Mediaeducational blog

Չարենցի մեծ սերը

Оставьте комментарий


-Ես Աստծո ի՛նչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն նայում,- սրտնեղում էր Եղիշե Չարենցը:
I Այ Եղիշ,- հուսադրում էր ընկերը Աղասը,- կմեծանաս, կգեղեցկանաս: Եվ հետո, փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:
Այ տղա, խե՞նթ ես,- քմծիծաղում էր,- որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Բանաստեղծի մտերիմ ընկերների վկայությամբ` Չարենցը աղջիկների ներկայությամբ գլուխը բարձր էր պահում, քիթը` ցից, կեպին` ավելի ծռած, իբր` տեսե՛ք ու իմացե՛ք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի:
Իսկ որեւէ տղայի ու աղջկա միասին տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան և.
էրնե՜կ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղա­յին՝ Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել:
Մի անգամ Եղիշե Չարենցը բռնացնում է ընկերոջը՝ Աղասի Ալայանին, թե.
— Ալայա՛ն, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
— Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայել կլինի էդ,- կշտամբում է ընկերը:
— Չի՛ լինի, թող չլինի,- նեղանում է Չարենցը,- պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ եւ՝ վերջ: Սերս թե կհասկանա՝ լա՛վ, չի՛ հասկանա, տերն իր հետ…
Սերը մնում է անպատասխան:
Օրեր են անցնում: Չարենցը նորից է բռնացնում ընկերոջը, թե.
Ալայա՛ն, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:
Ընկերն ունքերը իրար է տալիս.
Եղա՞վ, Եղիշ ջան,- նորից կշտամբում է Ալայանը, — աղջկանը դու սի­րես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
Չի՛ լինի, թող չլինի,- նորից նեղանում է Չարենցը:- Պետքս էլ չի, բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա՝ լավ, չի՛ հասկանա, տերն էլ իր հետ…
էս սերն էլ նախորդի նման մնում է անպատասխան:
Էլի բան դուրս չեկավ,- դառնացած ասում է Չարենցը:- Ի՞նչ բանաստեղծ, որ աղջիկ չգերի, սեր չերգի: Երեւի իսկապես, իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու:
Իրոք, չի սխալվում…
1921 թվի հունվարյան մի օր Երեւանում դրամատիկական ստուդիայի սաների ելույթն էր: Չարենցը, որպես արվեստի բաժնի վարիչ, հաճախ էր ներկա լինում փորձերին:
Հանդեսի օրն էլ բանաստեղծը պատվել էր իր ներկայությամբ: Ներկայացումից հետո սկսվում է գեղարվեստական մասը: Մեկ էլ.
Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված», արտասանում է Արփենիկ Աստվածատրյանը:
Բեմ է բարձրանամ սիրուն, համեստ Արփենիկը՝ Արփիկ Աստվածատրյանը: Առաջ է գալիս, գլուխը բարձր պահած արտասանում ու գնում:
«Ծափերից էդպես դղրդացող դահլիճ օրումս տեսած չկայի: Մարդիկ ծափահարում էին, չգիտես՝ Եղիշե Չարենցի՞ն, թե Արփենիկ Աստվածատրյանին,- գրում է Աղասի Ալայանը:- Աչքս Չարենցի վրա էր, իսկ նա՝ յոթերորդ երկնքում: Թվում էր, ուր որ է իրեն բեմ կգցի»:
Դանդաղ իջնում է վարագույրը, երեկոն վերջապես ավարտվում է: Չարենցը բարձրանում է բեմ, շնորհավորում բոլորին: Հասնելով Արփենիկ Աստվածատրյանին՝ բռնում է նրա ձեռքը եւ.
— Արփի՛կ ջան, էս ի՞նչ արիր, թամամ մեզ խելագարեցրիր:
Ուրախությունից բանաստեղծի աչքերը փայլում են, իսկ սիրտը, միայն
Աստված զիտեր, թե սիրտն այղ պահին ինչ օրում էր, ինքն էլ՝ բռնել ադջկա ձեռքը ու բաց չի թողնում:
Թատրոնի դռների մոտ Չարենցը նորից բռնացնում է ընկերոջը, մտնում նրա թեւը ու տեղնուտեղը վրա բերում.
Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն:
— Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ըն­կերը:
«Տե՜ր Աստված, էդքան տաղանդավոր բանաստեղծ, կռիվների թոհու­բոհի միջով անցած աղա, արվեստի բաժնի վարիչ, ու աղջիկների հար­ցում՝ վախը էլի՞ սրտում»,- զարմանամ է Ալայանը:
— Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժզոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ…
Ահա այսպես՝ անակնկալ ձեւով է հայտնվում Եղիշե Չարենցին իր մեծ սերը՝ «բաշ նազանին»։

Աղբյուրը` Մանուշակ Շիրինյան «Հուշերի արահետներով»

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s