Mediaeducational blog

Նորից նախագծերի մասին

Оставьте комментарий


Մանկավարժական նախագծային մեթոդն ուսման հատուկ եղանակ է, որը կենտրոնանում է որևէ խնդրի շուրջ։

Առաջադրանքը ոչ միայն խնդիրը լուծելը կամ այն ընտրելն է, այլև դրան իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։ Յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ և անվերջ է, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից։

Չկա երկու նմանատիպ նախագիծ, քանի որ մասնակից աշակերտները, ուսուցիչները և հանգամանքները մշտապես տարբեր են։

Նախագծային մեթոդը պահանջում է աշակերտների աշխատանքի գիտակցված ծրագրում։ Ծրագրումը կատարվում է երկու տարբեր մակարդակներով։ Առաջին մակարդակը վերաբերում է ամբողջ գործընթացին, որի ընթացքում նախատեսվում է, որ աշակերտին կներկայացվեն որոշակի գիտելիքներ, և կզարգացվեն որոշակի կարողություններ։ Երկրորդ մակարդակը ենթադրում է անհատական նախագծերի ծրագրում, որի համար անհրաժեշտ է ուսուցչի կողմից օժանդակության ցուցաբերում։

Անհրաժեշտ է նշել, որ այս դեպքում խոսքի հմտությունները գերիշխող չեն, և տարբեր կարողություններ ունեցող աշակերտներ հավասարապես մասնակցում են համատեղ ընտրված խնդրի լուծման գործընթացին։

Այս մեթոդի աշխատանքների իրականացման համագործակցային բնույթն ապահովվում է նրանով, որ ուսուցչի ղեկավարման դերն աննշան է, նա գործում է գրեթե աննկատ, իսկ համագործակցությունն իրականացվում է միայն համատեղ պլանավորման, գործողությունների և գնահատման միջոցով։

Առաջադրանքների բազմազանությունն աշակերտներին հնարավորություն է տալիս դրանց մասնակցելու տարբեր ձևերով։ Սովորողները կարող են աշխատանքի իրենց բաժինն ընտրել ըստ իրենց նախկին փորձի, ունակությունների և հավակնությունների՝ առանց ուսուցչի կողմից որևէ ցուցումի: Նախագծային մեթոդը կարևորում մասնակիցների փորձառությունը։

Նախագծի աշխատանքային գործընթացը.

ա) թեմաներ ընտրելը և դրանք քննարկելը

բ) ենթաթեմաներ ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում է ուսուցչի կողմից կամ ընդհանուր համաձայնությամբ)

գ)  հաղորդակցման ուղիներ ընտրելը (էլ. փոստ, ֆորում, բլոգներ, համացանց)

դ) հաղորդակցման ռազմավարություն մշակելը (տեղեկությունների փոխանցման պարբերականությունը, աշակերտներին հանձնարարված մասերի վերաբերյալ զեկույցների ստուգման վերջնաժամկետները)

ե) խմբերում փոքր թեմաները քննարկելը և ներկայացնելը

զ) ներկայացումներն ըստ խմբերի պատրաստելը. փոքր թեմաների մասին զեկույցներն      «իրար միացնելը»

է) խմբերի ներկայացումները

ը) դիտողությունները, գնահատումը

գնահատում խմբերում՝  աշակերտներին հանձնարարված թեմայի մասերը«»

գնահատումը դասարանում՝  խմբերի ներկայացումների գնահատումը

Ստուգման և գնահատման խնդիրը

Գնահատումը, ինչպես նաև  ինքնագնահատումը կատարվում են ըստ ձեռքբերումների:

Տարբերակված, իրագործելի առաջադրանքը, որի ժամանակ հաշվի են առնվում սովորողի անհատական հմտություններն ու ունակությունները: Միաժամանակ չի կարելի հաշվի չառնել կոնկրետ սովորողի իրական կարողությունները, այն է՝ որքանո՞վ է նա օգտագործել իր ունակություններն առաջադրանքը կատարելու համար։

