Mediaeducational blog

Հրաչյա Սարիբեկյան «ԲԱՑ ՄՆԱՑԱԾ ՇԻՐԻՄ»

Оставьте комментарий


Սենյակում ամեն ինչ կարմիր էր՝ անթափանց վարագույրները, գորգերը, որ ծածկում էին հատակն ու պատերը, բազմոցը, մահճակալի ծածկոցը, պաստառը, ջահն ու լուսավորությունը… Մի պահ ինձ թվաց, թե սենյակում ոչ ոք չկա: Նա անշարժ նստած էր կարմիր, թավշապատ բազկաթոռի խորքում: Երբ կողմնակի ներկայություն զգաց, բազկաթոռի մեջ առաջ եկավ ու սրեց լսողությունը: «Ես եմ»,- շշնջացի: Իսկույն շրջվեց իմ կողմը, մարմնովս սարսուռ անցավ… Ինձ էր ուղղված դատարկ մի հայացք: Շատ էր նման պապիս, և սոսկալի էր, որ պապս էր: Հանկարծ ես հասկացա, թե որքան երկար ժամանակ էի բաց թողել նրա գոյությունը: Նրա դիմագծերի ետևում իսկույն ճանաչեցի մահը, վախեցա, որ մահն ինձ այդքան մոտ է կանգնած, որ այդքան հարազատ դիմագծերով դիմակ է դրել: Նա ժպտաց, ես հիշեցի այդ ջերմ ժպիտը: Հանկարծ պարզ դարձավ նրա այդ ժպիտի և գորովալից հայացքի իմաստը. ես շատ եմ նման նրան, իր դիմագծերի փրկիչն էր եկել: Եկել էի տատիս գերեզմանի տեղն իմանալու: Հուղարկավորությանը չէի մասնակցել ու թեև մոտավորապես գիտեի, թե որտեղ է թաղված, բայց ամբողջ գերեզմանոցը տակնուվրա արել, շիրիմը չէի գտել: Ուզում էի անպայման այցելել տատիս շիրմին, հույս ունենալով, որ դրանից հետո երազներիս մեջ էլ չեմ հանդիպի նրան, իսկ նա անընդհատ գալիս էր, գալիս էր հայտնելու համար իր գաղտնի գոյությունը: Այդ գաղտնիքն ուրիշ իմացողներ էլ կային, նրանք ինձնից հարցնում էին տատիս որպիսությունը… «Գերեզմանը, — շշուկով ասացի ես,- գերեզմանը չեմ գտնում»: Պապս առաջ եկավ, կնճռոտվեց, դարձավ մտախոհ և դարձյալ ոչինչ չասաց: Ես բաց թողի նրան, նա անհետացավ՝ սենյակում թողնելով դատարկ մարմինը միայն: Լռությունը դարձավ այնքան սնամեջ, որ լսվեցին պատի ժամացույցի թկթկոցները՝ աստիճանաբար ավելի ու ավելի բարձր: Կյանքի վակուում էր գոյանում… «Ներիր, պապի,- մտքիս մեջ ասացի ես,- ներիր, որ մենակ եմ թողնելու քեզ»: Ինձ թվաց, թե նա որսաց իմ հեռանալը, թվաց, թե բարձրացրեց ձեռնափայտը. ի՞նչ էր նշանակում այդ ժեստը, գուցե վերջապես ուզում էր խոսել, գուցե առաջվա պես թոռանը փող էր ուզում տալ, բայց մինչ հասցներ, ես լքած պիտի լինեի ատլասե կարմիր վարագույրներով պատանված սենյակը, որ հակառակ կողմից, ասես, սև թավիշով էր պատված, իսկ անթափանց վարագույների ետևում լուսամուտի առկայությունը խիստ տարակուսելի էր: …

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s