Mediaeducational blog

Օ˜, Տայոց աշխարհ- եկեղեցիներ

Оставьте комментарий


1.Օշկվանք

SAG_8883Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թթ: Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ SAG_8885Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։ 19-րդ դարում մոռացության մատնված եկեղեցին իր պահպանության տակ էր վերցրել հայազգի մի կին։ 1985 թ Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։

2. Օլթի վանք — գտնվում է Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ շատ հեռու(կաթոլիկ եկեղեցի է):IMG_3856IMG_3861

3. Իշխանվանք

Իշխանի Սուրբ Աստվածածինը գտնվում է Տայքի Ճակք գավառի Իշխանաց գյուղում՝ Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ շատ հեռու՝ Իշխան գյուղում: Գյուղը իշխանանիստ էր, գյուղի շրջակայքը կոչվում էր Իշխանանիստ ձոր, որովհետև այն Մամիկոնյանների երբեմնի նստավայրն էր։ Գյուղի եկեղեցին կառուցել է Ներսես Գ Տայեցին։ Իր կառուցած եկեղեցում Ներսեսը եպիսկոպոս է եղել, մինչև որ 641 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այսօր հայագիտության մեջ տիրապետող կարծիքի համաձայն՝ Իշխանը ի սկզբանե եղել է խաչաձև հիմքով և կենտրոնագմբեթ։

SAG_8628SAG_8614

4. Խախուվանք, Հահուվանք կամ Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Խախուվանք, Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին, վանք Տայքի Ազորդաց փոր այժմ՝ Թորթոր գավառում։ Կառուցվել է868 թվականին։ Այն Տայքի հայ-լուսավորչական համայնքի գլխավոր եկեղեցին է եղել։

Նրա հատակագծային հորինվածքը խաչաձև հիմքով, կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայ ճարտարապետության դասական նմուշներից է։ Ի տարբերություն վրացական եկեղեցիների՝ այստեղ բավականին բարձր է բեմը, իսկ եկեղեցու մուտքի մոտ կանգնեցված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի քանդակը, որի ձեռքին հայերեն մեծատառ «Գ» է։IMG_3920 IMG_3928 IMG_3934 IMG_3940

5. Չորդվանք կամ Չորրորդ վանք

12042609_978611312177615_6968059402150643706_n 12063346_978611325510947_2242083035307299147_nՉորդվանք, վանք Մեծ Հայքի Տայք (Խորագույն Հայք) նահանգի Արսյացփոր գավառում, Ճորոխ գետի ձախ ափին։

Կարելի է հանդիպել անվանման նաև Չորրորդ վանք, Ոթխթա եկլեսի կամ Չորդվան տարբերակները։ Հիմնադրվել է 4-5-րդ դարերում, վերանորոգվել 9-10-րդ դարերում։ Կառուցված է եռանավ բազիլիկ ոճով։ Միջին դարերում հանդիսանում էր Մամիկոնյաններից սերվածԹոռնիկյանների հոգևոր կենտրոնը- որի եպիսկոպոսները կրում էին Չորդվանել (այսինքն՝ չորդվանեցի) տիտղոսը։ Պատերին մնացել էին հայերեն եղծված վիմագիր արձանագրություններ։

IMG_4175IMG_4177IMG_4176

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s