Սխալները քննարկվում և ուղղվում են համատեղ։ Սխալ կատարելը համարվում է ուսման գործընթացի բաղկացուցիչ մասը։ Այն աշակերտներին տալիս է որոշակի ապահովության զգացում և թեթևացնում է լարվածությունը։

Գնահատման գործընթացի ժամանակ մենք  պետք է ոչ թե պարզապես գնահատենք, այլև ամրագրենք զարգացման փուլը,գնահատենք սովորողի  առաջադիմությունը  իր նախորդ ձեռքբերումների համեմատ,մատնանշենք, թե որքանով է աշակերտն օգտագործել իր ընդունակությունները։

Գնահատման հայեցակետերը համապարփակ են և կենտրոնանում են ավելի շատ աշակերտի անհատականության զարգացման, քան առարկայի վրա։

Այս հայեցակետերը ներառում են՝

  • ուսումնական գործընթացի վրա ներազդող գործոնների գնահատումը
  • ուսման տարբեր եղանակների մակարդակների գնահատումը
  • հաղորդակցման և կարդալու հմտությունների գնահատումը
  • ինչպես նաև աշակերտների ամենակարևոր հատկանիշների՝ հուզական կյանքի և շփումների գնահատումը

 Ուսումնական գործունեության առանձնահատկությունները

Ուսումնական գործունեության ընթացքում կլինեն որոշակի դժվարություններ և հակասություններ, բայց քիչ չեն նաև առավելությունները: Մանկավարժ-հոգեբանների կարծիքով դեռահասն աչքի է ընկնում ուսումնական նյութի  ընկալման բարձր որակներով: Դեռահասի ամենամեծ արժանիքը ուսումնական բազմատեսակ գործընթացներին մասնակից լինելու պատրաստակամությունն է, քանի որ սրանով նա հենց ինքն իր աչքում է դառնում հասուն մարդ:

Բացի սրանից՝ սովորողին հրապուրում է դասի ընթացքում ինքնուրույնություն դրսևորելու հնարավորությունը, ինչպես նաև դպրոցի պատերից դուրս ընդհանրապես ճանաչողական գործունեության ծավալումը: Սակայն նա իր պատրաստակամությունը չի կարողանում գործնականում կիրառել, քանի որ չի տիրապետում ուսումնական գործունեության բազմազան և նոր եղանակների:

Մեր  խնդիրն է  սովորեցնել ուսումնառության այդ նոր եղանակներն ու  ձևերը և օգնել, որ դպրոցը նրա համար դառնա հոգևոր կենտրոն, ուսումնական գործունեության ընթացքում բավարարվի սովորողի ինքնահաստատման պահանջը:(Ա. Ն. Լեոնտև): Իսկ երբ սովորողները  հասկանում են ուսումնառության գլխավոր դրդապատճառները, ապա կարողանում են ինքնուրույնաբար ուսումնական խնդիրներ որոշել, դրանց լուծման առավել իրատեսական ուղիներ ընտրել, հսկել և գնահատել սեփական աշխատանքը:

Ուսուցման արդյունավետության բարձրացման միջոցներից մեկը ուսումնական դրդապատճառների (մոտիվացիաների) նպատակաուղղված ձևավորումն է: Դրանք անմիջականորեն կապված են տարիքային խմբին հատուկ գերիշխող պահանջմունքների բավարարման հետ: Այդ պահանջմունքներից առաջինը ճանաչողությունն  է, որի բավարարման արդյունքում ձևավորվում են կայուն հետաքրքրություններ և ուսումնական առարկաների նկատմամբ դրական վերաբերմունք: Սովորողին հրապուրում է գիտելիքները հարստացնելու, ընդարձակելու, ուսուցանվող երևույթների մեջ թափանցելու, դրանց պատճառահետևանքային կապերը բացահայտելու հնարավորությունը:

