Mediaeducational blog

Խոսքի մշակույթ( մեթոդական նկարագրություն)

Оставьте комментарий


 Ծրագիրն ունի գործնականկիրառական  բնույթ  և  գիտելիքների  ու  կարողությունների  տարբեր  պաշար  ունեցող  սովորողներին  հետաքրքրությամբ աշխատելու ցանկություն և հնարավորություն  կընձեռիՏեսական և ուսուցողական նյութերըճանաչողական, զարգացնող բազմաբնույթ գործնական աշխատանքները, ՏՏ միջոցների օգտագործումըուսուցման ժամանակակից մեթոդներն ու հնարները դասավանդողին հնարավորություն կտան  կազմակերպելու խոսքի մշակույթի ուսումնական  գործընթացը:

Լեզվական նյութի ուսուցումը կառուցվում է՝

  • հատուկ բնագրերի, տեքստերի, գործնական  վարժությունների հիման վրա, որոնք նպատակ պիտի հետապնդեն զարգացնելու սովորողների  հաղորդակցական կարողությունները
  •  տարբեր թեմաների շուրջ բանավոր և գրավոր խոսք  կառուցելու, իրենց գիտելիքները, մտքերը ճիշտ արտահայտելու հմտություններ
  • սովորողների լեզվական գիտելիքները զարգացնելու, բառի և ոճի նրբերանգները ճանաչել տալու, բառապաշարը հարստացնելու գործում անփոխարինելի է գեղարվեստական գրականության դերը: Չէ՞ որ գեղարվեստական գրականությունը նախ և առաջ լեզու է, անթերի ու գեղեցիկ լեզու, այդ լեզուն պատկերավոր մտածողություն է` արտահայտչամիջոցների համակարգով: Անհնար է լեզու սովորել առանց գեղարվեստական խոսքի լեզվաոճական և արտահայտչական առանձնահատկությունների բացահայտման:

Բոլոր մեթոդները ներկայացնում են մի  համակարգ, որն ունի    հետևյալ  հիմնական առանձնահատկությունները.

  • Բոլոր մեթոդները փոխադարձաբար կապված են  իրար հետ և ծառայում են մի ընդհանուր նպատակի
  • Մայրենիի  դասավանդման մեթոդները  կարող են դասակարգվել ըստ աշակերտների  գիտելիքների աղբյուրի, ըստ աշխատանքի բնույթի և տեղի (բանավոր, գրավոր, տնային, դասարանական ):
  • Մեթոդները կարող են տարբերվել նաև հոգեբանական հիմունքով`նայած թե  աշակերտի  որ ունակությունն է զարգացվում ( լսողությունը, տեսողությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը ) :

 1.Զրույց

Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ խոսքի, նրա կառուցման առանձնահատկությունների, խնդիրների այն շրջանակի շուրջ, որոնք կապված են խոսքի զարգացման հետ: Հիմնավորվում են գեղեցիկ, տրամաբանված, ճիշտ խոսելու, գրելու, բնութագրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

2. Անհատական, խմբային, զույգերով  ուսուցում:

Սովորողները ստանում են խմբային կամ անհատական առաջադրանք՝ կատարելու խոսքի զարգացմանը նպաստող բանավոր կամ գրավոր աշխատանք (նկարագրություն, բնութագրում, ինքնագնահատում, վերլուծություն, հիմնավորում և այլն):

3.Ստեղծագործական, ակտիվվերարտադրողական ուսուցում:

Ուսուցման այս եղանակը ենթադրում է այնպիսի աշխատանքների կազմակերպում, որոնց ընթացքում պահանջվում է խոսքային այնպիսի պաշար, որը կիրառելի է մարդու ներաշխարհի բացահայտման, մտերմիկ հարաբերությունների, միմյանց դիմելու կամ ներկայանալու ժամանակ: Որպես աշխատանքային ձևեր՝ օգտագործվում են նամակը, օրագիրը, ելույթը, առաջին հանդիպման հուզական պահի կամ տպավորվող որևէ երևույթի, բնապատկերի նկարագրությունը: Խոսքի հարստացման նպատակով օգտագործվում են թևավոր խոսքեր, դարձվածքներ, առած-ասացվածքներ, աֆորիզմներ, որոնք նախապես գրի են առնվել:

4. Ասմունքի կամ դերային խաղերի կազմակերպում` ընտրած նյութի հոգեհարազատության հիմնավորումով և մեկնաբանությամբ:

5. Քննարկումների, բանավեճերի, դատավարությունների կազմակերպում:

Ուսուցման բոլոր մեթոդների օգտագործման ժամանակ որպես խոսքը հարստացնելու զգացմունքային հնարներ օգտագործվում են բանաստեղծությունը, երաժշտությունը, նկարչությունը, էքսկուրսիաները և այլն:

6.Տարբերակայինթեստային ուսուցում:

Գրական երկի մեկնաբանության կամ քննարկվող հարցերի շուրջ մշակվում են տարբերակային խնդիրներ, հարցադրումներ՝ ճիշտ և սխալ պատասխաններով՝ սովորողներին  մղելով որոնելու և որոշելու ճիշտն ու սխալը, ընդունելին և

անընդունելին:

Պատասխաններն ուղեկցվում են մեկնաբանություններով՝ անհրաժեշտ բառապաշարի ընդգրկումով:

7. Հետազոտական ուսուցում, որի ընթացքում կիրառվող հետազոտական հարցերը օգնում են սովորողներին՝ շարունակելու որևէ անկախ միտք, նախադասություն կամ անավարտ շարադրանք՝ հարազատ մնալով հեղինակի ոճին և բառապաշարին:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s