Mediaeducational blog

«Կայարան. XX դարի երկրորդ կեսի հայ պատմվածքի ընտրանի»

Оставьте комментарий


Հայ պատմվածքն իր ժանրային զարգացման ընթացքում թերևս երբեք այնքան բազմազան ու բազմաշերտ չի եղել, որքան 20-րդ դարի երկրորդ կեսին:

Ակսել Բակունցի «մարմարյա բառերով» «քարաքանդակ» պատմվածքներով, Ստեփան Զորյանի հանգիստ ու խոհուն պատմվածաշարերով, Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցի» միջնադարյան վերարծարծումներով նոր հուն մտած հայ պատմվածքի թռիչքը 1930-ականներին կանխվել, թևակոտոր էր արվել, և հենց ընդհատված կետից շարունակելու ու ոչ թե նորից սկսելու խնդիր կար:Ու պատահական չէ, որ ընդհանուր ժանրային նկարագրի պարագծում 20-րդ դարի երկրորդ կեսի հայ պատմվածքը թեմատիկ, կառուցվածքային նորամուծություններից զատ հատկանշվեց նաև ընդհատված ժառանգորդական շղթան շարունակելու ընդգծված միտումով: Ընդհանրական ջանքը ի վերջո հանգեցրեց նրան, որ գրականության պատմության այդ ժամանակահատվածը պատմվածքի ժանրային հատկականությունների առումով դարձավ ոչ թե առանձին երթուղի, այլ մեծ ճանապարհի հերթական կանգառ-կայարանը:Ցավալի է միայն, որ ժանրի այդ զարթոնքին նպաստ բերած շատ արձակագիրներ ու նրանց պատմվածքները այսօր հազվադեպ են հիշատակվում: «Կայարան» ժողովածուն կազմվել է այդ բացը լրացնելու համար և միտված է առարկայորեն ի ցույց դնելու 20-րդ դարի երկրորդ կեսի հայ պատմվածքի ժանրային բազմազանության նկարագիրը:Վիգեն Խեչումյան, Աբիգ Ավագյան, Աղասի Այվազյան, Վարդգես Պետրոսյան, Զորայր Խալափյան, Մուշեղ Գալշոյան, Մանուկ Մնացականյան, Հրանտ Մաթևոսյան, Նորայր Ադալյան, Կարեն Ա. Սիմոնյան, Արտաշես Ղահրիյան, Պերճ Զեյթունցյան, Ռուբեն Հովսեփյան, Վահագն Գրիգորյան, Վանո Սիրադեղյան, Ռաֆայել Նահապետյան, Վրեժ Իսրայելյան, Գուրգեն Խանջյան, Վահան Սաղաթելյան, Լևոն Խեչոյան, Վահան Թամարյան. ահա այս 21 արձակագիրներից են ընտրվել պատմվածքները, որոնք գուցե հավասարարժեք չեն, բայց վստահաբար ընդհանրության մեջ ապահովում են լիարժեք պատկերացում:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s