Mediaeducational blog

Խոսքի մշակույթ,10-11-րդ դասարանի ծրագիր

Оставьте комментарий


Խոսքի մշակույթ

Բացատրագիր, հայեցակարգ

Ծրագիրն ունի գործնական–կիրառական բնույթ և գիտելիքների ու կարողությունների տարբեր պաշար ունեցող սովորողներին հետաքրքրությամբ աշխատելու ցանկություն և հնարավորություն  կընձեռիՏեսական և ուսուցողական նյութերըճանաչողական, զարգացնող բազմաբնույթ գործնական աշխատանքները, ՏՏ միջոցների օգտագործումըուսուցման ժամանակակից մեթոդներն ու հնարները հնարավորություն կտան  կազմակերպելու խոսքի մշակույթի ուսումնական  գործընթացըԿյանքն անընդհատ առաջադրում է իր պահանջները, որոնք էլ պիտի բավարարի մայրենիի ուսուցումը: Սովորողը պետք է ձեռք բերի լեզվական գիտելիքներ և կարողություններ ու հմտություններ, որոնք փոխադարձ սերտ կապի մեջ են: Սովորողի լեզվական գիտելիքները չափվում են նրա օգտագործած բառերով, քերականական ձևերի, կետադրության, ուղղագրության, ոճական զանազան հնարանքների կիրառությամբ: Լեզվական գիտելիքներով են պայմանավորված  կարողություններն ու հմտությունները, իսկ վերջիններն օգնում են նոր գիտելիքներ ձեռքբերելուն:  Սովորողի ստացած գիտելիքները պետք է կայուն լինեն և հաստատուն: Դրա համար սովորողները պետք  է լավ ըմբռնեն ուսուցանվող նյութը, համեմատեն արդեն իմացածի հետ, որոշեն նմանություններն  ու տարբերությունները, կատարեն ինքնուրույն հետազոտական աշխատանքներ: Ինքնուրույն աշխատանքը աշակերտից պահանջում է մտքի լարում, ստեղծագործական ջանք ու եռանդ:

Ուսուցումը կազմակերպվում  է

  • գրականության ծրագրով նախատեսված բնագրերով,
  • տեքստերով, գործնական աշխատանքներով,
  • գիտահանրամատչելի հետաքրքրաշարժ գրականությունից, հանրագիտարաններից, դպրոցական այլ առարկաների դասագրքերից, սովորողների գրավոր և բանավոր խոսքից ձեռք բերված նյութերով

Կարելի է նաև որոշակի նպատակով ստեղծել կամ հարմարեցնել տեքստերը, որոնք նպատակ պիտի հետապնդեն զարգացնելու սովորողների  հաղորդակցական կարողությունները, տարբեր թեմաների շուրջ բանավոր և գրավոր խոսք  կառուցելու, իրենց գիտելիքները, մտքերը ճիշտ արտահայտելու հմտություններ: Սովորողների լեզվական գիտելիքները զարգացնելու, բառի և ոճի նրբերանգները ճանաչել տալու, բառապաշարը հարստացնելու գործում անփոխարինելի է գեղարվեստական գրականության դերը: Չէ՞ որ գեղարվեստական գրականությունը նախ և առաջ լեզու է, անթերի ու գեղեցիկ լեզու, այդ լեզուն պատկերավոր մտածողություն է` արտահայտչամիջոցների համակարգով: Անհնար է զարգացնել խոսքի մշակույթը՝  առանց գեղարվեստական խոսքի լեզվաոճական և արտահայտչական առանձնահատկությունների բացահայտման: Պետք է վերակառուցենք ուսուցման ընթացքը` կարևորելով անթերի խոսք կառուցելու, պատկերավոր մտածողություն զարգացնելու, կենդանի լեզու և ոճ, լեզու և գրականություն  ուսուցանելու հարցերը:

Հայոց լեզվի դասավանդման բոլոր մեթոդները ներկայացնում են մի  համակարգ, որն ունի հետևյալ  հիմնական առանձնահատկությունները.

Բոլոր մեթոդները փոխադարձաբար կապված են  իրար հետ և ծառայում են մի ընդհանուր նպատակի`  մայրենիի  ուսուցմանը:

Լեզվի դասավանդման մեթոդները  կարող են դասակարգվել ըստ աշակերտների  գիտելիքների աղբյուրի, ըստ աշխատանքի բնույթի և տեղի (բանավոր, գրավոր, տնային, դասարանական  ):

Ուսումնական գործունեության մեթոդներ, հնարներ

 

1.Զրույց

Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ խոսքի, նրա կառուցման առանձնահատկությունների, խնդիրների այն շրջանակի շուրջ, որոնք կապված են խոսքի զարգացման հետ: Հիմնավորվում են գեղեցիկ, տրամաբանված, ճիշտ խոսելու, գրելու, բնութագրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

2. Անհատական, խմբային, զույգերով  ուսուցում:

