Mediaeducational blog

Մշուշից այն կողմ(ուխտագնացություն Աղավնավանք)

Оставьте комментарий


ղնԱղավնավանքը կամ Անապատ Սբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, կառուցվել է 12-13-րդ դարերում: Գտնվում է Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կարմրածառ ծառատեսակով։ 71484537ղղղղղԿարմրածառը բարձրահասակ մշտադալար ծառատեսակ է` սլացիկ բնով, մուգ կանաչ կոնաձև գագաթով և կարմիր հյութեղ հատապտուղներով։ Հայկական անվանումը ծագել է այս ծառի փայտի գույնից. այս փայտը բարենպաստ չէ սնկերի բազմացման համար, վանում է միջատներին և մակաբույծներին, նաև ջրադիմացկուն է։ 8Նման գերազանց հատկանիշների շնորհիվ այն օգտագործվել է Ք.ա. 3-րդ հազարամյակից ի վեր, երբ դրանից հիմնականում սարկոֆագներ են պատրաստել։ Կարմրածառի փայտը օգտագործվել է նաև զենք, գործիքներ, կահույք և անգամ ջրատար խողովակներ պատրաստելու համար։ Այստեղի կարմրածառերը 300-400 տարեկան են և ունեն 25 մ բարձրություն, իսկ բների շրջագծերը հասնում են մոտ 0,7-0,9 մ-ի։ 9Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու մասին մատենագրական տեղեկություններ չկան, սակայն ըստ նրա վրայի վիմագրությունների, որոնք վերաբերում են 12-13-րդ դդ, եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում:10 Լեգենդը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիներով կարողանում էր տարբեր հիվանդություններ բուժել: Գյուղում բոլորը շատ էին սիրում երիտասարդին , նա սպասված հյուր էր յուրաքանչյուրի տանը: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ թե՛ հասարակ գյուղացիները և թե՛ հարուստ իշխանները: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանիներ պատրաստող տղային: Երիտասարդը մի քանի օր շարունակ տարբեր դեղաբույսեր է հավաքում, թուրմ պատրաստում, որի օգնությամբ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է: կՍակայն Նաբաթը որքան գեղեցիկ , այնքան էլ փառասեր էր, մերժում է տղային ՝ ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն -մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում էմեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային:bb «Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն լեգենդի՝ հենց այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ սիրահար տղայի նման մեկուսացված է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի: Հ.Գ. Վերջին նկարը՝ համացանցից:keni122a357121314151717a17aaaaզլ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s