Mediaeducational blog

Սփյուռքահայ գրականություն

Оставьте комментарий


Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»

Նախագծի տևողությունը- 15- 30 ապրիլի

 

1.Զահրատ 

ԶահրատԱրևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924  Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:

Առաջադրանքներ

Հետազոտական աշխատանք

Ընթերցանություն

Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:

Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում բլոգում:

1. Ահմետ Էֆենտի փողոցը

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ

2. Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք

3. Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա

Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե

4. Տարբերություն

Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ — ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կ’ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ’ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ — նոր տեսա կ’ըսե
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե

5. Կիկո մեռավ

Բացօթյա շատ պառկեցավ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանա

Հանգիստ իր կոշիկներուն

Առաջադրանք

  • Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
  • Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
  •  Գրել կարծիք, վերլուծություն:

Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը:  Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:

Մայմուն

Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է

Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են

Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Առաջադրանք

  •  Ընթերցանություն, քննարկում:
  •  Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Զոհաբերում

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Առաջադրանք

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
  • Ինչպե՞ս ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով էլ ի՞նչը կարող է կյանքի համ լինել:
  • Արևմտահայերենում ինչպե՞ս է կազմվում սահմանական ներկան:
  • Արևելահայերենում ժխտական դերանունները բայի հետ գործածվելիս կարող են արտահայտել կրկնակի ժխտում` ոչինչ չգիտեմ, ոչ ոք չէր եկել… Իսկ արևմտահայերենում կրկնակի ժխտում չկա:

Գտեք օրինակներ:

  • Արևմտահայերենում անձի առման քերականական կարգը բացակայում է, այսինքն` արևմտահայերենում անձնանիշ և իրանիշ գոյականները ուղիղ խնդիրը ձևավորում են միևնույն ձևով:

Գտեք օրինակներ:

Բոլոր աշխատանքները տեղադրել բլոգներում:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s