Mediaeducational blog

Հավաքից հավաք

Оставьте комментарий


Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաքն իր ընթացքի մեջ է, մոտեցել է կատարված աշխատանքներն ամփոփելու, իրականացրած նախագծերն  ի մի բերելու, նոր աշխատանքներ նախագծելու, նոր ուսումնական տարվան այսօրվանից պատրաստվելու համար: 

Ի՞նչ էի նախատեսել, ի՞նչ ակնկալիքներ ունեի, ի՞նչ ձեռքբերումներ ունեցա, ի՞նչը անավարտ ու թերի մնաց, ինչո՞ւ, ի՞նչ պետք է անել թերությունները վերացնելու, ակամա թույլ տված սխալներն այլևս չկրկնելու համար: Նախ՝ կատարվածի մասին:

2015-2016 ուստարում կատարված աշխատանքները պայմանականորեն կարելի է բաժանել  երկու խմբի`

  • ուսումնական գործունեության ժամանակ կատարված աշխատանքներ
  • սովորողի ընտրությամբ գործունեության համար նախատեսված աշխատանքներ

Ուսումնական պարապմունքների ժամանակ կատարված  աշխատանքները նախատեսված են եղել ամբողջ դասարանի համար: Այստեղ հիմնականում իրականացվել են նախագծեր, որոնք կապված են եղել հանրակրթական ծրագրի, ուսումնական օրացույցով նախատեսված աշխատանքների հետ:

Բոլոր աշխատանքները, նախագծերը տեղ են գտել բլոգում, այժմ նաև Մեդիագզրոցում:

Ընտրությամբ ուսումնական գործունեությունը իրականացվել է ըստ սովորողների ցանկության, նախասիրությունների և հետաքրքությունների: Սրանք երկարաժամկետ նախագծեր են: Քննարկումները, դրանցից բխող և դրանց հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել ու կատարվում են դասարանում՝ նախօրոք հրապարակված հարցադրումներով, ուսումնական նյութերի ու առաջադրանքների փաթեթներով: Իրականացված նախագծերից կարևորում եմ`

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

Թանգարանների, դրանց  պատմության, ցուցադրության  մասին սովորողների գրավոր  նյութերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, ըստ իս, նպաստում են սովորողների խոսքի մշակմանը, զարգացնում են  նոր հմտություններ և կարողություններ:

Նախագծերով ուսուցման շաբաթը լավ արդյունք տվեց, որին անդրադարձել եմ «Նախագծային ուսուցման ստուգատես. արդյունքներ» հոդվածում:

Նա, ով պետք է կողքիդ լինի, կլինի… Ոգևորող, հետաքրքիր նախագիծ «Երգ երգոց», որը միանգամից ներառեց սովորողներին: Հիմա շրջանավարտներն են առջևում, բայց նախագիծը երկարատև է ու շարունակական:

«Ճանաչենք Հայաստանը» երկարաժամկետ նախագիծը շարունակությունն է մեր նախորդ` «Հայաստանը մերն է» նախագծի, իսկ  մեր ճամփորդությունների նշանաբանն է «Պիտի ճանաչես քո երկիրը, որպեսզի սիրես այն»: Ժամանակները փոխվում են, սովորողներն էլ, ժամանակն առաջ է գնում ու թելադրում իր պայմանները: Իսկ մենք` ես ու իմ սեբաստացի սովորողները, փորձում ենք քայլել առաջ: Ոչինչ, որ մեկ-մեկ ուշանում ենք, ինչ-որ բան անավարտ է մնում, բայց շարունակ շարժվում ենք առաջ, փորձում լրացնել բացթողումները, սովորել, քայլել կրթահամալիրի ռիթմին համընթաց: Անավարտ գործ էլ համարյա չի մնում, ուղղակի երբեմն-երբեմն ժամկետների մեջ չենք տեղավորվում:

«Թանգարան բաց երկնքի տակ». այսպես են արտահայտվել բազմաթիվ հանրահայտ մարդիկ մեր երկրի մասին` բնավ չպատկերացնելով, որ մենք` հայերս, չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը:

