Mediaeducational blog

2015-2016 ուստարի. հայոց լեզու և հայ գրականություն

Оставьте комментарий


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային կրթական ծրագրեր

«Հայոց լեզու, գրականություն». ավագ դպրոց

2015-2016 ուսումնական տարի

Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

  1. մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  2. հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
  3. սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
  4. գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.

  1. Ընդհանուր հանրակրթություն
  • Հայոց լեզու. 10-11-րդ դասարան (144 ժամ)
  • Հայ գրականություն. 10-11-րդ դասարան (144 ժամ)
  • Հայոց լեզու. 12-րդ դասարան (136 ժամ)
  • Հայ գրականություն. 12-րդ դասարան (102 ժամ)
  1. Սովորողների ընտրությամբ
  • Լեզվաբանի ակումբ
  • Ընթերցասերի ակումբ
  • «Հայոց լեզու» դասընթաց՝ 10-11-րդ դասարան (144-ական ժամ)
  1. Լրացուցիչ կրթություն
  • Հայոց լեզու, հայ գրականություն. մեկամյա ուսուցման ծրագիր, երկամյա ուսուցման ծրագիր, եռամյա ուսուցման ծրագիր (204-692 ժամ)

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում  կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզու» դասընթացը կազմակերպվում է որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք, սովորողի առավելագույն չափի ինքնուրույն աշխատանքի հիման վրա և ոչ թե դասախոսությունների ու վարժանքի միջոցով։

Լրացուցիչ կրթության «Հայոց լեզու» դասընթացը տրոհվում է առանձին դասընթացների՝ հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության, ուղղագրության, կետադրության, և ուղղված է պետական ավարտական-միասնական քննությունների նախապատրաստմանը։

Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրներն են խոսքային գործունեության միջոցով.

  • ազատ մտածողությամբ մարդու խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացում (խոսքի, սեփական ոճի մշակում).
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն սովորելու հմտությունները զարգացում.
  • ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզու» դասընթացի խնդիրները.

  • սովորողի նախընտրած բանասիրական կրթության հիմքերի ստեղծում և լավացում.
  • լեզվաբանական աշխատանքի հմտությունների զարգացում.
  • լեզվաբանական օժտվածության զարգացում։

Սահմանված կարգով սովորողներն իրենց ընտրությամբ մշակում և իրականացնում են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր, զարգացնում նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ներառելու և ներառվելու, համագործակցելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, կազմակերպելու հմտություններ:

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը

  • Ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ պրոյեկտորով, անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, որոշակի ժամանակով անհրաժեշտ ուսումնական գրականություն պահելու պահարանով։
  • Ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ։
  • Դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը։
  • Քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշաձան, փողոց, այգի։
  • Հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող։

Մեդիամիջավայրը

  • Անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն։
  • Դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ։
  • Կրթահամալիրի մեդիագրադարան։
  • Հանդեսներ՝ «Լուսաստղ»,  «Թարգմանիչ», «Բլոգmskh», «Դպիր»։
  • am, ավագ դպրոցի կայքը, այլ ենթակայքեր։
  • Վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook  և այլն)։ Այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝
  • http://cxielamiko.narod.ru/
  • http://llsh.ru/books/
  • http://www.lingling.ru/
  • http://armscoop.com/2014/03/armscoop-հրաչյա-աճառյանի-լիակատար-քերականո/
  • Ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
  • պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին.
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն).

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

  • դասավանդողի բլոգը
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….
  • Սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

 

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

  • Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում՝ տարեկան ժամաքանակի 1/8-ի չափով
  • Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Հայ գրականության պատմություն. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/4-ի չափով
  • Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր) 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Տեղեկատվական խոսք. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Վերլուծություն-քննարկում-բանավեճ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
  • Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/8-ի չափով
  • Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Խմբագրում-սրբագրում. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի ½-ի չափով
  • Ուսումնական ճամբարի նախագծեր. 10-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին, 12-րդ դասարանում՝ հունվարին
  • Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր

Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց  հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի

Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք,  ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։

Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

  1. Տեքստային աշխատանք, այդ թվում՝
  • գրական ընթերցանություն (հայ գրականություն, ժամանակակից արտասահմանյան գրականություն)
    մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում
    աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում
  • սեփական տեքստի ստեղծում
    ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
    բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
    գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  • թարգմանություն
  • հարցազրույց
  • խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

  1. Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s