Mediaeducational blog

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ- (քերականության-ընտրությամբ դասընթաց). 2016-2017ուստարի

Оставьте комментарий


«Հայոց լեզվի քերականություն» ընտրությամբ  դասընթաց  10-12-րդ դասարանների համար

Շաբաթական 4 ժամ (տարեկան 136 ժամ )

10-12-րդ դասարանի հարգելի սովորող, առաջարկում եմ «Հայոց լեզվի քերականություն» ընտրությամբ դասընթացը։ 

Դասընթացի բովանդակությունը՝ քերականական խնդիրների լուծում։ Այդ գործունեությունը հնարավոր է դարձնում քերականական գիտելիքի հիմնավոր յուրացում, ազատում է անգիրի անելու պարտադրանքից և զարգացնում ուսումնասիրելու, վերլուծելու-համադրելու կարողություններ։
Առաջարկվող ուսումնական նախագծեր.

  1. Ուսումնասիրություններ (արդյունքները` հոդված, տեսանյութ, աուդիոնյութ).
    Ավագ դպրոցի ուսումնական ձեռնարկների լեզուն
    Դպրոցական հայերեն
    ԶԼՄ-ների հայերենը
    Սովորողի նախաձեռնությամբ այլ ուսումնասիրություն
  1. «Լեզվաբանական խնդրագիրք. սովորողների լեզվաբանական միջազգային օլիմպիադաների խնդիրներ, լուծումներ» ուսումնական նյութի ստեղծում-հրապարակում (թարգմանական աշխատանք, խնդիրների լուծում, արդյունքների գրանցում)
  2. Լեզվաբանական ֆլեշմոբերի, ստուգատեսների, օլիմպիադաների մասնակցություն
  3. Սովորողների նախաձեռնությամբ այլ նախագծեր
  • հետազոտական, թարգմանական աշխատանք
  • տեղեկատվություն
  • նյութերի խմբավորում-դասակարգում
  •  հոդված, տեսանյութ, սովորողի նախաձեռնությամբ այլ աշխատանք
  • շտեմարանային հետազոտական աշխատանք (ըստ ցանկության՝ ընտրել  հարցադրումներ, կատարել աշխատանքը, գրել վերլուծական կարծիք, հիմնավորել ասելիքը)

Հայոց լեզվի զարգացման փուլերը—գրաբար, միջին հայերեն,արևելահայերեն և արևմտահայերեն, բարբառներ

Լեզվաբանություն, դրա բաժինները։ Հնդեվրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։ քերականության բաժինները։ դրանց կապը միմյանց հետ։ Հնչյունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, հնչյունափոխություն։ Օրինաչափություններ և բացառություններ։

Ինքնաստուգում

Բառապաշարի շերտերը՝ հնաբանություն, նորաբանություն, օտարաբանություն: Հատուկ բառապաշար: Կայուն կապակցություններ (դարձվածք, շրջասույթ, թևավոր խոսքեր) Բառապաշարի ոճական նշանակությունը

Ինքնաստուգում 2

Օտարաբանությունները և բառագործածության սխալները.  մամուլ, հեռուստատեսություն

Իմաստաբանություն: Համանուններ, հարանուններ: Բառագործածության սխալներ:

Նյութական, քերականական իմաստ և վերաբերություն արտահայտող խոսքի մասեր։ Դրանց քերականական կարգերը, կիրառությունը խոսքի մեջ։

Բառակապակցություն, նախադասություն, տեքստ:

Շարահյուսական հոմանիշներ

Դերբայական դարձված-երկրորդական նախադասություն:

Դերբայական դարձված-երկրորդական նախադասություն:

Ներգործական-կրավորական կառույց:

Նախադասության տեսակները. միակազմ և երկկազմ նախադասություններ, նախադասության տեսակներն ըստ կազմության (պարզ, բարդ, բազմաբարդ), ըստ հաղորդակցման բնույթի, դրական և ժխտական, ըստ գլխավոր անդամների առկայության և բացակայության:

Բառի, նախադասության, տեքստի բաղադրիչների դասավորությունը

Ոճաբանություն

Տեղեկատվական ժանրեր

Ուսումնական գրականություն

Դ.Գյուրջինյան—գործնական աշխատանքների ձեռնարկ

Համացանց, էլեկտրոնային այլ ռեսուրսներ

Հայոց լեզվի շտեմարաններ

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s