Mediaeducational blog

Ուսումնական գործընթացի կազմակերպում

Оставьте комментарий


Տարիներ շարունակ լսում ենք ու ականատես լինում կրթական համակարգում կատարված ու կատարվող փոփոխությունների: Ճի՞ շտ են լինում դրանք, թե՞  ոչ, կենսունա՞ կ  են, թե՞  ոչ: Խոսքն այս պահին ամենևին էլ այդ մասին չէ: Ուղղակի մի բանում վստահ եմ ու համոզված. ուսումնական գործընթացում փոփոխություն կարող է կատարել միայն դասավանդողը՝ ելնելով ստեղծված իրավիճակից, աշխատանքային փորձից: Իրավիճակն է հաճախ թելադրում կատարվող քայլերի հաջորդականությունը: Սրա ապացույցը մենք կրթահամալիրում տեսնում ենք անընդհատ, որտեղ դասավանդողին՝ որպես նախաձեռնողի, ազատ մտածողի, ստեղծողի, տրված են բոլոր հնարավորությունները՝ փորձի փոխանակում, նորարարություն, խրախուսում, քննարկում, տարածում: Այստեղ է երևում յուրաքանչյուրիս ստեղծականությունը, ուսուցման գործընթացում առաջացած հակասությունները ճիշտ հասկանալու ու գնահատելու, դրանք վերլուծելու կարողությունը:

Ուսումնական գործընթացը շարունակ փոփոխական է՝ կապված ուսուցանվող նյութի, ուսուցման նպատակների, մեր առջև դրված խնդիրների, դրանց լուծման ուղիների հետ: Ուսումնառության գործընթացում գոյություն ունեցող ցանկացած անհաջողություն կապված է ուսումնական գործընթացի ոչ ճիշտ կազմակերպման հետ: Տարբեր ունակությունների, կարողությունների, տարբեր նախասիրություններ ունեցող 20-25 սովորողի ներկայությունը հաճախ խանգարում է առանձին սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Ու ստիպված ենք լինում, հաճախ մեր կամքից ու ցանկությունից անկախ, աշխատանքները կազմակերպել «միջին» սովորողին համապատասխան: Իսկ արագ մտածող, արագ աշխատող սովորողի համար ամեն ինչ անհետաքրքիր է դառնում: Կատարվող աշխատանքը անհաղթահարելի է դառնում նաև  մի փոքր ցածր ընդունակություններ ունեցող սովորողի համար: Ի՞ նչ է ստացվում. և՛ ուժեղը, և՛ թույլը չեն ստանում այն հնարավորը, ինչ կարող էին: Ու տրտնջում ենք: Բոլորս: Բարձրաձայն կամ… Սակայն ստեղծված իրավիճակում (լավ վերլուծելու դեպքում) բոլորս էլ վստահ ենք՝ դժվար  է սովորողին «մեղադրել» այլ գործով (բոլորիս ծանոթ) զբաղվելու, կարգապահական խախտում թույլ տալու համար: Իհարկե, այլ գործոններ էլ կան.

  • առաջադրանք ընտրած և չընտրած սովորողներ
  • հնարավորություն՝ ներկա գտնվելու և չաշխատելու
  • պատասխանատվության պակաս
  • այլ գործով զբաղվելու հնարավորություն

Ի՞ նչ եմ անում

Նախօրոք սովորողներին ուղարկում եմ առաջիկա դասերի համար նախատեսված աշխատանքները՝ հարցադրումներով, պահանջներով, կատարման չափորոշիչներով, ժամկետներով:

Աշխատանքի որակի բարձրացման երաշխիքը շահագրգիռ ինքնուսուցումն է:

Սովորողներին բաժանում եմ խմբերի ( 4-5 հոգի յուրաքանչյուր խմբում): Խումբը ձևավորվում է՝ հաշվի առնելով սովորողների հնարավորություններն ու ցանկությունները: Անհատական կամ խմբային աշխատանքի ավարտից հետո հանձնարարում եմ իրականացնել ինքնաստուգում՝ օգտվելով աշխատանքի լուծման տարբերակից, համացանցից, այլ աղբյուրներից:

Սովորողին հնարավորություն է ընձեռվում իր աշխատանքը մեկ անգամ էլ վերանայելու, ուսումնասիրելու, բացթողումները գտնելու, շտկում-ուղղումներ կատարելու ու, վերջապես, ինքն իրեն գնահատելու:

Վերջնական գնահատականը ձևավորվում է՝ չափանիշ ունենալով սովորողի ինքնագնահատականը: Համաձայնվե՛ք, որ այսպես ճիշտ է: Եթե սովորողը աշխատել է, այնուհետև կարողացել ինքնուրույն գտնել իր բացթողումները, կատարել է ճշտումներ, նա արժանի է բարձր գնահատականի:

Իսկ եթե չի նկատել թերացումները, ճշտումներ չի կատարել, անկախ իր նշանակած ինքնագնահատականից, նրա գնահատականի նիշն իջնում է:

Սա, ըստ իս, ընթացիկ գնահատման ուսուցանող, ոգևորող, խրախուսող ձև է:

Որո՞ նք են առավելությունները

  • աշխատանքում բոլորի ներգրավվելը
  • սեփական աշխատանքը վերանայելը
  • ինքնուրույն մտածողության զարգանալը
  • անկախ կարծիք արտահայտելը
  • սեփական տեսակետը պաշտպանելը

Իսկ ես աշխատանքային պրոցեսում պետք է ավելի զգոն և ուշադիր լինեմ , որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել  սովորողների հետ անհատական աշխատանքը: Փորձով համոզվել եմ, բոլորին միևնույն հանձնարարությունը տալու դեպքում սովորողները, դիմելով ավելի հեշտ ձևի , ինքնուրույն աշխատանք հիմնականում չեն կատարում:

Իսկ ինքնուրույն հետազոտելը, նոր արդյունք ստանալը, անհայտի բացահայտելը, տարբեր սկզբնաղբյուրներից  նյութերի ձեռքբերումը, խմբավորումն ու դասակարգումը, «ինչուներ»-ի եւ «ինչպեսների»-ի բացահայտումը նպաստում են կարողությունների ամրապնդմանը, զարգացնում են հետազոտական հմտություններ, հետաքրքրություն են առաջացնում ուսման նկատմամբ:

Հնարավոր է՝ այսպես ստացված գիտելիքը մոռացվի (ինչպես ցանկացած դեպքում), բայց կմնա մի շատ կարևոր բան, կարևոր ձեռքբերում-նվաճում՝ ինքն իրեն գնահատելու, ճիշտ գնահատելու, սեփական ուժերին հավատալու,  արժևորելու կարողությունը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s