Mediaeducational blog

«Ես եմ իմ վաղվա օրվա տերը. լրացուցիչ կրթություն»

Оставьте комментарий


Քննարկում
11-րդ դասարան

24-25 մայիսի

Ինչպե՞ս  եմ կազմակերպում իմ լրացուցիչ կրթությունը:

Համացանցը, սոցցանցերը օգնու՞մ են…

Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև: Բուհ ընդունվել ցանկացող սովորողի համար 12-ամյա դպրոցի 11-12-րդ դասարաններըը, ինչպես արդեն երկար ժամանակ 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանն էր, վերածվել է սովորողի ուսումնական աշխատանքից, ընդհանրապես դպրոցական առօրյայից դուրս մի շրջանի, որտեղ նրա օրվա մեջ դպրոցն իրականում չկա (չի հաճախում, ձևական է հաճախում, չի սովորում, եթե պարապում է կրկնուսույցի մոտ, չի հասցնում շփվել դասընկերների հետ, եթե չի պարապում, զբաղվում է այլ հետաքրքրություններով և հանգիստ կարող է նաև այլ շրջապատում հայտնվել): Այս վիճակը սովորողին վարժեցնում է անտարբերության, մյուս կողմից` իրականում ծուլացնում և անպատասխանատու է դարձնում, քանի որ գիտելիքի, իր ուսումնական աշխատանքի, իր ժամանակի, իր ապագայի համար պատասխանատու է համարում կրկնուսույցին, ծնողին, այլոց, բայց ոչ իրեն:  Անհեթեթ վիճակ. «պարապող» սովորողը կտրվում  է դպրոցի առօրյայից, հասարակական-մշակութային, անգամ ընտանեկան հարաբերություններից: Մեկուսանում է, փոխանակ ակտիվ ապրի, առավելագույն չափով ինքնուրույն լինի, սովորի նախատեսել, ծրագրել (անելիքը, ժամանակը), պատասխան տալ:

Չկա՞ն սովորողներ, որ ընկալում են այս իրողությունը: Իհարկե կան, և նրանք քիչ չեն: Ավարտական դասարանի սովորողները բաժանվում են 3 խմբի.  մի մասը կրկնուսույցների մոտ «ինքնամոռաց» պարապողների խումբն է, մյուս մասը` ընկերների (սոցիալական միջավայրի) համար իր կյանքի հերթական տարին դպրոցում անցկացնող,  ուսումնական  աշխատանքից խուսափող սովորողներ, մի մասն էլ` սովորողներ, որ լիարժեք ապրում են իրենց կյանքն ու կոնկրետ օրը` առավելագույն չափով ներառվելով կրթահամալիրի կյանքում, նախագծերում և ստուգատեսներում, ճամփորդություններում, ակտիվ շփվելով, և բարեխիղճ յուրացնում ընտրած մասնագիտական-նախամասնագիտական դասընթացները, ինքնուրույն պատրաստվում ավարտել-ընդունվելուն:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s