Սովորողները ստանում են խմբային կամ անհատական առաջադրանք՝ կատարելու խոսքի զարգացմանը նպաստող բանավոր կամ գրավոր աշխատանք (նկարագրություն, բնութագրում, ինքնագնահատում, վերլուծություն, հիմնավորում և այլն):

3.Ստեղծագործական, ակտիվվերարտադրողական ուսուցում:

Ուսուցման այս եղանակը ենթադրում է այնպիսի աշխատանքների կազմակերպում, որոնց ընթացքում պահանջվում է խոսքային այնպիսի պաշար, որը կիրառելի է մարդու ներաշխարհի բացահայտման, մտերմիկ հարաբերությունների, միմյանց դիմելու կամ ներկայանալու ժամանակ: Որպես աշխատանքային ձևեր՝ օգտագործվում են նամակը, օրագիրը, ելույթը, առաջին հանդիպման հուզական պահի կամ տպավորվող որևէ երևույթի, բնապատկերի նկարագրությունը: Խոսքի հարստացման նպատակով օգտագործվում են թևավոր խոսքեր, դարձվածքներ, առած-ասացվածքներ, աֆորիզմներ, որոնք նախապես գրի են առնվել:

4. Ասմունքի կամ դերային խաղերի կազմակերպում` ընտրած նյութի հոգեհարազատության հիմնավորումով և մեկնաբանությամբ:

5. Քննարկումների, բանավեճերի, դատավարությունների կազմակերպում:

Ուսուցման բոլոր մեթոդների օգտագործման ժամանակ որպես խոսքը հարստացնելու զգացմունքային հնարներ օգտագործվում են բանաստեղծությունը, երաժշտությունը, նկարչությունը, էքսկուրսիաները և այլն:

6.Տարբերակայինթեստային ուսուցում:

Գրական երկի մեկնաբանության կամ քննարկվող հարցերի շուրջ մշակվում են տարբերակային խնդիրներ, հարցադրումներ՝ ճիշտ և սխալ պատասխաններով՝ սովորողներին  մղելով որոնելու և որոշելու ճիշտն ու սխալը, ընդունելին և

անընդունելին:

Պատասխաններն ուղեկցվում են մեկնաբանություններով՝ անհրաժեշտ բառապաշարի ընդգրկումով:

7. Հետազոտական ուսուցում, որի ընթացքում կիրառվող հետազոտական հարցերը օգնում են սովորողներին՝ շարունակելու որևէ անկախ միտք, նախադասություն կամ անավարտ շարադրանք՝ հարազատ մնալով հեղինակի ոճին և բառապաշարին:

Խնդիրները

  • սովորողներին գիտակցել տալ լեզվի գործուն օրենքները
  • նպաստել նրանց գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը
  • հող նախապատրաստել այլ լեզուների ուսումնասիրության համար
  • զարգացնել բովանդակալից խոսք կառուցելու կարողություն
  • հարստացնել բառապաշարը, ձևավորել խոսքաշենության ունակություն
  • գիտակցել և գնահատել ազգային և համամարդկային արժեքները
  • լեզվաբանական, ոճագիտական, տեքստաբանական ուսումնասիրություններ  կատարել
  • հետազոտական ինքնուրույն աշխատանք կատարել
  • խոսքի և նրա միավորների վերլուծության կարողությունների ձևավորում
  • ինքնուրույն  գրավոր և բանավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում
  • ստացած գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձեռքբերում
  • տեքստի վերլուծություն և մեկնաբանություն
  •  ստեղծագործական աշխատանքի, ռեֆերատների, զեկուցումների, կարծիքի, գրական դիմանկարի միջոցով կապակցված շարադրանք ստեղծելու կարողությունների մշակում
  • կարդացածը ստեղծագործաբար վերարտադրելու, քննարկելու, զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով սովորողների բանավոր խոսքի զարգացում և կատարելագործում
  • խոսքի մշակույթի զարգացում տեքստերի լեզվաոճական վերլուծության միջոցով
  • բառարաններից, հանրագիտարաններից, էլեկտրոնային ձեռնարկներից օգտվելու, ինքնուրույն կերպով գիտելիքներ ձեռք բերելու հմտությունների մշակում

Ուսումնական գործունեություն

Անհատական, զույգերով, խմբային

Միջավայրը` կաբինետ, մեդիագրադարան, թանգարան, ցուցահանդես, պատմամշակութային արժեքներ, բնաշխարհ

