Mediaeducational blog

12-րդ դասարան, ինքնաստուգում

Оставьте комментарий


  1. Ո՞ր նախադասության մեջ բացահայտչից հետո պետք է դրվի ստորակետ (նախադասությունները կետադրված չեն):

1) Բանաստեղծի դստեր Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում որ Թումանյանը շարունակ անդրադարձել է այդ խնդիրներին:

2) Իր սիրո երգերում զգացմունքները բնության պատկերով է զուգորդել նաև սիրո մեծ երգիչը Իսահակյանը հետևելով ժողովրդական երգերի ավանդույթներին:

3) Հայ դրամատուրգիայի մյուս մեծությունը Շիրվանզադեն էլ է կրել եվրոպական դրամատուրգիայի ազդեցությունը:

4) Լույս է տեսնում նրա առաջին լուրջ երկը «Ռուզան» պատմական դրաման և Մուրացան կեղծանունը շատ արագ հայտնի անուն է դառնում:

 

  1. Ո՞ր նախադասության մեջ հատկացուցչի վրա պետք է դրվի բութ (նախադասությունները կետադրված չեն):

1) Ոսկանը հանեց Ստեփանոսի արդեն խունացած նամակը և կարդաց նրա տագնապալի նախազգուշացումները:

2) Որքան արհամարհանք կար այդ աղքատ օրիորդի զայրույթից շառագունած դեմքին:

3) Գյուղում օրեցօր ավելանում էր Անդրեասի թրծած կավից շինված տների թիվը:

4) Թավուտների միջից հազիվ նշմարվում էին Սամվելի նախահայրերի կառուցած եկեղեցու խաչապսակ գմբեթները:

 

  1. Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասությունները կետադրված չեն):

1) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:

2) Այդ տափարակը վերջանում է մի մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:

3) Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:

4) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

. Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…

1) համեմատություն

2) հանգույց

3) հակադրություն

4) հեգնանք

 

  1. Թվերի ո՞ր դասավորությունն է համապատասխանում այդ նախադասությունների տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականությունը:

1) Ըստ այդ գաղափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարություններից, աղքատներին՝ կեղեքումից»՝ ի

տարբերություն պետության  մյուս ձևի, որը «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է». հաջորդը «սահմանադրությունն է»:

2) Արիստոտելը պետության երեք ճիշտ ձև էր առաջարկում՝ միապետություն, արիստոկրատիա, «սահմանադրություն»: Դրանցից առաջինը ամենաիդեալականն է. միապետը «ինքը օրենքն է»:

3) Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը, և ազատության ու հարստության սկզբունքների միջև փոխզիջում կա, փորձ միավորելու աղքատների և հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:

4) Պետությունն ինքը այնպիսի բնական զարգացման արդյունք է, ինչպիսին ընտանիքն է, սակայն, քանի որ շատ տարբեր մարդկանցից է կազմված, նա պետք է բազմակարծիք լինի՝ ի տարբերություն վերջինի:

1) 4, 1, 2, 3

2) 4, 3, 1, 2

3) 2, 1, 3, 4

4) 2, 3, 1, 4

 

  1. Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմ ունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկույն:

4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

 

  1. Ո՞վ է հետևյալ, մտքի հեղինակը:

«Այն ազգը, որ չունի կրիտիկա, չունի և մատենագրություն. մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հոգու»:

1) Խաչատուր Աբովյանը

2) Հովհաննես Թումանյանը

3) Միքայել Նալբանդյանը

4) Ավետիք Իսահակյանը

  1. Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:

1) գլխավոր իրադարձությունների անուններով

2) վերջին իրադարձությունների անունով

3) գլխավոր հերոսների անուններով

4) խորհրդանիշների անուններով

 

  1. Ո՞ւմ նամակներն են տեղ գտել Խաչատոր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

1) Աղասու և Հասան խանի

2) հեղինակի և Աղասու

3) Աղասու մոր և Բազլուի

4) Թագուհու և գյուղացի Հարությունի

 

  1. Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:

«Ի՞նչ է թագը…. Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…. Ի՞նչ է ծիրանին. ժողովրդական արյամբ կարմրած պատանի կտոր մը՝ զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:

1) Դանիել Վարուժան

2) Լևոն Շանթ

3) Գրիգոր Զոհրապ

4) Պետրոս Դուրյան

 

  1. Պետրոս Դուրյանի ո՞ր ստեղծագործությունից է հետևյալ հատվածը:

Էհ, մնաք բարով, Աստվա՛ծ և արև՛,

Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև…

Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից…

1) Իմ մահը

2) Լճակ

3) Տրտունջք

4) Իմ ցավը

  1. Ո՞ր խոսքը Ալեքսանդր Շիրվանզադեի ո՞ր հերոսինն է:

