Mediaeducational blog

Սեբաստացի -աշխատությունները

Оставьте комментарий


Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին 
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: 
Portrait_de_Pierre_Mékhitar_(Saint_Lazare_des_Arméniens,_Venise)_(5182840694)(crop) Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 
Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց…» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգղիական» (1825 թ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն…» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության…» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:
1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:
1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:
Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:
Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօր [«Բազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն]: 
XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ: 
2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:
Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:
Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s