Mediaeducational blog

Համացանցը և մայրենի լեզուն

Оставьте комментарий


Լեզուն ազգային հոգին է , կենդանի է այդ հոգին, կենդանի է  ազգը,

կենսունակ   է առաջինը, ուրեմն կենսունակ է երկրորդը»

Վ.Տերյան

Լեզուն արտացոլում է ժողովրդի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կյանքը: Մայրենի լեզվի միջոցով երեխան հոգևոր ուժ, մտավոր կարողություններ է ձեռք բերում, ճանաչում է սեփական ժողովրդի պատմությունը, մշակութային արժեքները:

Այն արտացոլում է մարդու մտածողությունը, մտածելակերպը։ Եթե այսպես է, ուրեմն, լեզվի կատարելագործման վիճակով է պայմանավորված՝ ինչպես է մարդը մտածում և գործում։ Մայրենի լեզվի լավ տիրապետումն ու կատարելագործումը էական նշանակություն ունեն սերունդների դաստիարակության, նրանց մտածողության զարգացման համար։

Մայրենի լեզվի իմացությունը կարևոր է, որովհետև՝

  • յուրացնում ենք սերունդների փորձը
  • ճանաչում ենք սեփական և համաշխարհային մշակույթը
  • այն զարգացնում է մտածողությունն ու հիշողությունը
  • զարգացնում է համացանցային դաշտում ճիշտ և անսխալ կողմնորոշվելու հմտություններ
  • զարգացնում է բառարաններից և տեղեկատվական բազմազան աղբյուրներից օգտվելու կարողություններ

ՀՀ լեզվի մասին օրենքում հստակ ձևակերպված է. «ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները»:

Անշուշտ, օրենքում չկա կետ, որն արգելի որևէ անհատի  խոսելու  իր նախընտրած հայերենով՝ առօրյա-խոսակցական լեզվով, բարբառով, ժարգոնով: Չէ ՞  որ այդ պայմանավորված է անհատի ստացած կրթությամբ, դաստիարակությամբ, ի վերջո չենք կարող մարդուն պարտադրել, որ նա խոսի գրական հայերենով:

Սակայն ՀՀ լեզվի մասին օրենքի մեկ այլ կետում գրված է. «: ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է: … Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը»: Այսինքն՝ հեռուստատեսության, ռադիոյի, գրականության, լրագրության և ԱԺ-ի լեզուն գրական հայերենն է: Բայց արդյո ՞ք պաշտոնական լեզու գրական հայերենը ճիշտ է օգտագործվում հեռուստատեսությամբ, մամուլում, պետական պաշտոնյաների կողմից և սոցիալական ցանցերում։ Որքանո ՞ վ է Հայաստանում կիրառվում լեզվի մասին օրենքը:

Մեզնից յուրաքանչյուրը կարող է հարյուրավոր օրինակներ բերել. հեռուստատեսային  հաղորդումները, սերիալները լեցուն են լեզվական աղավաղումներով, ժարգոնային բառերով ու արտահայտություններով. «Էթամ, հելանք, էսի, էտի, ըստուց, սենց, տենց, ուրդուց,  օքեյ, վաու, հիցուն, եգրորդ, դբրոց, կստածի, պտի, ինչքամ, բոյֆրենդ, նատուռի, ինպրտնի, պրոդուկտ, հեսա, պակա …»: Իսկ համացա ՞ նցը, նամակագրությո ՞ւնը, կիսագրագետ տեղեկատվական կայքերի հո ՞սքը. նաև սրանք չե ՞ն մեր սովորողների աշխատանքներումնկատվող տարատեսակ սխալների պատճառը, որոնք հաճախ լատինատառ հայերեն գրելու արդյունք են: Շատ ու շատ առօրյա-խոսակցական, ժարգոնային, օտարալեզու, ոչ ճիշտ հայերենով բառեր ու արտահայտություններ եթերում, մեր շուրջը, սոցիալական ցանցերում, ընտանիքներում, դպրոցներում: Համացանցը լեցուն է թե՛ ուղղագրական, թե՛ ոճական ու քերականական սխալներով, հատկապես սխալներով  հարուստ, իրարամերժ տեղեկություններով: Սխալներ, որ օր օրի շատանում ու վտանգավոր չափերի են հասնում: Լատինատառ գրելիս ուղղագրական ոչ մի կանոն էլ պարտադիր չէ. գրում են այնպես, ինչպես խոսում են, ինչպես կարողանում են:

