Mediaeducational blog

2016-2017 ուստարի, Ավագ դպրոց. 10-12-րդ դասարան

Оставьте комментарий

10-12-րդ դասարան

Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

• մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
• հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
• սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
• գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.

• Ընդհանուր հանրակրթություն
Հայոց լեզու. 10-11-րդ դասարան (144 ժամ)
Գրականություն. 10-11-րդ դասարան (144 ժամ)
Հայոց լեզու. 12-րդ դասարան (136 ժամ)
Հայ գրականություն. 12-րդ դասարան (102 ժամ)
• Սովորողների ընտրությամբ
Լեզվաբանի ակումբ
Ընթերցասերի ակումբ
«Հայոց լեզվի քերականություն» դասընթաց՝ 10-11-րդ դասարան (144-ական ժամ)
Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթաց (144 ժամ)
• Լրացուցիչ կրթություն
Հայոց լեզու, հայ գրականություն. մեկամյա ուսուցման ծրագիր, երկամյա ուսուցման ծրագիր, եռամյա ուսուցման ծրագիր (204-692 ժամ)
Տնային աշխատանքի նախագծեր

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում  կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ուսումնական նյութ են հիմնականում գրականությունից ընթերցվող տեքստերը։ Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզվի քերականություն»,  Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթացները կազմակերպվում են որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք, սովորողի առավելագույն չափի ինքնուրույն աշխատանքի հիման վրա և ոչ թե դասախոսությունների ու վարժանքի[1] միջոցով։

Լրացուցիչ կրթության «Հայոց լեզու» դասընթացը տրոհվում է առանձին դասընթացների՝ հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության, ուղղագրության, կետադրության, և ուղղված է պետական ավարտական-միասնական քննությունների նախապատրաստմանը։

Հայոց լեզվի,  գրականության ուսուցման խնդիրներն են .

• խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
• ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
• ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում[2].
• ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
• ընթերցելու, լսելու կարողությունների զարգացումը.
• գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
• հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
• ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։

Սովորողի ընտրությամբ  դասընթացների խնդիրները.

• սովորողի նախընտրած բանասիրական կրթության հիմքերի ստեղծում և լավացում.
• լեզվաբանական աշխատանքի հմտությունների զարգացում.
• օժտվածության զարգացում։

Սահմանված կարգով գործող «Ընթերցասերի», «Լեզվաբանի» ակումբներում սովորողներն իրենց ընտրությամբ մշակում և իրականացնում են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր, զարգացնում նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ներառելու և ներառվելու, համագործակցելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, կազմակերպելու հմտություններ:

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը

ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.

քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը

տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).

թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).

աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).

աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար
Smart Notebook, MS Power Point, նման այլ.

• էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

• իրականացվող ուսումնական ծրագրերը.
• իրականացվող ուսումնական նախագծերը.
• ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
• անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
• դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
• պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ[4].
• ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
• ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին[5].
• դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

• դասավանդողի բլոգը
• սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
• սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….
• սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

• Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում՝ տարեկան ժամաքանակի 1/8-ի չափով
• Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
• Հայ գրականության պատմություն. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/4-ի չափով
• Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
• Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր) 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
• Տեղեկատվական խոսք. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
• Վերլուծություն-քննարկում-բանավեճ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
• Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
• Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
• Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/8-ի չափով
• Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
• Խմբագրում-սրբագրում. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
• Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի ½-ի չափով
• Ուսումնական ճամբարի նախագծեր. 10-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին, 12-րդ դասարանում՝ հունվարին
• Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր

Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց  հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի:

Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։

Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքներըուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝

• գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
• մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
• աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
• սեփական տեքստի ստեղծում
• ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
• բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
• գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
• թարգմանություն
• հարցազրույց
• խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում

Գնահատումը: Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առարկայից  գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները:

Գնահատումը` 10 միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար։ Ուսումնական նույն աշխատանքի համար սովորողը կարող է երկու և ավելի գնահատականներ ունենալ՝  խոսքի որակի և դրա գրավոր դրսևորման կանոնավորության համար, գրականությանն առնչվող խնդրի կատարման որակի համար, գնահատում այլ դասընթացից։

Այսպիսով՝ գնահատվում են.

Գրականությունից

կարդացած գրականության ծավալը

քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը

կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)

ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով

մասնակցությունը գրական առցանց քննարկումների։

Լեզվից

• ստեղծած տեքստերի քանակը
• գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ»,  «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
• խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
• անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։

Սովորողի աշխատանքը գնահատելու համար լրացվում են սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.

• սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին).
• ընթերցանության ցուցանիշներ.
• խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
• ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ:

Ուսումնական աշխատանքների ցուցանիշների գրանցման ամփոփաթերթը ծրագրի հավելվածն է:

Մեթոդական մշակումներ

[1] Իհարկե, սովորելու ընթացքում վարժանքի անհրաժեշտությունը չենք  մերժում։ Դա համարում ենք վարժվողի գործը, ոնց որ առավոտյան մարզանքն ու լիցքային վարժությունը։ Ուսուցիչը բոլորի համար կարևորում է այլ հմտություններ՝ աշխատելու սովորություն, դժվարության արձանագրում-քննարկում, հարցերի առաջադրում, դժվար ու անլուծելի խնդիրները, լուծումն ու իբրև լուծում ենթադրվող պատասխանը տարբերելը և այլն։

[2] Սա կապվում է նաև այլ դասընթացների ծրագրերի հետ։ 1. Սովորողը հնարավորություն/պարտականություն ունենա որպես լեզվական գործունեություն՝ ուսումնական կյանքում արած ընտրությունների մասին  խոսելու, 2. սովորողը հնարավորություն ունենա ուսումնական նյութ ընտրելու, այլ դասընթացների իր աշխատանքը մյուս դասընթացի ծրագրով որպես արդյունք ներկայացնելու։ Եվ էլի…

[3] Ուսումնական գործընթացում սովորողը և դասավանդողը ոչ միայն մեդիագրադարանին պատվիրում են թվայնացնել նյութեր, ոչ միայն մեդիագրադարանից վերցնում են, այլ նաև մեդիագրադարանին տրամադրում իրենց թվայնացրած  էջեր, գրքեր, իրենց ստեղծած նյութերը:

[4] Պետք են ոչ թե թեստային հարցեր ու առաջադրանքներ, այլ դրանց ուսումնասիրությանը, դրանք կատարել փորձելուն, յուրացմանն ու գնահատմանն ուղղված։ Ասենք՝ ա). ….. բաժնի առաջադրանքներից հանել …. , բ) …. բաժնում գտնել լուծում չունեցող առաջադրանքներ, գ) խմբավորել …. առաջադրանքները, դ) գրախոսել … բաժնի առաջադրանքները և այլն։

[5] Ուսուցիչը սովորաբար տրվող հարցերը և դրանց պատասխանները գրանցոմ է և սովորեցնում օգտվել հարց տվողներին։

[6] Սովորողներն ընթերցում են ընդհանուր քննարկման համար նախատեսած գրականությունը և/կամ գրական երկեր իրենց ընտրությամբ։

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s