իմ կյանքում ԴԵ-
ՄԻՐՃՅԱՆ լինել չի կարող:
Երբ ես սկսեցի վերհիշել իմ հուշերը Դեմիրճյանի մասին` Մոսկվան, Հայ-
րենական պատերազմը, հոգեկան ծանր վիճակի մեջ ընկա և որոշ ժամանակ
հիվանդացա: Հիմա արդեն լավ եմ զգում. ախր, դժվար է այդպիսի հարազատ,
անշահախնդիր, առանց հետին մտքերի տղամարդուն մոռանալ: Կանայք առ-
հասարակ չեն մոռանում ո՛չ վատը, ո՛չ լավը:
Երբեմն, երբ իմ աշխատավայրում որոշ մարդիկ (տնօրենը կամ մեկ
ուրիշը) դիտողություններ էին անում ոչ արդարացի (երևի նրանք էլ իրենց մի-
տումներն ունեին, ես դեռ երիտասարդ էի), ես մտքումս ասում էի. «Ախր, դուք
շատ մանր եք և ձեզ չի կարելի համեմատել նույնիսկԴեմիրճյանի ձեռնափայ-
տի հետ»:
Երբ մենք Մոսկվայում էինք, ապրում էինք տարբեր հյուրանոցներում:
Վարպետը և անվանի դերասանները «Մոսկվա» հյուրանոցում էին տեղավոր-
ված: Բայց փորձերից կամ ներկայացումից հետո (հաճախ ցերեկները), Վար-
պետն ասում էր. «Գնանք ինձ մոտ հյուրանոց, այնտեղ միասին կճաշենք, ո՛չ
թե ռեստորանում, այլ հենց համարում»: Մի անգամ (իր կարգադրությամբ)
պառկեցի հանգստանալու, դեռ չէի քնել, երբ ներքևից (Վարպետի պահանջով)
բարձրացավ մատուցողը և հարցրեց՝ ի՞նչ ենք ցանկանում: Այդ վայրկյանին
Վարպետն ասաց. «Տիխը, մադամ սպիտ»: Երբեք ու երբեք չեմ մոռանա: Երբ ա-
մեն ինչ պատրաստ էր, զգույշ մոտեցավ, ես անմիջապես վեր կացա, ինձ կար-
գի բերեցի, լվացվեցի, և մենք միասին ճաշեցինք: Որքան երջանիկ էի զգում
ինձ: Եվ այդ բոլորից հետո, երբ իմ որոշ ղեկավարներ երբեմն ինձ հետ դու-ով
են խոսում, դա ինձ համար շատ տարօրինակ է, և իսկույն հիշում էի Վարպե-
տի խոսքերը. «Տիխը, մադամ սպիտ»:
Մի անգամ, երբ միասին նախաճաշում էինք, զանգ եղավ: Նաիրի Զարյանի
կինն էր` Սիրանը, որը ցանկացավ գալ Վարպետի մոտ՝ հյուրանոց: Վար-
պետն ինձ ասաց. «Գարո՛ւն ջան, ինձ ներիր, հիմա դու գնա, որ նա չգա այս-
տեղ մեզ միասին տեսնի, հետո մենք կշարունակենք մեր նախաճաշը»: Մինչ
այժմ էլ չեմ հասկանում, թե ինչու նա այդպես ասաց: Տիկին Սիրանը միշտ
բարևում էր ինձ և իմ նկատմամբ վատ չէր: Ես գնացի մեր հյուրանոցը: Կես
ժամ չանցած` Վարպետն եկավ իմ հետևից, և մենք միասին նորից գնացինք:
Ահա թե որքան ուշադիր էր նա իմ նկատմամբ:
Մայրս մահացավ 1950 թ.: Վարպետը գիտեր, որ կարճ օրեր են մնացել,
միշտ ինձ հուսադրում էր և ասում. «Երբ մայրիկիդ մի բան պատահի, անմի-
ջապես զանգիր»: Մայրս մահից մի քանի օր առաջ ինձ ասաց. «Եթե բոլոր
գրողներն այսպիսի խելքի տեր լինեն, աշխարհի գործերը լավ կգնան: Իմ մա-
հից հետո դու հույսդ դիր միայն Դերենիկի և Մարիա Միխայլովնայի վրա»:

Առավոտյան մայրս մահացավ: Ես ավելի ուշ զանգեցի Դեմիրճյա-
նին, և չանցած երկու ժամ` Մարիա Միխայլովնան եկավ և շոշափելի
գումար բերեց ինձ, մխիթարեց: Ես գումարը չէի վերցնում և շատ խիստ
վիրավորվեցի. ինձ համար լավ կլիներ, որ Վարպետը գար. «Ես ունեմ
եղբայրներ և աշխատում եմ, դրա կարիքը չունեմ»,– ասացի: Նա
պատասխանեց. «Դուք գիտեք, որ նա այդպիսի տեղեր չի գնում, նա
կգա թաղումից հետո, մյուս օրը»: Իսկ չէ՞ որ Վիգենի ամբողջ խնամքը
մայրս էր տանում:
Ես Վարպետի մեջ տեսել եմ լավ գրողի, լավ դրամատուրգի, լավ
մարդու, նրա «Քաջ Նազարը», «Ավելորդը» և ճիշտ ժամանակին գրված
«Վարդանանքը» դարեդար կապրեն: Նա այնքան բովանդակալից
զրույցներ էր ունենում ինձ հետ, որ ես վերանում էի. պատմում էր Ավ.
