Mediaeducational blog

Եղիշե Չարենց. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Оставьте комментарий


download (1)Ուսումնական նախագիծ

Ճիշտ 118 տարի առաջ՝ 1897 թվականի մարտի 13-ին, մեր մեծ հայրենիքի Կարս քաղաքի բնակիչ Աբգար աղայի «անտաշ քարով» շինված տանը ծնվեց Եղիշե Սողոմոնյանը, հետագայում՝ բանաստեղծ Չարենց, հայոց բազմադարյան գրականության ամենապայծառ աստղերից մեկը՝ Մաշտոցի, Խորենացու, Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Թումանյանի,Իսահակյանի, Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի  շարքում: Մեծերը համեմատելի են, բայց ոչ համատեղելի ու նույնական, յուրաքանչյուրն ունի իր տեղն ու նշանակությունը, ապրում է գլխավորապես միայն իրեն հատուկ կանոնակարգով: Եղիշե Չարենցն այդ երևույթներից է, որ ահա հարյուր տարի անբաժան է իր ժողովրդից, գրականության հավերժական ճամփորդ, առանց որի և նմանների անհնարին է անգամ երևակայել մեր մարդկային, հասարակական ու ազգային ներկայությունն այս դժվարին երկրագնդի վրա:

1. Կարդալ«Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

Ֆիլմը նկարահանվել է գրողի կնոջ`Իզաբելլա Չարենցի հուշերի հիման վրա` ներկայացնելով խորհրդային երկրի այն ժամանակաշրջանը, երբ ամենուր տեռորի, վախի ու սարսափի մթնոլորտ էր տիրում: Անձի պաշտամունքի տարիներին մարդիկ վախենում էին բարձրաձայն խոսելուց, սեփական կարծիքն արտահայտելուց: Բանտերում, հարկադրական աշխատանքի ճամբարներում և աքսորավայրերում ստալինյան տեռորին զոհ էին դառնում տասնյակ հազարավոր շարքային հայ քաղաքացիներ, մտավորականներ ու գրողներ, արվեստի և մշակույթի գործիչներ:

«… Թերևս հասկանում էր, որ մոտենում է ամենասարսափելին: Վերջին երկու տարիներին օղակը նրա շուրջը գնալով սեղմվում էր: Լրիվ մենակ էր մնացել, միայն Խանջյանն ու Իսահակյանն էին մեզ այցելում: Հիշում եմ այն երեկոն, երբ Աղասի Խանջյանը վերջին անգամ եկավ մեզ այցելության»,- պատմում է ֆիլմում Չարենցի կինը`Իզաբելլան (խոսքը այն տարիների Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ու գրող Ավետիք Իսահակյանի մասին է):

Խանջյանը հայտնում է Չարենցին, որ մեկնում է Թիֆլիս, քանի որ իրեն կանչել է Լավրենտի Բերիան, և չգիտի` հե՞տ կգա, թե՞ ոչ: Զգուշացնում է Չարենցին. «Քիչ խոսել, քանի որ պատերն էլ սկսել են ականջներ ունենալ»:

Խանջյանը Թիֆլիսից չվերադարձավ: 1936 թվականին նրան իր աշխատասենյակում սպանում է Բերիան, սակայն նրա մահը որակվում է որպես ինքնասպանություն: Չարենցը չի հավատում ինքնասպանության վարկածին, այդ լուրից ցնցված գրում է «Դոֆինը նաիրական» սոնետների շարքը:

Իզաբելլան խոստովանում է, որ Չարենցը զգում էր իր մոտալուտ մահը, ինչի մասին և գրում է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունում: Բռնապետական հասարակարգը այդպես էլ չներեց Չարենցին «Գիրք ճանապարհի» ժողովածուում «Պատգամ» բանաստեղծության համար, որում նա երկրորդ տառերով կազմված ակրոստիքոսով իր կոչն էր ուղղում. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»:

Չարենցին մեղադրում են հակահեղափոխական գործունեության մեջ, հռչակում որպես ժողովրդի թշնամի, սակայն գրողը, չընդունելով իր դեմ ուղղված մեղադրանքները, հայտարարում է. «Ես ժողովրդի կողմից սիրված բանաստեղծ եմ»:

Բանտից ուղարկված Չարենցի շապիկների վրա Իզաբելլան գտնում է քիմիական կարմիր մատիտով գրած ամուսնու գրությունը, որով նա խնդրում է կնոջը բոլոր ձեռագրերը վստահել միայն ընտանիքի բարեկամ, նկարչուհի Ռեգինա Ղազարյանին:

«Ռեգինան ձեռագրերը թաղեց ազգականներից մեկի բակում: Եվ միայն 17 տարի անց, երբ թույլատրեցին խոսել Չարենցի մասին, հանեց ձեռագրերը, թե չէ Կենտրոնական կոմիտեն ամեն ինչ ոչնչացրած կլիներ»,- պատմում է Չարենցի կինը:

Դեպքից մեկ ամիս անց դատապարտվում է նաև Իզաբելլան` որպես ժողովրդի թշնամու`Չարենցի կին, որբանում են նրանց դուստրերը`Անահիտն ու Արփինեն:

Չարենցը վախճանվում է 1937 թվականին Երևանի բանտում և արդարացվում միայն Ստալինի մահից հետո`1955 թվականին: Իզաբելլան արդարացվում է 1967 թվականին: 1969-ին նրան Երևանում բնակարան է հատկացվում, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո վախճանվում է ծանր հիվանդությունից:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s