Mediaeducational blog

Լուի-Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին» (Voyage au bout de la nuit)

Оставьте комментарий


big_1464954292_6086357Ֆրանսիացի վիպասան, բժիշկ Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Վեպը հատկապես հայտնի է իր ոճով` խոսակցական լեզվի և ժարգոնի մի յուրահատուկ համադրությամբ: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միեւնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:

«Վեպը գրված է առաջին դեմքով. պատմում է արվարձանի աղքատ բժիշկը`վեպի գլխավոր կերպարը: Նա նկարագրում է երկու պատերազմների արանքում ընթացող դեպքերը: Այս վեպը որակվել է որպես մինչեւ այդ գոյություն ունեցած գրական լեզվի կանոնների դիտավորյալ ոտնահարում`ոմանց կողմից համարվելով խոտան ստեղծագործություն, այլոց կողմից` որպես գրական գլուխգործոց, ուրիշների կողմից` խեղկատակություն, մյուսների կողմից`մռայլ ողբերգություն: Սակայն այսօր վեպը հայտնվել է դասական վեպերի շարքում`կապվելով ավանդական գրականության հետ»,- նշում է Նվարդ Վարդանյանը:
Հեղինակը գրականությունից, գրական լեզվից շատ է հեռացել, խոսում է ժողովրդական լեզվով, ինչը, սակայն, հնարավոր չէ ճշգրտությամբ դասել որևէ խոսվածքի մեջ կամ համարել ուսումնասիրված խոսվածք, որովհետև դա Սելինի լեզուն է: Կա նաև այսպես կոչված «Սելինի բառարան»:
Սելինը Մարսել Պրուստի ժամանակակիցն է և իրեն համարում է հակապրուստական` բացահայտորեն հակադրվելով նրա հղկված դասական  շարադրանքին ու ոճին: Դա չի խանգարել, որ նրանց անունները կողք կողքի հանդես գան` համարվելով  20-րդ դարի ֆրանսիական գրականության տիտաններ: Վեպում դեպքերը հաջորդում են իրար, որոնց կապող օղակը Բարդամյուն է: Նույն կերպարը հանդես է գալիս նաև Ֆերդինանդ անունով: Պատերազմի դաշտում նա Բարդամյու է և պատերազմը անվանում է խելագարությամբ լի միջազգային սպանդանոց: Անընդհատ հարց է տալիս` ինչու են պատերազմում: Ինքնակամ զինվորագրվում է, այնուհետև փախչում պատերազմի դաշտից:
Թարգմանիչն ընդգծում է,  որ փախչում է  վախկոտի պես. ««Վախ» բառը սկզբից մինչև վերջ հեղինակին հետապնդում է: Պիտի կռահի ընթերցողը` ձևացնո՞ւմ է, թե՞ իրոք այդպես է: Սելինը իր իսկ կերպարի միջոցով բացահայտում է մարդուն: Եվ դա անում է քննադատաբար, ընդգծված սատիրայով»:
Հարց է առաջանում` Ֆերդինանդ-Բարդամյուի ճամփորդությունը, երջանկության փնտրտուքը հասցնո՞ւմ է նրան գիշերից անդին:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s