Mediaeducational blog

Ուխտագնացություն պատմական Հայաստան

Оставьте комментарий


12735653_949890281733244_877425219_n1Յուրահատուկ և տպավորիչ է Հայաստան աշխարհը, թավշյա կանաչ և խիտ անտառներ, գեղատեսիլ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագա­հոս գետեր և ջրվեժներ, միջնադարյան կամուրջ­ներ, ավանդական գյուղեր, տներ և մարդիկ, որոնք հարյուրավոր տարիներ անց դեռ պահպանել են իրենց հայ ինքնությունը:

Երթուղի   Երևան -Ախալքալաք- Չլդըր լիճ (Ծովակն հյուսիսո)-Անի-Կարս-Իգդիր-Բայազետ-(գիշերակաց)- Բերկրիի ջրվեժ-Վան-Աղթամար-Մուշ-(գիշերակաց)Բինգյոլ-Էրզրում (Կարին)-Թեոդոպոլիսի բերդը-Սբ. Աստվածածին եկեղեցի-Էրզրում (գիշերակաց) -Խախուվանք- Օշքվանք-Իշխանի վանք- Թորթումի լիճ և ջրվեժ (48-50մ)-Չըլդըր-Ախալքալաք-Երևան

Նպատակը

  • ճանաչողական
  •  ինքնություն և մշակույթ
  • խոնարհված եկեղեցիներ
  • կրթական ծրագրեր- այցելություն Վանի ավագ դպրոց (լիցեյ)

Օր 1 — Երևան- Ախալքալաք- Չլդըր-Անի-Կարս-Իգդիր-Բայազետ-

Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա հրաշագեղ Ջավախք աշխարհով: Չըլդըր (Աքթաշ) անցակետով մուտք կգործենք ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արդահանի նահանգ: Նոր անցակետը վրաց-թուրքական սահմանի հարավային հատվածում է, Ախալքալաքի հարևանությամբ ( այս անցակետով անցնելիս ճանապարհը կրճատվում է շուրջ 125 կմ-ով և մի քանի ժամով՝ հաշվի առնելով տեղանքի բարդությունները, որտեղով անցնում է Ախալցխան ու Կարսը կապող ճանապարհը):

Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ, որտեղ կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: 

 

Օր 2-Բերկրի- Վան-Աղթամար-Մուշ

Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց Սբ. Խաչ եկեղեցին:Գիշերակաց  և ընթրիք Մուշում

Մուշում կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը:Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կշարունակենք մեր ուղևորությունը Մշո Սբ. Կարապետ վանքի ավերակներ: Մշո դաշտից կմտնենք Բինգյոլ և կուղևորվենք Էրզրում (Կարին), որտեղ կտեսնենք Թեոդոպոլիսի բերդը, Սանասարյան վարժարանը, Սբ. Աստվածածին եկեղեցին:

Գիշերակաց  և ընթրիք Մուշում

Օր 3 -Կուղևորվենք Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի), Օշքվանք, Իշխանի վանք-այնուհետև` գեղատեսիլ Թորթումի լիճ և ջրվեժ (48-50մ):

Վերադարձ Երևան:

Իշխանվանք

sag_8614

Օշքվանք

sag_8883Օլթիվանք

img_3856Խախուվանք

img_3920

Թորթումի ջրվեժ

2d5a21

Թորթումի լիճ

img_4066

 img_4222

Բերկրիի ջրվեժէՎանա լիճ, Կտուց կղզիIMG_1650

IMG_1734

Աղթամար, Սուրբ Խաչ52

լ

72

Մայրամուտը Վանա ծովուն

ծ

Կարսի Առաքելոց եկեղեցինd5a1d5bcd5a1d684d5a5d5acd5b8d681-d5a5d5afd5a5d5b2d5a5d681d5abd5b6

Կարսը բերդի բարձունքից

201

Անի001pgqwx

24

Picture 162

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s