Mediaeducational blog

Խոսքի մշակույթ, 2016-2017 ուս.տարի

Оставьте комментарий


Ռեֆերատների, հետազոտական աշխատանքների թեմաներ

10-11-րդ դասարան

1.

Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի  «Նախերգանք»-ի արվեստը, բառապաշարի

տարբեր շերտերի կիրառության օրինակներ:

2.

Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի 12-րդ հատվածի (Ձմռան մի գիշեր կար մի

հարսանիք…տողից մինչև  Նայում են կանգնած հարսն ու աղջկերք… տողը) —

արվեստը, բառապաշարի տարբեր շերտերի կիրառության օրինակներ:

3.

Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի 25-րդ հատվածի (Սգավոր կանայք նրա

ետևից…տողից մինչև Դեռ ծեծում է, հեծեծում է…տողը) գեղարվեստական

վերլուծություն, բառապաշարի տարբեր շերտերի կիրառության օրինակներ:

4.

Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի 2-րդ և 3-րդ հատվածների (Էն

տեսակ կին , Ես իմ հոգին…տողից մինչև  Որ չես կարենում էսքան ժամանակ…

տողը) գեղարվեստական վերլուծություն, բառապաշարի տարբեր շերտերի կիրա-

ռության օրինակներ:

 

5.

Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի 8-րդ և 9-րդ հատվածների (Լուռ

ու խավարչտին կամարների տակ…տողից մինչև  Ճըռընչում են, դըղըրդում են

դարպասները երկաթի …տողը) գեղարվեստական վերլուծություն, բառապաշարի

տարբեր շերտերի կիրառության օրինակներ:

6.

Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի 27-րդ հատվածի 1-ին մասի (Գարունը եկավ,

հավքերը եկան …տողից մինչև   Ես պիտի լա’մ,  պիտի լա’մ…տողը)

գեղարվեստական վերլուծություն, բարբառային ձևերի կիրառությունը, դրանց

գրական համարժեքները:

7.

Հ. Թումանյանի  «Անուշ» պոեմի 27-րդ հատվածի 2-րդ մասի (Ու ման է

գալիս,  Երգում ու լալիս …տողից մինչև Ո’չ հարս ունեն, ո’չ փեսա…տողը)

գեղարվեստական վերլուծություն, բարբառային ձևերի կիրառությունը, դրանց

գրական համարժեքները:

8.

Ավ. Իսահակյանի «Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծության

խոսքի պատկերավորությունը. մակդիրների նախադաս և հետադաս կիրառության

դեպքերը:

9.

Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի 3-րդ սուրահի 1-ին ութ երկտողերի

(մինչև Նորից սկսվում ու վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ…

տողը) գեղարվեստական վերլուծություն. մակդիրների նախադաս և հետադաս

կիրառության դեպքերը:

10.

Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի 3-րդ սուրահի (Կյանքը երազ

է,  աշխարհը՝ հեքիաթ… տողից մինչև Վիշտս տուր հովին…տողը) —

գեղարվեստական վերլուծություն:

11.

Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի»  պոեմի 3-րդ սուրահի ( Տա’ր ինձ

լուսազգեստ, օտար մի եզերք… տողից մինչև վերջ՝ Եվ քարավանը օրոր ու

շորոր…տողը) գեղարվեստական վերլուծություն:

12.

Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի վերջին սուրահի գեղարվես-

տական վերլուծություն:

13.

Ավ. Իսահակյանի «Լիլիթ» լեգենդի վերջին հատվածի ( Խենթացած թափառում

էր Ադամ առանց դադարի… տողից սկսած) գեղարվեստական վերլուծությունը`

որպես բանաստեղծական արձակի նմուշ:

14.

Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության պատկերավոր խոսքը:

15.

Ա. Բակունցի «Միրհավ» պատմվածքի 1-ին հատվածից  մինչև քամուց հնձանի

դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը երգում էր  դողդոջուն մի …տողը)

գեղարվեստական վերլուծությունը` որպես բանաստեղծական արձակի նմուշ:

16.

Ա. Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի 6-րդ մասի ( Երկու լեռնաշղթայի

արանքում` նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում էր…տողից մինչև երբ

ձիավորները քաղաք հասան…տողը) գեղարվեստական վերլուծությունը:

17.

