Mediaeducational blog

Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Оставьте комментарий


Աստվածային ու տիեզերական Անի

Սահմանային անցակետից Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց  դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը:

Վախ, անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում հայ ուխտավորին Անիի ճանապարհին: Անին  ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:
Անին համարվում էր ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվում է արևելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին   եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ  պատարագ  չի մատուցվում, եկեղեցիներում

խունկ չի ծխվում,  աղոթք չի կարդացվում: Չնայած դարավոր ավերումներին՝ վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատակները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին:

Մինչ Անի քաղաք մտնելը  բերդապարսպի վրա զբոսաշրջիկին է դիմավորում Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը: Խորհրդանիշը զգաստացնում է.  բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարությունը տևել է 8 տարի:

Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպներն ուր որ է  կբացվեն, ու ինքը  կտեսնի այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է  թե՛ արևելքի, թե՛  արևմուտքի ժողովուրդներին:

Երբեմնի հզոր և գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը և ՞մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները:

Հազար ու մի եկեղեցիների քաղաք, ուր այսօր մնացել է ընդամենը 9 կիսավեր  եկեղեցի…

001parp0 001pb9pr 001pckb2 001qdxth 001qf15h 001pd3p1 001pe7h9 001pf5dx 001pk66w 001ppecf 001pqe7h 001ptee2 001pw8k04001q91p9001q8646001qat24001qb00a001qcbkx001qpdh2001qqfa91001qsk32001qtxex001r9s8z001py2k4001ra9a4001rh3ep001rkaby001rqbbe

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s