Իսահակյանի, Թիֆլիսի Վերնատան, գրողների հանդիպման մասին,
Շվեյցարիայում լինելու մասին: Ասում էր. «Այս ինչ բախտ է, որ Իսա-
հակյանը և Դուք ապրում եք նույն փողոցում» (Գնունի էր, հետո դար-
ձավ Պուշկինի). կա՛մ մեր տնից պետք է գնար Իսահակյանի մոտ (այն-
քան մտերիմ էին, այդքան ջերմ ընկերություն հնարավոր չէ նկարագ-
րել): Եվ դա էր պատճառը, որ տիկին Սոֆիկը ինձ հետ շատ ու շատ
բարի և բարեկամական հարաբերությունների մեջ էր:
Մի անգամ եկավ ու տեսավ, որ ես ընթերցում եմ «Ավելորդը». ար-
դեն 4-րդ անգամ էր: Շատ էի կարդում նաև «Պույ-պույ մկնիկը», որ սո-
վորեցնեմ Վիգենին (հիմա Դեմիրճյանի թոռն է արտասանում դպրո-
ցում և այն էլ ինչպիսի բավականությամբ և ասում է. «Իմ պապիկն է
գրել` Դեմիրճյանը, տատի՛կ, ես գիտեմ»):
Դեմիրճյանը շատ անհանգիստ բնավորություն ուներ, մանավանդ
ստեղծագործելիս: Երբ մեկն ինչ-որ դիտողություն էր անում` դրական
կամ բացասական, երկուսի համար էլ հուզվում էր և չէր սիրում, երբ ի-
րեն գովերգում էին իր ներկայությամբ:
Շատ էր սիրում, որ մարդիկ խոսեն ճիշտ գրական լեզվով (մանա-
վանդ ուսանողները և աշակերտները): Ահա մի դեպք. միասին գնում
էինք թատրոն, տրոլեյբուսում երկու աղջիկ` աշակերտուհիներ, խո-
սում էին և իրար ասում, թե վաղը ինչ դասեր ունեն: Մեկն ասաց` «աշ-
խարհ» (այսինքն` աշխարհագրություն), մյուսն ասաց` «թվաբ» (թվա-
բանություն), և՛ ռուսերեն էին խոսում, և՛ հայերեն: Վարպետն իր ձեռ-
նափայտը շատ զգուշությամբ մեկնեց այդ աղջիկներից մեկին և ասաց.
