Mediaeducational blog

Ողջո՛ւյն, ամա՛ռ (06.06-12.06 հաշվետվության փոխարեն)

Оставьте комментарий


      Ողջո՛ւյն, ամա՛ռ (06.06-12.06)

Կրթահամալիրի դպրոցներում կրկին մեկնարկեց ամառային ուսումնական ճամբարը՝ առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, միասին ապրելու, լողալու և հեծանիվ քշելու, արշավելու, կյանքի ամենաբարդ-հետաքրքիր-բազմաբնույթ խնդիրներ լուծելու…

Իմ ջոկատի սովորողները 8 և 11-րդ դասարանցիներ էին թվով 14 հոգի: Տարբեր նախասիրությունների տեր սովորողներ, որոնք շատ արագ կարողացան կողմնորոշվել ու մասնակցել աշխատանքներին: Նախօրոք կազմված էր աշխատանքների ծրագիրը` նախագծերով, ճամբարային օրվա բաղադրիչներով, անելիքներով:  Յուրաքանչյուր օրվա վերջում կատարվում էր հաջորդ օրվա աշխատանքների նախապատրաստում, քննարկում, կատարված աշխատանքների լուսաբանում: Ռազմամարզական խաղեր, միջջոկատային մարզական խաղեր (վոլեյբոլ, թենիս), պարուսուցում-պարատուն, ընթերցանություն, ստուգատեսներ, թարգմանություններ, ուսումնական ճամփորդություն: Նախատեսված էր նաև հայրենագիտական ճամփորդություն, որը հետաձգվեց ինչ-ինչ պատճառներով:

Արդյունքներ

Կինո-ֆոտո ստուգատեսին ընդառաջ
 Իմացումի հրճվանքի կինո-ֆոտո կամ կինո-ֆոտոն նախակրթարանում
Ճամբարային առօրյա
Թանգարանային կրթություն
Թարգմանական ստուգատեսին ընդառաջ-
1.Օշո Ռաջնիշ   2. Սուլխան– Սաբա Օրբելիանի  3.Երջանկությունը….
Արտացոլումներ…
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

«Սուրհանդակ» ռադիո-09.06
Ընթերցանության դասեր ընթերցասրահում —Հրաչյա Ամիրյան «Աշխարհը քո սրտում»
Փոքրիկ պատմություններ մտորելու համար
ժողովածուն ամփոփում է տարբեր մշակույթներում և դարաշրջաններում ստեղծված, այդ թվում նաև ժամանակակից և հեղինակային առակներ ու պատմություններ, որոնք խորհրդածությունների են մղում և ինքնակրթության ու ինքնազարգացման հիանալի միջոց են: Առակների մեծամասնությունը հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:

Արժանապատվության, ազնվության, պարտքի ու պատասխանատվության մասին առակները ջոկատի երեխաները մեծ հետաքրքրությամբ ընթերցեցին, քննարկեցին:
Շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ կատարել ենք  ավագ դպրոցի ներքին բակում` տարածքի մաքրում, ծաղիկների խնամք:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s