Mediaeducational blog

Հայոց լեզվի քերականություն (ընտրությամբ դասընթաց)

Оставьте комментарий


Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ տարեկան)

Դասընթացի մասնակցից պահանջվում է հետաքրքրվածություն առարկայով։

Լեզվաբանությունը հետաքրքիր է հենց նրանով, որ ամփոփում է իր մեջ մտածողությունը։ Մարդ իր բնույթն ուսումնասիրելու համար հարկավոր է՝ ուսումնասիրի իր մայրենի քերականության սկզբունքները։ Հասկանալու համար օտարներին, նրանց բնավորությունը և գործողությունները, հարկավոր է, որ ուսումնասիրի այդ օտարների քերականությունը։ Այս իմաստով քերականությունն առնչվում է հոգեբանության, քաղաքագիտության, ռազմավարության, նաև բնագիտական մի շարք գիտելիքների հետ, որոնք ամբողջջացնում են մարդաբանությունը։
Քերականությունը, ինչպես նաև բնավորությունը, մանավանդ ազգային բնավորությունը ավելի հեշտ և հետաքրքիր է ուսումնասիրել հենց համեմատությունների միջոցով, ինչը տարբերությունների ընդգծումով ավելի հիշվող է դառնում։

Համեմատություններին հասնելուց առաջ, սակայն, հարկավոր է  հանգամանալից ուսումնասիրել մայրենի լեզուն, ինչի համար առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։

  1. Նախագիտելիք. Լեզվաբանություն, դրա բաժինները։ Լեզվաբանության դերը գիտությունների շարքում, ամենահետաքրքիրը լեզվաբանության մեջ։ Հայոց լեզվի մասին նախագիտելիք. Հնդևրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։ Արդի վիճակը։
  2. Քերականություն, քերականության բաժինները։ դրանց կապը միմյանց հետ։ Հնչունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, հնչյունափոխություն։ Օրինաչափություններ և բացառություններ։ Ուղղագրական սխալների հավանական աղբյուրները։
  3. Բառապաշար. Բառապաշարի շերտերը՝ հնաբանություններ, նորաբանություններ, բարբառներ, ժառգոն, արգո, փոխառյալ բառեր, օտարամուտ բառեր։ Մենիմաստ, բազմիմաստ, համանուն բառեր։ Հոմանիշներ, հականիշներ։ Կայուն կապակցությունները (դարձվածքներ, շրջասություններ, թևավոր խոսքեր և այլն) ՝ որպես բառային միավորներ։ Բառապաշարի ոճական նշանակությունը։
  4. Ձևաբանություն. Խոսքի մասերը. Նյութական իմաստ, քերականական իմաստ և վերաբերություն արտահայտող խոսքի մասեր։ Դրանց քերականական կարգերը, կիրառությունը խոսքի մեջ։
  5. Շարահյուսություն։ Նախադասություն, խոսք, տեքստ։ Նախադասության տեսակները, պարզ նախադասության անդամները, դրանց կապակցումը, կետադրությունը։ Դերբայական դարձված, դրա ոճական կիրառությունը։ Բարդ նախադասության տեսակները։ Համազոր նախադասություններ, դրանց կապակցման միջոցները։ Գերադաս և ստորադաս նախադասություններ։ Երկրորդական նախադասության շարահյուսական պաշտոնը։ Երկրորդական նախադասության հոմանիշությունը դերբայական դարձվածին։ Ներգործական և կրավորական կառույցի նախադասություններ։ Նխադասությունների տեսակներն ըստ երանգի։
  6. Տեքստ։ Կառուցվածքը, հիմնական գործառական ոճերը։ Գեղարվեստական և գիտական տեքստերի տարբերությունը։ Հրապարակախոսության առանձնահատկությունները։ Խոսք։ Խոսքի նպատակահարմարություն և դրա ընտրությունը։ Տարբեր ոճերի տարրերի նպատակային կիրառությունը միևնույն խոսքում։ Խոսք-գործողություններ։ Խոսքային մանիպուլյացիա։ Դրա անվտանգ կիրառության միջոցները։

Գործունեության ձևերը-

  • Հետազոտական աշխատանքներ
  • Ռեֆերատներ
  • Գործնական աշխատանքներ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s