Ինչպե՞ս ստեղծվեց ու տարածվեց համացանցային  լեզուն

Համացանցային լեզուն կամ համացանցային ժարգոնը ազգություն  ու տարիք չի ճանաչում: Այն ստեղծել են համացանցի միլիոնավոր օգտատերերը: Համացանցային ժարգոն են կոչվում այն բառերը, արտահայատությունները, որոնք տարածում և հաճախ ստեղծում են համացանց գործածողները։ Այդ բառերը ստեղծում են ստեղնահարվածները խնայելու նպատակով, իսկ շատերն էլ օգտագործում են միևնույն հապավումները տեքստային հաղորդագրություններում և  հաղորդագրությունների ժամանակ։ Սեղմանունները, ստեղնաշարի պայմանանշանները և կարճ գրված  բառերը համացանցային ժարգոնում ընդունված հապավումներ են։

Ըստ սովորողների` գրավոր շփման ժամանակ դժվար է զգացմունքներ արտահայտել, սակայն սոցիալական ցանցաբնակները գտել են լուծումը.

Մեծատառերով տեքստ եք ստացել — ձ եզ վրա բարկացած են, կամ ձեր զրուցակիցը բղավում է

))))) — այս սիմվոլը նշանակում է՝ ժպիտ
((((( — այս սիմվոլը նշանակում է, որ տրամադրության չկա

LOL – (կրճատում) – նշանակում է բարձրաձայն ծիծաղել

OMG – ( O my Good), որը նշանակում է  Օ˜,  Աստվա՛ծ իմ
Համացանցում ավելի հաճախակի են գործածում «ազիզ», «կյանքս», «արևս», «սիրտս» և այսպիսի այլ բառեր:
Նաև շատ տարածված են  Error, selfie, like, unlike, follow, anfollow, OK բառերը։ Սրանք անգլերեն բառեր են, որոնք դարձրել ենք հայկական համացանցային օգտագործման լեզու:
Արագ գրելու և ժամանակ խնայելու համար մարդիկ համացանցում սկսեցին բառերը կրճատ գրել: Սկսեցին լատինատառ գրել: Որի՞ն արգելես կամ ինչպե՞ս:

Այդ դեպքում գուցե դիմենք ժեստերի լեզվի ՞ն կամ Մորզեի այբուբենի՞ն… Շատ ավելի արագ կլինի, շատ էլ  ժամանակ կխնայենք:

Շատերն այստեղ վտանգ չեն տեսնում, այդ երևույթը համարում են անցողիկ:

Թե ՞  ընդունենք վերջապես, որ ուղղակի ծուլանում ենք:

Ընդունենք նաև, որ ծուլությունը անգրագիտություն է ծնում:

Ի ՞նչ է համացանցը, ի ՞նչ նշանակություն ունի այն մեր կյանքում: Ավելի շատ ո ՞ր կայքերն ենք նախընտրում, և, ի վերջո, համացանցը դրակա ՞ն, թե ՞  բացասական երևույթ է: Սա այլ զրույցի թեմա է:

Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ՝  հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ անսպառ են նրա տված ինֆորմացիան և գիտելիքները: Սակայն այն վերահսկված չէ, այն ունի իր բացասական կողմերը:

Համացանցը պիտի պատասխանատվություն կրի իր յուրաքանչյուր հղման համար:

Այսօր այդ հնարավոր չէ, բայց  երևի կգա նաև այդ ժամանակը:

Հնարավո ՞ր է խուսափել համացանցի «սխալներից», բացասական ազդեցությունից:

Դժվար հարց է, բայց ոչ անլուծելի:

Չէ ՞որ  ոչ բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները:

Ուղղակի եկե՛ք ոչ թե մենք դառնանք համացանցի «գերին», այլ համացանցը՝ մեր, փորձենք նրանից հնարավորինս շատ գրագետ ինֆորմացիա կորզել:

Մայրենի լեզվի պահպանումը մեր գոյատևման միակ ճիշտ ճանապարհն է: Մայրենի լեզուն իմն է, քոնն է, բոլորինս է. այն մեր էության մեջ է:

Մտածենք մի պահ՝ ինչպե ՞ս անաղարտ պահենք մեր մայրենին:

 

 

 

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s