 

 

ա) Սուրեն Էլիզաբարյան 1) «Միայն մի տարբերություն կա… Մեր հանքերը, մեր գործարանները նախ տալիս են ծուխ ու մուր, ապա՝ լույս, մինչդեռ մեր միջավայրը առայժմ տալիս է միայն ու միայն ապականություն, որի կատարյալ մարմնացումը ես եմ»:
բ) Միքայել Ալիմյան 2) «Մեր ժամանակներում բանականությունը և փողը միշտ պետք է շարժման մեջ լինեն»:
գ) Բագրատ Էլիզաբարյան 3) «Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ»:
դ) Անդրեաս Էլիզաբարյան 4) «Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես, բարձրացնես»:

 

1) ա-4, բ-1, գ-2, դ-3

2) ա-1, բ-3, գ-2, դ-4

3) ա-3, բ-1, գ-2, դ-4

4) ա-3, բ-1, գ-4, դ-2

 

  1. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:

Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի

Եվ հուսացին արդարություն մի խուլ աստծո դատաստանի:

1) «Դանթեական առասպել» (Եղիշե Չարենց)

2) «Մեր պատմիչները և մեր գուսանները» (Ավետիք Իսահակյան)

3) «Մատյան ողբերգության» (Գրիգոր Նարեկացի)

4) «Հոգեհանգիստ» (Հովհաննես Թումանյան)

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուից:

1) «Հունձք կը ժողվեմ», «Մոխիրներուն առջև», «Այգերգ»

2) «Խաչբուռ», «Ջուրեն դարձին», «Ձոն»

3) «Կամներգ», «Ցորյանի ծովեր», «Առաջին ծիլեր»

4) «Ջրտուք», «Աղորիք», «Գողգոթայի ծաղիկներ»

 

  1. Ժողովածուներից և շարքերից քանիսի՞ հեղինակն է Վահան Տերյանը:

«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Երգեր և վերքեր», «Փշե պսակ», «Երկիր Նաիրի», «Ոսկի հեքիաթ», «Հացին երգը», «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Կատվի դրախտ», «Տաղարան», «Վերադարձ»:

1) վեցի

2) յոթի

3) ութի

4) հինգի

 

  1. Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:

«Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը: Սոնան էր՝ զառ մանդիլներով նորահարսը՝ լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգուն ծիծաղում էր… »:

1) «Ալպիական մանուշակ»

2) «Խոնարհ աղջիկը»

3) «Միրհավ»

4) «Այու սարին լանջին»

 

  1. Տրված հատվածներից յուրաքանչյուրը ձախ կողմում նշված հեղինակներից որևէ մեկինն է: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

 

ա) Պարույր Սևակ 1) Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, մայրակա՛ն դու գիրկ…
բ) Եղիշե Չարենց 2) Իմ մահվան օրը կիջնի լռություն,Ծանր կնստի քաղաքի վրա,Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն

Կամ լուր աղետի՝ թերթերում գրած:

գ) Վահան Տերյան 3) Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան…Ցավը տվեց մարդուն` Մարդը տարավ:
գ) Վահան Տերյան 3) Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան…Ցավը տվեց մարդուն` Մարդը տարավ:
դ) Հովհաննես Շիրազ 4) Ապրել, ապրել, այնպես ապրել,
ե) Ավետիք Իսահակյան

 

1) ա-3, բ-1, գ-2, դ-4

2) ա-4, բ-2, գ-3, ե-1

3) ա-1, բ-3, գ-4, դ-2

4) ա-4, բ-2, դ-3, ե-1

 

  1. Ո՞ր պոեմի գլխավոր հերոսն է Կոմիտասը:

1) «Դեպի լյառը Մասիս»

2) «Բիբլիական»

3) «Դանթեական առասպել»

4) «Անլռելի զանգագատուն»

գ) Վահան Տերյան 3) Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան…Ցավը տվեց մարդուն` Մարդը տարավ:
դ) Հովհաննես Շիրազ 4) Ապրել, ապրել, այնպես ապրել,
ե) Ավետիք Իսահակյան

 

1) ա-3, բ-1, գ-2, դ-4

2) ա-4, բ-2, գ-3, ե-1

3) ա-1, բ-3, գ-4, դ-2

4) ա-4, բ-2, դ-3, ե-1

 

  1. Ո՞ր պոեմի գլխավոր հերոսն է Կոմիտասը:

1) «Դեպի լյառը Մասիս»

2) «Բիբլիական»

3) «Դանթեական առասպել»

4) «Անլռելի զանգագատուն»

  1. Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:

1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:

2) Տեղիս բնակիչների մեծ մասը հայեր են:

3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:

4) Աշխարհումս ախ չիմ քաշի…

 

  1. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:

1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:

2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին:

3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:

4) Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s