«Խոսեք մաքուր հայերենով՝ թվաբանություն, աշխարհագրություն:
Կա՛մ խոսեք լրիվ ռուսերեն ու վերջացրեք ռուսերենով, կա՛մ հայերեն`
հայերենով վերջացրեք, բայց, ցավոք, երկու լեզուներով էլ ճիշտ չխոսե-
ցիք»: Մեկն այնպես նայեց զայրացած, բայց անմիջապես շիկնեց և կա-
մաց ընկերուհուն ասաց` Դեմիրճյանն է: Եվ հաջորդ կանգառում ան-
միջապես իջան:

Նա շատ ուրախացավ, երբ իմացավ իմ մեծ տղայի ամուսնության
լուրը: Ճիշտ է, այդ օրը չեկավ, բայց մյուս օրը եկավ և իմ մեծ հարսի
հետ բավականին կիսվեց, իսկ իր մահից հետո Ռադիկի կինը` Հայկու-
շը, միշտ կապի մեջ է եղել Ավ. Իսահակյանի ընտանիքի հետ:
Մինչ այսօր էլ կան մարդիկ, որոնք ինձ անհամեստ հարց են տալիս
Դեմիրճյանի տարիքի մասին: Ըստ երևույթին, դրանք դասվում են քաղ-
քենիների շարքին: Ինչ խոսք, տարիքը մնում է տարիք, ո՞վ կարող է
ժխտել 30 տարվա տարբերությունը, բայց չէ՞ որ նա Դեմիրճյանն էր, չէ՞
որ նա հանճար էր: Ես նրան երբեմն ասում էի քաշվելով՝ «Վարպե՛տ,
ես Ձեզ մոտ մի փոքրիկ ճնճղուկ եմ իմ պատրաստվածությամբ, չէ՞ որ
Դուք ավելի լավ երկրպագուներ ունեիք և նրանցից որդի կունենայիք,
գուցե և գրող կլիներ Ձեր կինը, ա՛խ, այդ գաղտնիքն ուզում եմ իմա-
նալ»: Վարպետը պատասխանում էր. «Ամենակարևորը պետք է լավ
մարդ լինել, բայց այդ հարցը՝ ինչո՞ւ ընտրեցի քեզ, թող լինի վերջին ան-
գամ, որ դու քեզ այդպես ընկճված զգաս: Դու իմ Գարունն ես, միշտ էլ
կմնաս գարուն, ինքդ էլ վատ բանաստեղծություններ չես գրում»: Նա
ծիծաղեց ու բարի հայացքով ինձ շոյեց, և դա մի աշխարհ էր ինձ հա-
մար: «Ես քեզ մի բան պատմեմ, իրական. ես Մոսկվայում էի (թիվը,
ճիշտն ասած, չեմ հիշում, բայց Մարիա Միխայլովնան կար)»: Պատմեց,
որ մեկի միջոցով ծանոթանում է մի տիկնոջ հետ (վաղուց է եղել), որն
ունեցել է բարձրագույն կրթություն, շատ պատրաստված և գեղեցիկ
կին է եղել: «Մոտավորապես որոշել ենք, որ գանք Երևան,– պատմում է
Վարպետը,– նա առանձին կապրի` մինչև մեր հարցերի լուծումը…»:
Մյուս օրը նրա ընկերուհուն Դեմիրճյանը հարցնում է, թե ի՞նչ տպավո-
րություն է թողել նրա վրա (այդ կինը Մոսկվայի հայ էր): Նա Վարպե-
տին ասում է. «Ես չեմ կարող նրա տպավորությունն անկեղծ չասել:
Նախ` ասաց` տարիքային մեծ տարբերություն կա, բայց գրող է, և ես
շատ հակում ունեմ լավ հագնվելու, պետք է Վարպետին հասկացնես,
որ վաղը ինձ համար (մինչև Երևան գնալը) գեղեցիկ կոշիկներ և
զգեստներ գնի»: [Պատմում եմ այնպես, ինչպես ինձ է պատմել 1941 թ.
դեկտեմբերի 21-ին, երբ մենք վառելիք չունեինք, մանղալում կրակ էինք
արել, կողքը նստել, Վիգենը դեռ չկար (նա ծնվել է 1943 թ., հունվարի 5-
ին): Այդ օրը նա ինձ նվիրեց «Գարուն» բանաստեղծությունը]: «Առա-
վոտյան այդ կինը զանգեց, որ գա, և միասին նախաճաշենք,– պատմում
է Դեմիրճյանը:– Եկավ: Ես շատ բարձր տրամադրությամբ նրան ընդու-
նեցի և ասացի. «Մեր Երևանը Դուք շատ կհավանեք»: Նա ասաց. «Ես
մեկ անգամ եղել եմ, շատ վաղուց»: Նախաճաշից հետո նրան ասացի.
