Mediaeducational blog

Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության

Оставьте комментарий


13428549_1082082561866111_8888547449898971978_n

Լուսանկարում`  Վանա լիճը  Գանձակ գյուղի կողմից (Առտեր կղզու կողմից)

կամեցողությունը հաստատության միջավայր է, և նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության, ինչպես մեր մանկավարժությունն է ինքնակարգավորումը՝ սրանից բխող ինքնուրույնությունը, ակտիվություն-նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը

2015-2016 ուսումնական տարի. անհատական, խմբային նախաձեռնություններ
իրականացված. նշեք՝ ում հետ, ինչքան ժամանակում, արդյունքները, ձեր գնահատումը, դիտարկումները.

Կատարված աշխատանքները պայմանականորեն կարելի է բաժանել  երկու խմբի`

  • ուսումնական գործունեության ժամանակ կատարված աշխատանքներ
  • սովորողի ընտրությամբ գործունեության համար նախատեսված աշխատանքներ

Ուսումնական պարապմունքների ժամանակ կատարված  աշխատանքները նախատեսված են եղել ամբողջ դասարանի համար: Այստեղ հիմնականում իրականացվել են նախագծեր, որոնք կապված են եղել հանրակրթական ծրագրի, ուսումնական օրացույցով նախատեսված աշխատանքների հետ:

Բոլոր աշխատանքները, նախագծերը, ակնկալվող արդյունքները  տեղ են գտել բլոգում, այժմ նաև Մեդիագզրոց-արխիվում:

Աշխատանքներն ուղղված են եղել սովորողների ստեղծագործական ունակությունների և վերլուծական կարողությունների բացահայտմանը: Բոլոր աշխատանքները հրապարակվել են սովորողների բլոգներում, նաև mkh.am-ում և ավագ դպրոցի ենթակայքում:

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

Թանգարանների, դրանց  պատմության, ցուցադրության  մասին սովորողների գրավոր  նյութերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, ըստ իս, նպաստում են սովորողների խոսքի մշակմանը, զարգացնում են  նոր հմտություններ և կարողություններ:

Նախագծերով ուսուցման շաբաթը լավ արդյունք տվեց, որին անդրադարձել եմ «Նախագծային ուսուցման ստուգատես. արդյունքներ» հոդվածում:

Նա, ով պետք է կողքիդ լինի, կլինի… Ոգևորող, հետաքրքիր նախագիծ «Երգ երգոց», որը միանգամից ներառեց սովորողներին: Հիմա շրջանավարտներն են առջևում, բայց նախագիծը երկարատև է ու շարունակական:

«Ճանաչենք Հայաստանը» երկարաժամկետ նախագիծը շարունակությունն է մեր նախորդ` «Հայաստանը մերն է» նախագծի:

Բացօթյա ֆլեշմոբ
«Ուդուլի» փառատոնը
Լեռան գագաթին օրն ուշ է մթնում
Ուխտագնացություն
Օր, որը տոն դարձավ
Կենսամշակութային քայլարշավ
Ուշիի Սբ Սարգիս

«Ճանաչենք մեր մեծերին» նախագիծը ոգևորեց, ու կատարված աշխատանքները դարձան ուսումնական փաթեթ:

Առցանց ուսուցում (հունվար)

Արդյունքն ավելին էր, քան ակնկալում էի: Աշխատանքները կատարվում էին և ֆիզիկական միջավայրում, և առանց: Ուղղակի ոչ բոլորին կարողացա ներառել: Կարծում եմ` անհետևողականությունն էր պատճառը: 

Հաշվետվությունները եղել են ամեն ամիս`որպես նախատեսված աշխատանքների կատարողական, նաև բացթողումները հետո լրացնելու, ավարտին հասցնելու համար, նաև կիսամյակային,  առցանց ուսուցման,  սովորողների, ճամփորդությունների:

Իմ առաջարկություններն ու կարծիքը փորձել եմ արտահայտել հոդվածներում:  և հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաքի- Իմ հավաքը ,  հավաքից հավաք , 2015-2016ուս տարվա հաշվետվություն հրապարակումներում: Նախատեսված աշխատանքները նախապես հրապարակվել են Մեդիագզրոց 2015-2016-ում:

Հաջողությամբ մասնակցեցինք թարգմանական և կինո-ֆոտո ստուգատեսներին.

