Mediaeducational blog

Հեռավար առաջադրանք (հայոց լեզու)

Оставьте комментарий


  1.  Գտնել փոխաբերաբար գործածված բառերը:

Երկրագունդը պտույտ է անում, և աշխարհը պտույտ է անում ու գալիս կանգնում Հայի դռանն ու ասում.

-Շնորհավորում եմ քեզ, որ մի տարի էլ ավելացրիր քո հավերժական գոյությանը:

Հայը սեղմում է Երկրագնդի ձեռքը, գրկում է աշխարհը, թփթփացնում մեջքին և հուզված պատասխանում.

-Շնորհակալ եմ Արարչին, որ ինձ աշխարհը գրկելու շնորհ է տվել:

Պտտվում են օրերը, պտտվում են տարիները, դարերն ու հազարամյակները, գալիս ու իրենց խոնարհումն են տալիս հավերժական Հային, իրենց ժամանակն են ընծայում, ներկա ստանում ու հեռանում առհավետ…                                                                       (Վաչագան Սարգսյան)

21-րդ դարում ապրող երիտասարդ, ի՞նչ գերխնդիրներ կան այսօր մեր՝  երկրաբնակներիս կյանքում, և ի՞նչ գերխնդիրներ ունես դու…

3.   ա) Կարդալ Վ.Սարոյանին բնութագրող տողերը:

բ) Ընդգծել գոյականները և նրանց հիմքերից ածականներ կազմել:

գ )Գտնել ածականները և նրանցից գոյականներ կազմել:

Դու այս աշխարհում քո բարության անհուն աշխարհն ես ստեղծել, և այդ աշխարհում  ապրում են մարդիկ, որոնք ասես Սասնա ծռերի մասին հյուսված մեր էպոսից, մեր հեքիաթներից են դուրս եկել: Դու ինքդ էլ ասես այդ էպոսի հերոսներից մեկն ես, Փոքր Մհերն ես ասես, որովհետև թեև նրա նման հսկա ես ու բարի, բայց նրա նման չգիտես, թե ով է բարության թշնամին, որտեղից է գալիս հարվածը: Եվ գիտեմ՝ ներքուստ նրա նման մենակ ու տխուր ես դու, քանի որ քո խղճի ու բարության ոտքերը  խրվում են աշխարհի անարդարության ու չարիքի մեջ և չեն կարողանում ընթանալ դեպի քո երազի բարի ու արևոտ աշխարհը. քո երազած  բարությունն անվերջ կանչում է քեզ, և դու, չարիքի ու անարդարության մեջ խրվելով, ընթանում ես դեպի այդ աշխարհը: (Վ.Դավթյան)

4.Խորհրդավոր է մարդկային կյանքը: Բոլոր գիտությունները յուրովի փորձում են համակարգել նրա օրինաչափությունները և գտնել բանական բացատրություններ նրա առեղծվածներին, բայց այդ զարմանահրաշ երևույթը մնում է անսահմանելի: Առեղծվածային երևույթներից մեկն էլ, թերևս, որևէ թվի ներգործությունն է մարդու կյանքի ընթացքի վրա: Ամեն մարդ ունի իր սիրած թիվը, չգիտես թե ինչու, և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է իր խոսքով, արարքներով անվերջ պտտվում հենց այդ թվի շուրջը  ( 10 ժամ քեզ եմ սպասում, հազար անգամ գնացիր-եկար, միլիոն անգամ եմ ասել… ): Նույն երևույթի կրկնությունը կարող է զուգադիպություն համարվել, երրորդ անգամը՝ ուղղակի պատահականություն: Բայց երբ այն դառնում է կյանքի կշռույթ, այլևս անիմաստ է ապացուցելը, որ այն օրինաչափություն է՝ տիեզերական պարբերականության դրսևորում տիեզերքի մանրակերտում:

Այս դեպքում՝ ո՞ր թվի  (թվերի)  «շուրջն ես պտտվում» դու, որի՞ց ես վախենում, որի՞ց՝ խուսափում, որի՞ց՝ հաջողություն ակնկալում, որի՞ց…

Գրել այն խորհրդավոր թվերը, որոնք սիրում է օգտագործել հայ ժողովուրդն իր հեքիաթներում, առածներում, առօրյա խոսքում:

5. Կարդա՛ չորս թվականով կազմված խոհախրատական հետևյալ մտքերը:

Մյուս արարչական թվերով բարոյախրատական խրատներ հիշի՛ր և մեկնաբանի՛ր նրանց նշանակությունը:

1. Չորս  բան անգին են՝ գիտությունը, առողջությունը, ազատությունը և առաքինությունը:

2. Չորս բան արդարություն չեն ճանաչում՝ սերը, ատելությունը, վախը և շահը:

3. Չորս  բան չի կարելի գողանալ՝ գիտությունը, կամքը, արհեստը և խելքը:

4. Չորս  բան պետք է իմանալ ամեն մի ձեռնարկումից առաջ՝ հարկավո՞ր է, հաճելի՞ է, օգտակա՞ր է, ժամանակի՞ն կկատարվի:

5. Չորս  ձևով պետք է ունկնդրել՝ համբերությամբ, լսածի մասին խոհեմությամբ դատելով, մտքի մեջ բարին ունենալով  և ոչ պիտանին շուտափույթ մոռացության տալով:

6.Չորս  բանի մարդը ձգտում է և չի հասնում մեծ հարստության, կատարյալ գիտության, տևական հանգստության և տևական ուրախության:

7. Չորս խորհուրդ չպետք է մոռանալ՝ տե՛ս, լսի՛ր, լռի՛ր և համբերի՛ր:

6.Տեքստը համալրի՛ր կոչականներով:

Չհասկացավ քո սիրտն ինձ, չլսեց սրտիս ձայնը. « Ես ամենուրեք քեզ եմ որոնում»…

Հասկացի՛ր, մի՛ քարկոծիր ու մի՛ խոցիր…

Նորից քարկոծեց ու խոցեց: Ու ես խոցված սիրտս բացի հողի առջև. լսի՛ր սրտիս խոսքը:

Հողը տնքաց ու երկնեց:

Ես ասացի առվակներին. « Ելե՛ք ձյունից»: Նրանք ելան ու խնկարկվեցին, շողշողացին, հազարացան:

Ես նայեցի երկինք ու աստղերին ձայն տվի. « Իջե՜ք հոգուս մեջ»: Աստղերը սիրո պսակ հյուսեցին քո գլխի վերև:

Սար ու  ձոր, ծաղիկ ու կանաչ նայեցին քեզ ու հեզիկ փսփսացին. « Հասկացի՜ր, սիրի՛ր …»:

7.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները: ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

ՀՀ աջակցում է  իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:

ՀՀ նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

ՀՈԴՎԱԾ 2 .   Կրթության լեզուն

ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման

և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

ՀՈԴՎԱԾ  3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:

ՀՀ ներկայացնող  անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում ՀՀ  քաղաքացիները պարտավոր են պահպանել լեզվի անաղարտությունը:

ՀՈԴՎԱԾ  4. Հաստատությունների լեզվական իրավունքներն  ու պարտականությունները

ՀՀ պետական պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.

ա. գործավարությունը կատարել հայերեն

բ. նստաշրջաններում, գիտաժողովներում,  և զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը

գ. ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

ՀՈԴՎԱԾ  5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

Պետական լեզվաքաղաքականությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն լեզվի մասին օրենքի պահանջները խախտելու դեպքում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքից առանձնացնել տուգանքի նշանակում առաջացնող լեզվախախտումները՝ սահմանված տուգանքաչափերով:

Լեզվական քաղաքականության, լեզվավիճակի, լեզվահարաբերությունների կարգավորման ոլորտում կա՞ն բացթողումներ, եթե այո, ապա ի՞նչ հոդվածներ կսահմանեք…

Ուշադիր նայի՛ր  շուրջդ, գտի՛ր լեզվի մասին օրենքին հակասող երևույթներ, գրի՛ր դրանց մասին:

8.Թվի՛ր  աշխարհի յոթ հրաշալիքները և պատմի՛ր նրանցից մեկի մասին:

Ո՞րն է աշխարհի ութերորդ հրաշալիքը:

Գրի՛ր  Հայաստան աշխարհի «յոթ հրաշալիքների» մասին:

9. Շատ ու շատ տարիներ առաջ երկնքում հեշտությամբ կողմնորոշվելու համար աստղերը համաստեղությունների  (խմբերի) են բաժանել. դրանց հայկական անվանումները լի են քնարականությամբ: Բացատրական բառարաններից օգտվելով՝ դո՛ւրս գրիր համաստեղությունների անուններ և բացատրի՛ր դրանց ուղղագրությոունը:

Ի՞նչ ավանդազրույցներ գիտես՝  կապված դրանց հետ, ներկայացրո՛ւ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s