«Գնանք որոշ գնումներ կատարենք Ձեզ համար` մինչև Երևան գնալը»:
Նա այնպես ուրախացավ, ու բարձր տրամադրությամբ գնացինք
Մոսկվայի ԳՈՒՄ-ը: Նախ` ես նրան տարա կոշիկների բաժին, ասա-
ցի` ընտրեք մի քանի զույգ և ինչպիսին Ձեզ դուր կգա: Վերցրեց երկու

զույգ կոշիկ, որից հետո գնացինք հագուստեղենի բաժինը, և ասաց. «Ես
ուզում եմ այնպիսին ունենալ, որ Երևանում ոչ մեկը չունենա»: (Դա
այնքան տհաճ էր ինձ համար), բայց ես իմ անելիքը գիտեի: Մի խոս-
քով, ամեն ինչ գնեցինք, ու խանութից վերադառնալիս ասաց. «Տանենք
հյուրանոց, հետո դուրս գանք»: Ասացի. «Ո՛չ, ես շտապ տեղ ունեմ գնա-
լու, տարեք Ձեզ մոտ, Երևան գնալուց ես Ձեզ իմաց կտամ նախօրոք:
Դեռ երկու օր ինձ չզանգեք. ես զբաղված եմ»: Եկա հյուրանոց, նույն օրը
տոմսակ վերցրեցի ու վերադարձա Երևան: Հանձնարարեցի հյուրանո-
ցի ադմինիստրատորին, որ տիկինը գա՝ ինձ հարցնելու, իմ նամակը
փոխանցի իրեն: Փակ ծրարը թողեցի ու անմիջապես նույն օրը մեկնե-
ցի Երևան: Ծրարի մեջ գրել էի. «Ինչ Ձեր ընկերուհուն ասել էիք, որ ինձ
ընդունում եք միայն իբրև գրողի, գիտեմ: Ձեր ցանկացածները գնեցի,
Երևան գալու մասին ինչ խոսել էինք, մոռացե՛ք. այլևս մեր մեջ ամեն
ինչ վերջացած է»:
Անցավ մի քանի օր: Հեռախոսը զանգում է, վերցնում եմ և լսում նրա
ձայնը. «Ես եկել եմ հյուրանոց, խնդրում եմ, անցնեք ինձ մոտ կամ ես
կգամ Ձեզ մոտ. Ձեր գրած նամակը ինձ խիստ վիրավորել է, և ես ճիշտ
չեմ վարվել և չէի կարծում, որ իմ մտերիմ ընկերուհին կարող է Ձեզ ա-
մեն ինչ պատմել, այլևս նման բան չի կրկնվի»: Ես ասացի. «Ո՛չ Դուք
կգաք և ո՛չ էլ՝ ես»: Ահա և բոլորը: Չեմ սիրել, չեմ սիրում այն մարդ-
կանց, որոնք ձգտում են նյութականին, ես սիրում եմ մեծ հոգու տեր
մարդկանց, ինչպես մեր և քո սիրելի Մարիա Միխայլովնան է»: (Միակ
դժբախտությունն այն է, որ իմ քույրը` Վարսենիկը, և Մարիան իրար
տանել չեն կարող):
Վարպետն ինձ զգուշացրեց, եթե քույրը գալիս է երեխային տեսնելու
(Վիգենին), չասեմ Մարիային, եթե Մարիան է գալիս, չասեմ Վարսենի-
կին: Ես այդպես էլ անում էի:
Վարպետն անչափ սիրում ու հետաքրքրվում էր Մարիայի տղայով:
Նրա որդին էլ հրաշալի մարդ էր, ուներ լավ կին ու մի սիրունիկ աղջիկ:
Երբ ես ինձ կաշկանդված էի զգում (դե, Մարիա Միխայլովնան զար-
գացած, կարդացած մանկավարժ անձնավորություն էր), ինձ լավ էր
հասկանում և միշտ ասում էր. «Դուք ոչ մեկի կարծիքը հաշվի միք առ-
նի, միայն Վիգենին լավ նայեք, որպեսզի առողջ լինի և Դերենիկի ազ-
գանունը շարունակի»: Եվ ինքն էլ Վիգենին շատ էր սիրում: Ավագ
տղայիս էլ: Եթե որևէ բանի կարիք ունենար, մեծ տղաս անմիջապես
կաներ:
Երբ որևէ տեղ էին հրավիրում, միշտ սեղանի ծայրին էր նստում: Իմ
հյուրերն աշխատում էին նրան սեղանի մեջտեղում տեղ տալ, բայց նա
ասում էր. «Ոչ, եթե մի բան լինի, այնտեղից դուրս պրծնելն ավելի հեշտ
է»:

Երբ 1953 թ. ես, փոքրիկ Վիգենը և Վիգենի դայակը գնում էինք Կիս-
լովոդսկ, ես հիվանդ էի (սիրտս), Վարպետը եկավ մեզ ուղեկցելու, իսկ
ես մոռացել էի ինձ հետ վերցնել «վալերիաննի կաթիլներ.: Այդ ժամա-
նակ Վարպետը շփոթվեց, բայց մեզ հետ նույն կուպեում էր պրոֆ.