Իբրև դարերից եկած և դարեր վերապրած ստեղծագործություններ՝ ավանդությունները հաճախ ավելի տոկուն են, քան նույնիսկ գրավոր աղբյուրները: Շատ բան, որ չի մնացել անգամ որձաքարերին դրոշմված արձանագրությունների մեջ, կուլ գնալով տարերքին կամ մարդու ավերիչ ձեռքին` պահպանվել է ժողովրդի դիմակայուն հիշողության մեջ և հասել մինչև մեր օրերը: Բարձունքի հաղթահարում, փախուստ քաղաքակրթության բոլոր «բարիքներից», աղմկոտ քաղաքից, բնության հետ համընթաց շնչելու և նրա մի մասնիկը զգալու հնարավորություն, հետաքրքիր ու անվտանգ արկածներով լեցուն օր, տեղի բնակչության նիստուկացին, բարքերին ու սովորույթներին ծանոթանալու, էկոլոգիական խնդիրներ լուծելու հնարավորություն…Արտահայտվելու, գրելու, ինչո՞ւ չէ, նաև համեմատելու հնարավորություն:

Բացօթյա ֆլեշմոբ
«Ուդուլի» փառատոնը
Լեռան գագաթին օրն ուշ է մթնում
Ուխտագնացություն
Օր, որը տոն դարձավ
Կենսամշակութային քայլարշավ
Ուշիի Սբ Սարգիս

«Ես եմ իմ վաղվա օրվա տերը. լրացուցիչ կրթություն»  թեմայով քննարկումը անտարբեր չթողեց ներկա սովորողներից և ոչ մեկին: Կարծիքները` տարբեր, առաջարկները` նույնպես, բայց, խոստովանում եմ, սովորելու, դասեր քաղելու շատ բան կար: Սեբաստացու օրերին բավականին ակտիվ էր 11-րդ դասարանցիների ընտրության դասընթացի խումբը: «Ճանաչենք մեր մեծերին» նախագիծը ոգևորեց, ու կատարված աշխատանքները դարձան ուսումնական փաթեթ:

Կանգ առ, ակնթարթ
«Ուսումնական ամառ» ստուգատես
Առցանց ուսուցում (հունվար)
Նախագիծ « Ցտեսություն»
Նախագիծ  «Երգ երգոց»

Հաշվետվությունները եղել են ամեն ամիս`որպես նախատեսված աշխատանքների կատարողական, նաև բացթողումները հետո լրացնելու, ավարտին հասցնելու համար, նաև կիսամյակային,  առցանց ուսուցման,  սովորողների, ճամփորդությունների:

Հոդվածներ

Ինչպե՞ս կարդալ, ինչո՞ւ կամ դասավանդողի մտորումներ
Համշենապատում
Նորից նախագծերի մասին
Ուսումնական գործընթացի կազմակերպում
Համացանցը և մայրենի լեզուն
Նախագծային ուսուցման ստուգատես. արդյունքներ

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաք- Իմ հավաքը

Բլոգում սիրով ու խնամքով եմ աշխատում, տարվա ընթացքում` մոտ 200 նյութ:

Հետաքրքիր և բազմազբաղ ուստարի էր: Մեծ ձեռքբերում էր այն, սովորողները սահմանված  ժամկետում կատարում էին իրենց աշխատանքները, իրենք կազմում և իրականացնում էին նախագծեր, ժամանակին տեղադրում էին իրենց բլոգներում: Ուսումնական գործունեությունը կազմակերպել  եմ  որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք: Սովորողներն իրենց ընտրությամբ մշակել և իրականացրել են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր: Գնահատման ժամանակ կարևորել եմ սովորողի ինքնուրույն բլոգային աշխատանքը: Յուրաքանչյուր ամիս կատարված աշխատանքները համակարգվել են որպես հաշվետվություն:
Խումբ սովորողների հետ այնուամենայնիվ դժվար էր.  կարդալ, կարծիք արտահայտել, բլոգ վարել, ճամփորդել….

Առաջարկիմ գործունեությունը 2016-2017 ուս տարում

Նախագծեր, քննարկումներ, նոր ուսումնական փաթեթներ, ճամփորդություններ:
Սովորեցնելով սովորել, նախագծել, ստեղծել` զգալով ստեղծագործելու բերկրանքը:

Որպես կարծիք կամ եզրակացություն

Սովորողի մտավոր հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումի դեպքում: Հենց այս բուռն ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության:
Ու այդ դեպքում ուսումնական գործունեությունը դառնում է  «իմացական ուրախության» աղբյուր:

 

 

 

 

 

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s