Mediaeducational blog

Նախագծային ուսուցման ստուգատես. արդյունքներ

Оставьте комментарий


Կրթահամալիրում յուրաքանչյուր  օր  միշտ նոր է, հետաքրքիր, ստեղծական, ազատ: Նախագծի՛ր, որոշի՛ր, հետաքրքի՛ր դարձրու օրդ, օգտագործի՛ր հնարավորություններդ, սովորեցրո՛ւ և սովորի՛ր: Բացահայտի՛ր շրջապատող աշխարհդ, քեզ շրջապատող  սովորողներին, ինքդ քեզ: Համակարգի՛ր, նախագծի՛ր, գտի՛ր լուծումներ:Ուսումնական գործունեության ընթացքում ինձ համար կարևոր է նախագծերի մեթոդը.  այն   հետաքրքիր է, տեսնում ես` ինչպես են սովորողները  գիտելիքներ, կարողություններ, հմտություններ  ձեռք բերում աստիճանաբար` աշխատանքների  պլանավորման և իրագործման ընթացքում, ուսումնական գործընթաց  է, որը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն: Այն ունի կարևոր առանձնահատկություններ` ուսուցողական,  որոնողական, ճանաչողական, ստեղծագործական: Այնպես որ նախագծային ուսուցման շաբաթը կարևորվեց ինձ համար:

Աշխատանքներն իրականացնելիս կարևորեցի`

  • աշխատանքային խմբի ձևավորումը
  • հետազոտական աշխատանքների ընթացքը
  • ստացված արդյունքների միջանկյալ քննարկումը
  • սովորողների աշխատանքների գնահատումը
  • նաև իրենց`սովորողների կողմից գնահատումը

Նախագծային ուսուցման ստուգատեսի ընթացքում նախատեսել էինք իրականացնել մի  քանի նախագիծ.

«Կենսամշակութային քայլարշավ» նախագիծ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այդպես է, իհարկե: Բայց  շատերս չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը, լավ չենք ճանաչում մեր երկիրը, մեր պատմությունը, մեզ շրջապատող աշխարհը:  Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել  բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը: Նախագծի իրականացման սկզբնական փուլում բոլոր մասնակիցները անպայման պիտի կատարեին որոնողական-հետազոտական աշխատանք, նախապատրաստվեին: Նախապատրաստական աշխատանքները շատ  են օգնում սովորողներին` կողմնորոշվելու տեղեկատվական դաշտում, օգնում է` ձեռք բերելու նոր հմտություններ ու կարողություններ:  Ստացված արդյունքների միջանկյալ քննարկումը արդարացրեց իմ սպասելիքները. դասերից հետո քննարկումները շարունակվում էին սոցցանցում ու նամակներով:

Կարդում էին, տեղեկություններ հավաքում, համակարգում ձեռքբերածը, ներկայացնում, ոգևորում ու ոգևորվում: Փորձը մեկ անգամ ևս ապացուցեց, որ նախագծային մեթոդը իրագործելու դեպքում սովորողները կարողանում են աշխատել ընկերների հետ,  կոնկրետ այս կամ այն հիմնախնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից  ձեռք բերած իրենց գիտելիքները: Ինչպե՞ս են ապրում, սովորում իրենց հասակակիցները, ինչպիսի՞ միջավայրում: Ցանկանում են ու գրում են իրենց տեսածի, լսածի մասին: Համեմատում են:

Նախագիծ «Թանգարանային կրթություն»

Այցելություն -Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր. այնտեղ  կազմակերպվող բոլոր կրթական ծրագրերը  գիտելիքներ փոխանցելու լավագույն ուղիներից են: Թանգարանների, դրանց  պատմության, ցուցադրության  մասին սովորողների գրավոր  նյութերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, նպաստեցին սովորողների խոսքի մշակմանը:

«Ցտեսություն» նախագիծ

Աշխատանքներն սկսեցինք փոքրիկ հարցաշարով.

Իմ մասնագիտական կողմնորոշման էվոլուցիան

  • 4-5-րդ դասարան
  • 6-9-րդ դասարան
  • 10-12-րդ դասարան
  1. Ի՞նչ տվեց ինձ կրթահամալիրը (ավագ դպրոցը)

 3.Ի՞նչ կամ ո՞վ է օգնել քո մասնագիտական կողմնորոշման հարցում

  1. Ի՞նչ ենք մենք անում`
  • մտածում ենք
  • նախագծում ենք
  • կիսվում ենք

Իրար նման ու իրարից այնքա˜ն տարբեր աշխատանքներ: Ձեռքբերումներ, նվաճումներ, նոր ու հետաքրքիր միջավայր, ստեղծական, ազատ, ինքնուրույն:

Հարց ու պատասխան, առաջարկ ու ցանկություն և մեկ եզրակացություն. մենք շատ բան ստացանք ու սովորեցինք: Ասելիքը դարձավ կատարված աշխատանքի արդյունք.

Անի Գասպարյան- Ցտեսություն

Անի Մանուկյան- Ցտեսություն

Անի Մանուկյան- Ցտեսություն, դպրոց

Անի Գասպարյան- Ցտեսություն

Լիլիա Դեմիրճյան

Սանասար   Գևորգյան

Մերի Գրիգորյան

Աննա Մովսեսյան-Ցտեսություն, կրթահամալիր

Նինա Հովհաննիսյան —Ես կրթահամալիրում

Սուսաննա Ավետիսյան — Ցտեսություն

Հետագա աշխատանքների համար հիմնաքար

Սովորողի մտավոր հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումով: Հենց այս բուռն ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության:

Շաբաթը ստացվեց, այսինքն` ուսումնական գործունեությունը դարձավ «իմացական ուրախության» աղբյուր:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s