Mediaeducational blog

Հեռավար առաջադրանք(գրականություն)

Оставьте комментарий


Գրականություն

1.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները. բացատրեցե՛ք  դրանց արտահայտած նշանակությունները:

ա)մեծապատիվ մուրացկաններ              զ ) Աբու Հասանի մաշիկներ

բ) Նազարի բախտ                                       է)  տեր Թոդիկի դպրոց

գ )ի խորոց սրտի                                         ը )  Կիկոսի մահը դառնալ

դ)  ( մեկից) քարվան կտրող դուրս           թ) նրբացուցիչ  ( մեղմացուցիչ)

չի գա                                                              դեպք հանցանաց

ե)  դառը դատել՝  դատարկ նստել          ժ)  Անբան Հուռին

2.Բացատրեցե՛ք  Աստվածաշունչ մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների  (թևավոր խոսքերի) նշանակությունը, շարադրե՛ք  համապատասխան դրվագները:

ա)  ձեռքերը լվանալ                 զ)  անառակ որդի

բ)  արգելված  պտուղ               է)  երեսուն արծաթ

գ)  Սոդոմ և Գոմոր                    ը)  Հուդայի համբույր

դ)  Նոյի ագռավ                          թ)  բաբելոնյան աշտարակաշինություն

ե)  քավության նոխազ

3.Կարդալ սևակյան  « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել զեկուցում՝ լսարանում կարդալու համար: Վերնագրել այն և դուրս գրել հիմնաբառերը: Բացատրել զեկուցում-ի և զեկույց-ի միջև եղած տարբերությունները:

Ի՞նչ է սպասում այս մոլորակին,-

Ի՞նչ պատասխանեմ:

Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ…

Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին,

Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…

Կրակն եմ ընկել մտքերի ձեռքից:

3. Գրել էսսե  ( 500 բառի սահմանում ) ՝  նշելով օգտագործված աղբյուրները:

4. Հայոց այբուբեն.  ի՞նչ նշանակություն ուներ  հայ գրերի գյուտը ժողովրդի կյանքում: Ինչո՞ւ  է   եկեղեցին  Մեսրոպ Մաշտոցին դասել սրբերի շարքը: Ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, այդքան արժևորում  մեր այբուբենը, որ անգամ յուրաքանչյուր տառին խաչքար ենք կանգնեցնում:

5.Ինչո՞ւ են ոմանք կայանում, իսկ ուրիշները հազիվ քարշ են տալիս իրենց գոյությունը: Մարդ ինչպե՞ս և ի՞նչ ընտրությոուն է կատարում՝ սկսած դպրոցական նստարանից մինչև աշխատանք և ապա  թոշակի տարիք:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s