Դիտարկում

Հետաքրքիր և բազմազբաղ ուստարի էր: Մեծ ձեռքբերում էր այն, սովորողները սահմանված  ժամկետում կատարում էին իրենց աշխատանքները, իրենք կազմում և իրականացնում էին նախագծեր, ժամանակին տեղադրում էին իրենց բլոգներում: Ուսումնական գործունեությունը կազմակերպել  եմ  որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք: Սովորողներն իրենց ընտրությամբ մշակել և իրականացրել են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր: Գնահատման ժամանակ կարևորել եմ սովորողի ինքնուրույն բլոգային աշխատանքը: Յուրաքանչյուր ամիս կատարված աշխատանքները համակարգվել են որպես հաշվետվություն:Բոլոր աշխատանքներն ուղղված են եղել սովորողների ստեղծագործական ունակությունների և վերլուծական կարողությունների բացահայտմանը: Աշխատանքները հրապարակվել են սովորողների բլոգներում, նաև mkh.am-ում և ավագ դպրոցի ենթակայքում:

Բլոգում սիրով ու խնամքով եմ աշխատում, տարվա ընթացքում` մոտ 500 նյութ:
Մեդիամանկավարժական իմ բլոգն  ունի 60-ից ավելի հետևորդ, ընդհանուր այցելություններն այս պահին` 335, 650:

Ինչ-ինչ պատճառներով հետաձգված, անկատար թողած. նշեք պատճառները

1.Անցյալ տարվանից սկսված «Հայաստանի քաղաքներն ու գյուղերը» նախագծի շրջանակներում շատ էինք ուզում լինել Տավուշի մարզում, տեսնել Առաքելոցն ու Նոր Վարագավանքը:
Նպատակը`

  • փախուստ քաղաքակրթության բոլոր «բարիքներից», աղմկոտ  քաղաքից
  • բնության հետ համընթաց շնչելու և  նրա մի մասնիկը զգալու հնարավորությունտեղի
  • բնակչության նիստուկացին,    բարքերին ու ազգային սովորույթներին ծանոթանալու հնարավորություն
  • բարձունքների հաղթահարում-Աղջկա բերդ

Որևէ  էական պատճառ չկար, ուղղակի չստացվեց երևի անհետևողականության պատճառով:

2. «Երգ երգոց» նախագիծն իրականացվեց 12-րդ դասարանցիների հետ: Շատ էի ուզում աշխատանքում ներգրավել նաև 11-րդ դասարանի սովորողներին: Առայժմ չի ստացվել: Պատճառը ինչ-որ տեղ կարելի բացատրել. նույն պարտաճանաչ, պատասխանատու սովորողները կամ խումբը ներառված է  տարբեր դասավանդողների իրականացրած տարբեր նախագծերում: Այս դեպքում` որպես պատճառ, կարող եմ նշել ժամանակը, սովորողների զբաղվածությունը:

Դեռ գոնե ինձ համար տեսանելի-թափանցիկ չէ` որ սովորողը ինչ նախագծեր իրականացրեց, որտեղ: Ինչո ՞ւ:  Ես ուղղակի հնարավորություն կունենայի  էլ ավելի ուշադիր հետևելու սովորողների աշխատանքին, նախագծերի ընթացքին, ժամանակին կնկատեի հնարավոր խնդիրները. չէ ՞  որ մայրենին, լեզվագործունեությունը պետք են ցանկացած նախագծի իրականացման ժամանակ:

Որպես կարծիք կամ եզրակացություն

Սովորողի մտավոր հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումի դեպքում: Հենց այս բուռն ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության:
Ու այդ դեպքում ուսումնական գործունեությունը դառնում է  «իմացական ուրախության» աղբյուր…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s