Պետրոսյանը, շատ կատակասեր մարդ, գլուխը հանեց պատուհանից և
ասաց. «Դե, Դերենիկ, ոչ մի կապլի, եթե ես նրա մոտ եմ, նա շատ լավ
կզգա»: Վարպետը ժպտալով ասաց. «Դե իմացիր, լավ տեղ կհասցնես»:
Վարպետն աշխատում էր «Մեսրոպ Մաշտոցի» վրա (Դ.
Դեմիրճյանի այս վեպն անավարտ է – Լ. Ա.) և երբեմն ասում էր. «Այն-
քան թերթերին ու ամսագրերին հոդվածներ եմ գրում, որ չեմ կարողա-
նում «Մաշտոցը» վերջացնել: Մեկ էլ ուզում եմ մինչև «Մաշտոցի»
ավարտելը գրել շինարարների մասին: Ոչ ոք չի գրում, որ այսպիսի
շենքեր են կառուցում»:
Երանի հիմա լիներ ու տեսներ, թե ինչ շենքեր ու բարձրաբերձ տներ
են կառուցվում:
1942 թ. հունվար ամսին մեծ եղբայրս (երաժիշտ Մաթևոս Ավետիս-
յանը, որին շատ լավ գիտի անվանի գրող Սերո Խանզադյանը) Դեմիրճ-
յանի հետ շատ մտահոգ զրուցում էին Հայրենական պատերազմի մա-
սին: Եղբայրս հարց տվեց Վարպետին. «Ի՞նչ եք կարծում, այս ահեղ ու
անսպասելի պատերազմն ինչո՞վ կավարտվի, մենք կհաղթե՞նք»:
Դեմիրճյանը, մի պահ լռելուց հետո, ասաց. «Ռուս ժողովուրդը
կհաղթի»:
Վարպետը շատ էր ցանկանում արու զավակ ունենալ, որը իր ազ-
գանունը կշարունակի ու որի անունը կդնի Վիգեն. այդ անունը նրա
համար շատ թանկ էր: «Իսահակյանն էլ Վիգեն ունի, ես էլ պետք է Վի-
գեն ունենամ»: Եվ իրոք, նրա իղձը կատարվեց, այդ նույն թվին` 1943 թ.,
Էդվարդ Խոջիկի կինն էլ նույն պալատում էր պառկած, որտեղ ես
(հրաշալի կին էր, կիրթ և շատ մարդկային` Մարգոն): Նա էլ ունեցավ
տղա` Բագրատիկը, ես` Վիգենը: Եվ այդ ծանր պահերին թե՛ Խոջիկը,
թե՛ Դեմիրճյանը, եթե մի լավ բան ձեռք էին գցում, անմիջապես բերում
էին հիվանդանոց` մեզ: Դեմիրճյանը բերեց մի քանի մանդարին, իսկ
դա արդեն մեծ բան էր պատերազմի ժամանակ: Ես ու Մարգոն միասին
կերանք:
Մի քանի խոսք փոքրիկ Վիգենի մասին. ծնվել է 1943 թ. հունվարի 5-
ին, Վիգենի կինը 1945 թ. ծնված է, փետրվարի 17-ին, Դեմիրճյանի
ծննդյան օրը: Վիգենն ունի երկու աղջիկ: Դեմիրճյանի ցանկությունը
կատարվեց. ասում էր` իմ ազգանունը կտաք: Վիգենի կինն ազգութ-
յամբ ռուս է, հոյակապ գիտի հայերեն, երեխաներին տվեց հայկական
մսուր-մանկապարտեզ, երեխաները լավ հայերենին տիրապետելուց
հետո ընդունվեցին ռուսական դպրոց: Վիգենն աշխատում է որպես
մանկավարժ, վերջացրել է մանկավարժական ինստիտուտը, իսկ կի-

նը` պետհամալսարանի մեխֆակը, աշխատում է որպես ինժեներ Մեր-
գելյանի ինստիտուտում: Բազմակողմանի զարգացած, շնորհքով ու
լավ դաստիարակ է, սիրող մայր ու ամուսին: Մեծ աղջիկը շատ է ըն-
դունակ (քաշել է պապիկին), խոսում է գրական ռուսերենով և հայերե-
նով: Լավ կլիներ, եթե Դեմիրճյանը ողջ լիներ և տեսներ, թե ինչ անու-
շիկ թոռնիկներ ունի և ինչ հիանալի հարս: Երևի Վիգենն էլ հետագա-
յում հոր մասին իր հուշերը կգրի՝ որքան հիշում է (դե, 14 տարի ապրել
է հոր հետ):
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ (Գարուն)

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s