Mediaeducational blog

Սովորողի ուսումնական գործունեություն

Оставьте комментарий


Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի

Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։

Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝

  •  գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)
  • մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
  •  աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
  •  սեփական տեքստի ստեղծում ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  •  թարգմանություն
  •  հարցազրույց
  •  խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s