Սովորողի մտավոր հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումով: Հենց այս բուռն ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության: Այստեղ մենք  պիտի կարողանանք  ուսումնական գործունեությունը դարձնել «իմացական ուրախության» աղբյուր:

Հետազոտական գործունեությունը նրանց մեծ բավականություն է պատճառում: Նրանք ուզում են ինքնուրույնաբար հասնել ինչ-որ բանի, «գյուտեր» և բացահայտումներ անել: Ճանաչողական պահանջմունքները չբավարարելու դեպքում սովորողների մոտ նկատվում  են ձանձրույթի, ընկճվածության, անտարբերության դրսևորումներ, իսկ երբեմն էլ բացասական վերաբերմունք ընդհանրապես ուսման կամ  ինչ-ինչ առարկաների հանդեպ: Ընդ որում՝ նրանց համար հավասարապես կարևոր են ինչպես ուսումնական նյութի բովանդակությունը, այնպես էլ այդ նյութից գիտելիք քաղելու գործընթացը, միջոցները, եղանակները:

Ճանաչողական հետաքրքրությունների հետ միասին դրական վերաբերմունք կարող է ծնել գիտելիքի ձեռքբերման անհրաժեշտությունը: Սովորողի համար շատ կարևոր է հասկանալ և իմաստավորել դրանց կենսական նշանակությունը, ինչպես նաև իր անձի զարգացման հարցում ունեցած կարևորությունը: Սա վկայում է սովորողի ինքնագիտակցության զարգացման մասին: Շատ առարկաներ նրան դուր են գալիս այն բանի շնորհիվ, որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն շատ բան գիտենալ, այլև շատ բան կարողանալ, լինել բարեկիրթ, բազմակողմանիորեն զարգացած մարդ: Պետք է քաջալերել սովորողին և ամրապնդել այն մտայնությունը, թե կրթված և ուսյալ մարդը իսկապես մեծ օգուտ կարող է բերել հասարակությանը: Համոզմունքները և հետաքրքրությունները մեկտեղվելով՝ ստեղծում են հուզական երանգավորում ունեցող մթնոլորտ, որն էլ հնարավորություն է տալիս գործուն մասնակցություն ունենալու  ուսումնառության գործընթացին:

Ուսումնական պարապմունքի ընթացքը պայմանավորված է պարապմունքի բովանդակությամբ, դրա ծավալով, ուսուցման համար նախատեսված ժամանակով, սովորողների տարիքային առանձնահատկություններով,  տեխնոլոգիայի ընտրված տարբերակով: Հետևաբար այս փուլը տարբեր ընթացք կարող է ունենալ: Կոլեկտիվ փոխուսուցման համար ամենաբնորոշ  տարբերակն ունի հետևյալ փուլերը.

  • ամեն սովորող մշակում է իրեն հանձնարարված  հատվածը կամ պարբերությունը (նախադասություն, տեքստի հատված, նկարագրություն, բնութագիր, դասագրքի պարագրա‎ֆ կամ ենթաբաժին, հոդված, պատմական փաստաթուղթ և այլն).
  • դասընկերոջ հետ աշխատանք. իրար հաղորդում են սովորածը
  • սովորեցնողն առաջարկում է հատվածի իր վերնագիը,  իր կազմած  պլանը, պատասխանում է առաջադրված հարցերին, ինքն է առաջադրում ստուգիչ հարցեր կամ առաջադրանքներ.
  • հենց նոր ստացած տեղեկատվության կամ գիտելիքի մշակում և նոր զուգընկերոջ որոնում, որ տեղի ունենա փոխուսուցման հաջորդ փուլը
  • Խմբի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ոչ միայն իր, այլև  ողջ խմբի աշխատանքի և հաջողության համար, ձևավորվում է անձի  համարժեք գնահատականը  սեփական հնարավորությունների և կարողությունների, արժանիքների և թերությունների հանդեպ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s