Ա. Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի 8-րդ մասի ( Արևի մայր մտնող

շողերը հրդեհել էին…տողից մինչև …ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների

վրա…տողը) գեղարվեստական վերլուծությունը:

18.

Ա. Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի վերջին հատվածի ( Նվագում է այս

անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը…տողից մինչև վերջ) առանձնացնել

հեղինակային ոճը, գտնել բարբառային բառերն ու նրանց գրական համարժեքները,

ըստ տեսակների դուրս գրել պատկերավորման միջոցները:

19.

Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ նախճիրի»հատվածի

(ՙ- Ո’վ արդարություն, թո’ղ որ ես թքեմ ճակատին քո …տողից մինչև կար

երկաթուղի…տողը) գեղարվեստական վերլուծություն, առանձնացնել ուղիղ և

փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները, պարադոքսի

օրինակները:

20.

Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական» հատվածի

(սկզբից մինչև վերջ) գեղարվեստական վերլուծություն, պատկերավորման

միջոցների կիրառությունը (պատկերավորման ո՞ր միջոցներներն են հատկապես

գերակշռում նշված հատվածում):

21.

Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի վերջին հատվածից (Դու’,

Վարդապետ …տողից մինչև վերջ) դուրս գրել շրջասույթները` մեկնաբանելով

դրանք, դարձվածքները և բառակապակցությունները` նշելով մակդիրները, հարա-

նունները, կրկնությունները:

22.

Պ. Սևակի «Վարք մեծաց» բանաստեղծության գեղարվեստական վերլուծություն,

նշե’լ և մեկնաբանե’լ շրջասույթները, համեմատությունները, փոխաբերությունները:

23.

Պ. Սևակի «Ուզում եմ» բանաստեղծությունից առանձնացնել և խմբավորել հակա-

դրությունները, համեմատությունները, բառային կրկնությունները և պատկերավոր-

ման մյուս միջոցները` մեկնաբանելով դրանց կազմությունն ու իմաստը:

24.

Պ. Սևակի «Ապրել» բանաստեղծության գեղարվեստական վերլուծություն,

տարբերակել խոսքի պատկերավորման միջոցները:

25.

Պ. Սևակի «Վիճում եմ» բանաստեղծության գեղարվեստական վերլուծություն,

մատնանշե’լ և մեկնաբանե’լ դատողությունների շղթայական կապի օրինակների

կառուցման ձևը:

26.

Պ. Սևակի «Գովերգում եմ» բանաստեղծության գեղարվեստական վերլուծություն,

մատնանշե’լ և մեկնաբանե’լ դատողությունների շղթայական կապի օրինակների

կառուցման ձևը:

27.

Վ. Տերյանի «Տխրություն» բանաստեղծության գեղարվեստական վերլուծություն,

բացատրել արտահայտչամիջոցները, առանձնացնել գեղարվեստական ոճին պատ-

կանող բառերն ու բառակապակցությունները:

28.

Հ. Թումանյանի «Հառաչանք» պոեմի Ծանր տնքալով թեք ընկավ ծերը…

տողով սկսվող հատվածը ( 8 քառատող` մինչև  ոչ էլ մի անգամ աչքս լիացավ …

տողը) վերլուծել` ըստ բառապաշարի տարբեր շերտերի կիրառության, դուրս գրել

դարձվածքները, շրջասույթները և պատկերավորման մյուս միջոցները:

29.

Հ. Թումանյանի «Հառաչանք» պոեմի վերջին հատվածը (Երեկ իրիկուն էդ

կողքիդ սընից…տողից սկսած) վերլուծել` ըստ բառապաշարի տարբեր շերտերի

կիրառության, դուրս գրել դարձվածքները, շրջասույթները, և պատկերավորման մյուս

միջոցները:

30.

Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի  «Նա»  մասի 1-ին հատվածը (Վենեցիայում`

դոժերի, ջրանցքների… տողից մինչև … մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես

սպիտակ), բացատրել արձակի քնարական բնույթը, դուրս գրել պատկերավորման

միջոցները:

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s