Մխիթար Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»


Բառգիրք_հայկազեան_լեզուիՀայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։ Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական աﬔնաբարձր մակարդակով կազմվաձ բառարանն է դա, որ անա140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսուﬓասիրությունների մարզում։ Ու ղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրﬔլյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) ﬔղվաջան աշխատանքով, ﬕաբանության Մխիթարյան մատենադարանում եղաձ մոտ1000 ձեոագիր հուշարձանների և հայ հին մատենագրության այն ժամանակ տպագրված մատյանների բառաքաղությամբ,  հնագույն աղբյուրներից ﬕնչև նոր ժամանակների գրչագրական տարբերակների հաﬔմատությամբ ու բառաքննական ուսուﬓասիրություններով, կազﬔլ են ﬕ ընդարձակ բառարան, որ ինչպես ներածության կամ «Նախադրանքի» ﬔջ է, բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ) ։ Բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել ﬕաբանությունը, և ոչ էլ՝ հայ հասարակայնությունը։ Ամբողջ ձեռագիր աշխատության հրատարակության ծախսերն այնքան ﬔծ էին, որ ստիպված եղան հիսուն տարվա, ընթացքում հավաքածու մշակած նյութը  համառոտել և ամփոփել ﬕայն երկու հատորում(51 հազար բառ) ։ Այդ երկհատորյակն է, ահա, որ հրատարակվեց1836-1837 թվականներին և այսօր էլ ﬓում է որպես գրաբարի ընդարձակագուն և անփոխարինելի բառարան։Բառարանի ﬔծ արժեքը աﬔնից առաջ պայմանավորված է բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական այն խորահմուտ աշխատանքով, որ կատարել են հեղինակները: Հայտնի է, որ հայ մատենագրության ﬔզ հասած ձեռագիր որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ), աղճատուﬓեր, ճշգրտուﬓերը՝ տվյալների հիման վրա,  առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբասաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին  հատորում(Վենետիկ, 1749) ։

Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն աﬔնը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազﬔլու համար։ Դրա համար աﬔնից առաջ անհրաժեշտ  էր լեզվաքննական հետազոտությամբ պարզել գրաբարի իսկական պատկերը ներկայացնող մատենագրական հուշարձանները և դրանք տարբերել հետին, «ռ ա մ կ ա բ ա ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ո վ» և օտարաբանություններով խըճողված լեզվով մատենագրական աղբյուրներից։ Իսկ այդպիսի բնութագրության համար էլ անհրաժեշտ էր լեզվական բազմակողմանի հետազոտություն այն բոլոր աղբյուրների, Որոնք օգտագործվում էին։Եվ Ինչպես ցույց է տալիս այդ հետազոտությունների համառոտ ամփոփումը, Որ զետեղված է «Նախադրանքի» ﬔջ, Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողﬓորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների ﬔջ, հիﬓականում ճիշտ են գնահատել ﬔր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի ﬔջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների(տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերիր և այլնի ) գնահատման հիմքն է հանդիսացել:

Աղբյուրը՝ ՄԱԳԱՂԱԹ.AM

Կարդացեք նաև «Երկու բառ հայկազյան բառարանի մասին»

LA FILOLÓGICA POR LA CAUSA

Աղբյուրը՝ akademia. edu

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s