  • ընթերցել միջին հայերենով և բարբառներով գրված արձակ և չափածո ստեղծագործություններից  նմուշներ
  • ընթերցել և վերլուծել արևմտահայերեն  բնագրեր, համեմատություններ կատարել արևելահայերենի հետ
  • հանրագիտարանից և այլ աղբյուրներից օգտվելով` հաղորդումներ և զեկուցումներ պատրաստել
  • ընթերցել բնագրեր հին ուղղագրությամբ`պահպանելով արտասանական կանոնները
  • թեստային աշխատանքներ
  • աշխատանք բնագրի վրա
  • գիտական բնագրերի կազմում- ռեֆերատ,զեկուցում,հաղորդում,հոդված
  • կազմել մասնագիտական տերմինների բառարան ըստ ուսումնասիրվող առարկաների
  • ամսական հաշվետվության ձևակերպում
  • խմբագրական աշխատանք
  • կայքի համար նյութերի ստեղծում
  • թարգմանություններ

Աշխատանքները կազմակերպելիս պետք է՝

  • սովորողները պետք է ներգրավվեն ակտիվ ուսումնառության մեջ՝  ունենալով  անհատական նոթբուք-նեթբուք`  ներբեռնված  WinRAR , Fast Empty Folder Finder  (ծրագիրը կօգնի  գտնել համակարգչում գտնվող դատարկ թղթապանակները), Vegas Pro, Adobe Photoshop,  Microsoft  office 10, Smart Notebook, մոնտաժային, ֆայլերի ձևաչափերը փոխարկող, Adobe Reader PDF,  Media Player,

Video Converter և այլ ծրագրերով, բառարաններ),  թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ

  • ուսումնառությունը պետք է լինի իրական հետազոտական  և համագործակցային
  • սովորողները պետք է հանդես գան որպես հետազոտողներ

Ուսումնական միջավայր են  mskh.am կայք` գրադարանի էլեկտրոնային ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ» ամսագրերը, ուսուցչի , սովորողի, տարբեր բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube,  կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh

Խոսքի մշակույթ

1. Լեզու և խոսք: Խոսքն իբրև լեզվի  իրական գոյ

2.Խոսքի ժամանակակից ըմբռնումը

3.Խոսքի դրսևորումները, բանավոր և գրավոր, արձակ և չափածո, համառոտ և  ծավալուն, մենախոսություն և երկխոսություն

4.Հնչյունական համակարգ և հնչերանգություն

5.Հայերենի բառապաշարը և նրա հարստացման աղբյուրները: Բառապաշարի

ոճական շերտերի դերը խոսքի գեղագիտության տեսակետից

6.Խոսքային պատրաստի միավորներ (առած-ասացվածք, թևավոր խոսք,

խրատանի, օրհնանք, անեծք, ասույթ և այլն)

7.Ձևաբանական կարգերի հարստությունն արդի հայերենում

  • ձևաբանական հոմանիշներ
  • բարբառային ձևեր, շեղումներ գրական նորմայից

Շարահյուսական կարգերի հարստությունը արդի հայերենում

8. Խոսքի տեսակները: Խոսքի ոճերը

9. Խոսքի տեսակներն ըստ արտահայտման նպատակի

10. Գործառական ոճեր. գեղարվեստական խոսք, գիտական խոսք,

հրապարակախոսություն, պաշտոնական-գործարարական խոսք

11. Ձևաբանական հոմանիշություն

  • հոգնակիի հոմանիշ ձևեր
  • հոլովաձևեր — կապական բառակապակցություններ
  • ուղղական — տրական ձևերի հոմանիշության (հայցական հոլով), անձի և իրի առումներ
  • ածականի համեմատության աստիճանների հոմանիշ ձևեր
  • պատճառական ածանցի և տալ բայի հոմանիշությունը, զ) բայական ժամանակների և եղանակների հոմանիշությունը

12. Շարահյուսական հոմանիշություն

  • նախադասությունների փոխակերպում՝ բարդ- պարզ, պարզ- բարդ
  •  դրական — ժխտական կառույցներ (միայն բայով ժխտում, լիակատար ժխտում)
  •  կրավորական — ներգործական կառույցներ
  •  բաշխական և քանակական թվականներով կառուցված կապակցություններ
  •  պարզ նախադասությունների խումբ — բարդ նախադասություն
  •  դերբայական դարձված — երկրորդական նախադասություն
  •  ուղղակի խոսք — անուղղակի խոսք
  • շարահյուսական կարգերի հարստությունը արդի հայերենում

Խոսքի որակները

1. Խոսքի ճշտություն և կանոնավորություն

2. Խոսքի արտահայտչականություն ու պատկերավորություն

3. Խոսքի հարստություն

4. Խոսքի նպատակայնություն:

5. Խոսքի թերությունները և նրանց պատճառները

Գրականություն

1. Աբրահամյան Ս., Հայոց լեզու, բառ և խոսք, Եր., 1983թ.

2. Եզեկյան Լ., Ոճագիտություն, Եր., 2004թ.

3. Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ:

4. Ջահուկյան Գ., Խլղաթյան Ֆ., Հայոց լեզու, Եր., 1976թ.

5.Ավդալյան Լ. Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2008թ.

6.Գյուլամիրյան Ջ. Խոսքի զարգացում, Եր., 2004թ.

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s