Mediaeducational blog

Սևանա լճի առեղծվածը (թարգմանություն)

Оставьте комментарий


10356227_739093926148301_4214093708204940519_nՍևանա լիճը վաղուց ի վեր համարվում է  հայ ժողովրդի գլխավոր  խորհրդանիշներից  ու ուխտավայրերից մեկը:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է  խոշոր լճերի շարքը: Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից է, այն նախկինում կոչվել է Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Մակերեսը` 1260 կմ2, ջրի ծավալը` 32,92 մլրդ մ3: Լճին առանձնակի հմայք են տալիս շուրջպար բռնած Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները: Սևանա լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն այն առաջացել է չորրորդական  ժամանակաշրջանում այստեղ ընթացող հրաբխային  գործունեության հետևանքով` միջլեռնային տեկտոնական իջվածքում  սառցադաշտային  և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի` Մեծ Սևանի /37.7 մ միջին խորություն/ և Փոքր Սևանի /50.9մ/: Լիճ են թափվում  28 մեծ ու փոքր գետակներ` Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Բարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդանը:

Sevan-reflectionsԼիճը էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Լճի ջրային պաշարներն օգտագործվում  են հողերը  ոռոգելու,  Հրազդանի  ջրէկները աշխատացնելու և ամբողջ երկրին էլեկտրոէներգիա մատակարարելու համար:

Սևանա լիճը բնության կողմից  պարգև տրված  անփոխարինելի առողջարան է , ուր առայժմ զարգացում է ապրել ամառային տուրիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև  ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ:

Սևանա լճի ծագումը

Ըստ երկրաբանների Սևանա լիճն ունի հրաբխային ծագում: Այն կազմավորվել է Գեղամա լեռնաշղթայի հրաբխային ակտիվության հետևանքով, երբ ժայթքած լավան փակել էր Հրազդան գետի հոսքը՝ ձևավորվելով ավազան: Հետագայում հալված սառույցների և գետի ջրերի կուտակման հետևանքով ավազանը լցվել է ջրով՝ ստեղծելով Սևանա լիճը։Sevan-1

Սևանի ափամերձ տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Ավազանում սփռված են բրոնզեդարյա «կիկլոպյան» ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք), պահպանվել են ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսա II-ի), միջնադարյան բազմաթիվ կառույցներ (Սևանավանքը, Հայրավանքը, այլ), բնակատեղիներ, խաչքարեր:

Երկար ժամանակ «Սևան» անունը կապվել է կղզու սև տուֆից կառուցված վանքի հետ: Այս մեկնաբանությունը պահպանվել է դարեր շարունակ, սակայն դա չի կարող լինել ճշմարիտ, քանի որ «Սևան» անունը շատ ավելի հին է, քան վանքը: Վերջապես, լճի պատմությունը ուսումնասիրելիս բացահայտվեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որ մեզ էր հասել Ուրարտուի Ռուսա II թագավորից ժառանգություն (730-714 մ.թ.ա.): Այս գյուտը դարձավ Սևանա լճի «ծննդյան վկայական», որտեղ լճի անունը նշված է որպես «Սուինիա» կամ «Ծոփնիա»: Սա բացահայտել է լճի անվան հիմքը, ինչը տանում է մեզ դեպի ավելի վաղ ժամանակներ, երբ մարդիկ աշխարհագրական օբյեկտները հաճախ կոչում էին պարզ ու հասարակ անուններով՝ օգտագործելով միայն «ջուր», գետ», «լիճ», «սար», «անապատ» բառերը:

Իհարկե, կա նաև ավանդություն՝ կապված անվան հետ:

Սևանա լիճ
Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղում մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ. երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են՝ ասելով. «Քար դառնա, ով բաց է թողել ակունքը »: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը, անընդհատ հոսելով, կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը ):

Նախկինում լճի ավազանը կոչվում էր «Ծովազարդ նահանգ»՝ հիմնված բնության պատկերազարդ ու գեղատեսիլ լանդշաֆտների վրա: Լճի ավազանն ուսումնասիրելիս՝ ապացույցներով լի փաստերը ապացուցում են, թե ինչու է Սևանա լիճը և շրջակա տարածքը կոչվել «Ծովազարդ»:
Ըստ գոյություն ունեցող այլ տեսակետների հին ժամանակներում լիճը և շրջակա տարածքը կոչվել են «Գեղամա ծով»:

Սևանա լիճը՝ ոսկե ձկնիկ

image1Սևանա լիճը, որը գտնվում է շուրջ 2000 մետր բարձրության վրա, նորից գտնվում է ողջ աշխարհի սևեռուն ուշադրության կենտրոնում: Հայ գիտնականների աղմկահարույց հայտնագործությունը ամենայն լրջությամբ ցնցել է աշխարհի գիտնականներին: Սևանի հետ կապված իրադարձություններին հատուկ ուշադրությամբ հետևում են հատկապես այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են ոսկու համաշխարհային շուկայի հետ՝ արհեստավարժ ոսկերիչներ, հետազոտող ձկնաբույծներ: Լճի՝ մոտ 80 մետր խորությունից  որպես փորձանմուշ վերցրած ջրի հետազոտությունների արդյունքները  ցույց տվեցին ոսկու առկայության բարձր ցուցանիշ:

Սևանա լիճը, կարելի է ասել, համարյա ոսկյա է:

image2Միաժամանակ  հայտնաբերվել է ժամանակակից գիտությանը անհայտ ձկնատեսակ: Իրականում դա ոսկե ձկնիկի նախատիպն է: Քարաբեկորները, որոնք լճի հատակից հանել են գիտնականները, իսկական գանձ են: Խտությունը իոնային քարերի ոսկի է,նախնական անալիզները ցույց են տվել, որ ձուլակտորների 80% մաքուր ոսկուց են: Գիտնականների  հավաստմամբ քարերից մեկի մեջ այնքան ոսկի կա, որքան մեկ ձուլակտոր ոսկու մեջ՝ 900 նմուշի: Բանն այն է, որ ամբողջ հայտնաբեված ոսկին գտնվում է մոլեկուլյար վիճակում. անզեն աչքով չես կարող այն գտնել:

image3Գիտնականների համար գերխնդիր է  հասկանալ Սևանում  մեծ քանակությամբ թանկարժեք մետաղների առաջացման պատճառները: Ըստ նախնական գնահատականների՝ Սևանա լիճը կհամարվի աշխարհի ամենամեծ ոսկու հանքատեղին:Հայ գիտնականների տվյալներն արդեն հաստատել են տիեզերական նկարահանումները: Գեոտեխնոլոգիական գիտության պրոֆեսոր Վարդան Պողոսյանի խոսքերով Սևանի հատակի ոսկու հանքը միասեռ չէ, և լճի տարբեր մասերում ոսկու քանակը տատանվում է: Մեծ Սևանը համարվում է մոլորակային մասշտաբային մագնիսական դաշտ, և հենց այստեղ են նկատվում աշխարհի ոսկու ծագման ամենահարուստ պաշարները: Հազարավոր տարիների ընթացքում ոսկու շերտը կամաց-կամաց խառնվում է ջրի հետ մոլեկուլային մակարդակում: Ավելի կոնկրետ՝ տեղի է ունենում դիֆուզիա: image4Սևանա լիճը արտաքին աշխարհից գրեթե մեկուսացված է: Նրա մեջ թափվում են մոտ 30 գետ, և դուրս է գալիս մեկը՝ Հրազդանը: Կարելի է ասել, որ ոսկին դուրս է գալիս լճից Հրազդանի ջրերի օգնությամբ: Կենտրոնում, որտեղ վերցնում են լճի հատակից նմուշներ, որի կազմի միջոցով պլանավորում են հետևել Երկրի կլիմայի փոփոխություններին միլիոնավոր տարիների ընթացքում: Սևանա լճի ոսկու հանքի պաշտպանման համար պատասխանատու են  տեղի ոչ գերատեսչական և ռազմական կառույցները: Մշակվում են նախագծեր Հրազդանից սկիզբ առնող ջրերում առկա ոսկին հավաքելու և լվանալու համար: Ակնկալվում են դիվանագիտական հանդիպումներ, որոնք, ըստ երևույթին, կուղեկցվեն պայքարով. Չնայած այն բանին, որ Սևանը գտնվում է Հայաստանում, մի քանի երկրներ արդեն փորձում են այլևայլ ճանապարհներով մուտք ունենալ դեպի հայ գիտնականների հայտնաբերած գանձարանը: Մինչև 2015 թվականի սեպտեմբեր Սևանում արգելված են բոլոր տեսակի որոնողական-հետազոտական աշխատանքները: Ոսկե ձկնիկը հայ գիտնականների համար ուրիշ ցնցող նորություն էր պատրաստել: Ջրերի խորքից դուրս բերված գտածոների վրա հայտնաբերվել է մինչ այսօր մարդկությանը անհայտ ձկնատեսակի թեփուկներ: Պաշտոնապես արդեն նրան անվանել են ոսկե ձկնիկ: Այդ հիմնավորվել է նրանով, որ ջրերում լուծված ոսկին բարակ շերտով ծածկել է ձուկը, որը, ըստ թեփուկների չափերի, բավականին խոշոր է՝  մոտ 100-150սմ:

Համաձայն նախնական քիմիական հետազոտությունների՝ որևէ թունավոր տարր չի հայտնաբերվել: Հայ գիտնակաների ցնցող բացահայտումը հավանաբար գլխիվայր կշրջի համաշխարհային գիտության հիմքերը. չէ՞ որ ակնհայտ ե դառնում ոսկե ձկնիկի գոյությանը: Որքա˜ն անհավանական և զարմանալի բացահայտումններ կարող է մատուցել Սևանը մեզ:

Աղբյուրը՝

 Озеро Севан. Сенсационное открытие армянских ученых 

Планета Армения

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s