Mediaeducational blog

Օ˜, Տայոց աշխարհ(հաշվետվություն)

Оставьте комментарий


Համշենապատում

(հաշվետվություն)

Նախագիծ «Օ˜, Տայոց աշխարհ»

հհհհհ

18-22 հոկտեմբերի

Երթուղի    Երևան- Բավրա —Արդահան, Անի – Կարս — Արդվին — Բորճկա — Խոփա  -Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն) — Զիլքալե — Այդեր — Խոփա – Բաթում- Երևան

Նպատակը

  • ուխտագնացություն
  • ճանաչողական
  • Համշենը և համշենահայերը. ինքնություն և մշակույթ
  • խոնարհված եկեղեցիներ
  • ջրվեժներ

Նախագիծն ամբողջությամբ

Իբրև սկիզբ

Մեծ Հայքի 14-րդ նահանգը Տայքն է կամ Տայոց աշխարհը, որը  բաժանվել է 8 գավառի: Պատկանել է Մամիկոնյան նախարարական տանը: «Տասնչորսերորդ [աշխարհն է] Տայքը, Գուգարքին հարևան, ամրոցներով ու բերդերով հարուստ, ունի ութը գավառ. Կող [գաւառ] արևելյան մասում, որտեղից բխում են Կուր գետի աղբյուրները Կրիակունք կոչված գյուղից։ Եվ Կուր գետը [այստեղից] հոսում է դեպի արևմուտք Արտահան երկայնանիստ գավառով, ապա դառնում է դեպի հյուսիս և իջնում է Սամցխե [գավառը], որից հետո դառնում է դեպի արևելք մինչև Կասպից ծովը։ Իսկ Կող գաւառից արևմուտք գտնվում են Բերդացփոր, Պարտիզացփոր, Ճակք, որից արևելք և հարավ [գտնվում են] Բուղխա, Ոքաղե և Ազորդացփոր գավառները իրենց [համանուն] գետակներով, որոնք խառնվելով իրար՝ թափվում են Վոհ գետը։ Այս գավառներից արևմուտք է Արսյաց փոր [գավառը]՝ Պարխար լեռների փեշերին, որտեղից հոսում է Վոհ գետը, որը, գալով Սպեր [գավառից], անցնում է Թուխարք բերդով Կղարջք [գավառը], այստեղից էլ՝ Եգր [աշխարհ]՝ Նիգալ, Մրուղ և Մրիտ գավառներով հոսելով, թափվում է Պոնտոսի ծովը, որը եգերացիները կոչում են Ակամսիս, իսկ Խաղտիք՝ Կակամար։ Տայքում կա թուզ, թթու նուռ, աղտոր, սերկևիլ, պտղախունկ և նուշ»:

2d5a2

 Մի քիչ ավանդություն

Արթվին

Առաչ Արթվին շենլիկը (շենը) տասնըհինգ տուն է էղե. բոլորը (շուրջը)  մեշա (անտառ). էն մեշումը սավեթումեն կու աշին օրը (նայում-տեսնում են), որ Արթվինումեն մուխ (ծուխ) կու դուս գա. գուգան կու փռին խիտը (կամուրջը). չեն կա (չեն կարողանում) գտնի օրա (որպեսզի) Ճորոխը անցնին: Էտեվ (հետո) մեկ ավջին (որսորդ) գեյիդի (գալիս է)  հետնեմեն (ետևից) օրը զարնա. առաչեվան (առջևից)  կայր է ըլնելի  (անհետանում է). կայր էղած վախտին փնտռելիս է վօրանց (որ կողմը) գնաց: Աշից (նայեց) օրը խիտը գտավ. խիտն էլ փուրցելը (մացառ) փաթըթած է. էնղադուր (այնքան) արավ օրա խիտը անցավ էնթին (մյուս կողմը): Վեր անցավ օրմընումը  (անտառ), փնտռից ու շենլիկի տեղը գտավ: Իշտե էնդոր էտեվ (դրանից հետո) , էֆենդիմ, օրմանը կոտրեցին, էնդեղը քաղաք շինեցին, իշտե էնդեղը էղավ Արթվին: Էն գտնող մարթու անունն էլ Արութեն է էղե, էնդոր վրա (այդ պատճառով) դրել է Արթվին:

IMG_4527

Իրականում

Նրանք նման են մի ազգի կորած բեկորի, որ սփռվել է աշխարհով  մինչև Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունը, որի ծնունդն է այսօրվա 7 միլիոնանոց հայկական սփյուռքը:

Համշենահայերը այժմ Թուրքիայում գտնվող Համշեն կենտրոնով համանուն գավառակի հայերի ժառանգներն են:

Համշենը 8-րդ դարում հիմնել են հայ Համամ և Շապուհ Ամատունի իշխանները: Այն նախ կոչվել է Տամբուր, ապա` Համամաշեն, և, վերջապես` Համշեն: 1489 թվականին Օսմանյան կայսրությունը նվաճել է Համշենը: Մինչև 18-րդ դարը համշենցիների մի մասը բռնի մահմեդականացվել է, իսկ մեծ մասը ստիպված հեռացել է հայրենիքից, որպեսզի պահպանի քրիստոնեական հավատը:

Որոշ պատմաբաններ համշենցիներին յուրահատուկ հայկական խումբ են համարում, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ որոշ քրիստոնյա համշենցիներ հայերեն չգիտեն, իսկ որոշ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` Համշենի բարբառը:

Լեզուն

IMG_4468Համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում:

UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» ցույց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է:

«Մեր կատարած ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել համշենահայերենով: Դրա պատճառները մի քանիսն են. ուրբանիզացիան, գլոբալիզացիան, ինչպես նաև զուտ սուբյեկտիվ գործոնը, երբ բազում համշենահայ ծնողներ իրենց զավակների հետ միտումնավոր չեն խոսել համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և լավ կրթություն ու աշխատանք ունենալու հնարավորություն ունենան»:

IMG_4490 IMG_4477 IMG_4473

Իբրև սրտի կանչ

http://mskh.am/am/53888

http://mskh.am/am/53902

http://mskh.am/am/53891

http://mskh.am/am/54077

http://mskh.am/am/54079

http://mskh.am/am/54080

http://mskh.am/am/54155

http://mskh.am/am/54153

http://mskh.am/am/54147

http://mskh.am/am/54146

http://mskh.am/am/54167

http://mskh.am/am/54165

http://mskh.am/am/54190

http://mskh.am/am/54179

http://mskh.am/am/54193

http://mskh.am/am/54226

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s