Mediaeducational blog

ՋԵՅՄՍ ՀՈԼԻՍ

Оставьте комментарий


Կյանքի իմաստը հանդիսանում է ոչ թե երջանկությունը, այլ իմաստը:
Անձի հասունացումը անմիջականորեն կախված է նրանից, թե որքանով է մարդն ընդունակ պատասխանատվություն ստանձնել իր ընտրության համար, դադարել մեղադրել ուրիշներին կամ նրանցից փրկություն ակնկալել, ինչպես նաև ճանաչել ցավը, որ կապված է իր միայնության հետ՝ անկախ սոցիալական դերերի և սոցիալական հարաբերությունների ամրապնդման գործում նրա ունեցած ներդրման: Անձի նպատակը ոչ թե նարցիսային ինքնակլանման մեջ է, ինչպես պնդում են ոմանք, այլ դրսևորվում է բնության ավելի հավակնոտ նպատակներում՝ անձի մարմնավորման միջոցով:
Միայնության մեջ մարդը թափառումի եզակի զգացողություն է ունենում և միևնույն ժամանակ գիտակցում իր տեսակի ներքին էությունը, որի հետ կարող է երկխոսել: Ու հենց նման երկխոսության միջոցով է սկսվում անհատականացման գործընթացը: Այն ժամանակ որքա՜ն ողբերգական է դառնում հրաժարումն անձնական աճի այդ հնարավորությունից: Մարդը կարող է դառնալ անհատ՝ մշտապես երկխոսելով, մշտապես գիտակցելով և հետազոտելով իր հոգու ինքնիշխանությունն ու նպատակամետությունը:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s