Mediaeducational blog

Սոկրատես

Оставьте комментарий


Իմ խորհուրդը ձեզ՝ ամուսնացե՛ք. եթե լավ կին գտնեք, կերջանկանաք, իսկ հակառակ դեպքում՝ կդառնաք փիլիսոփա…
սոկրատես

*  *  *

Ընկերների հետ երկար փիլիսոփայական զրույցից հետո երեկոյան Սոկրատեսը վերադառնում է տուն, ուր կինը՝ Քսանտիպան, դիմավորում է նրան անեծքներով և գոռում-գոչյունով, իսկ այնուհետև՝ մեկ դույլ ջուր է շփում փիլիսոփայի վրա: Սոկրատեսը հանգիստ է արձագանքում.
— Բնական է… Որոտին անձրև է հաջորդում…

*  *  *

Անցորդը հարցնում է Սոկրատեսին.
— Քանի՞ ժամվա ճանապարհ է մնում մինչև քաղաք հասնելը:
— Ճամփադ շարունակիր,- նետում է փիլիսոփան…
Շվարած անցորդը շարունակում է իր ճամփան: Քսան քայլ փոխելուց հետո Սոկրատեսը ձայնում է մարդու ետևից.
— Երկու ժամ:
— Ինչո՞ւ անմիջապես չասացիր,- զարմացավ անցորդը:
— Իսկ ես ի՞նչ իմանայի, թե դու ինչ արագությամբ ես քայլելու,- ասում է Սոկրատեսը…
*  *  *
   Երբ Սոկրատեսն ընթերցեց Հերակլիտեսի երկը, ասաց.
— Այն, ինչ ես հասկացա, սքանչելի էր, իսկ այն, ինչ հասկանալ չկարողացա, պետք է, որ նույնպես սքանչելի լինի…
*  *  *
   Տեսնելով, որ Սոկրատեսը արմտիքով է սնվում, ծանոթներից մեկն ասաց նրան.
— Եթե ծառայեիր մեր տիրակալին, ստիպված չէիր լինի արմատներով սնվել:
— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, ստիպված չէիր լինի ծառայել նման տիրակալի,- պատասխանում է Սոկրատեսը…
*  *  *
 Աշակերտներից մեկը հարցրեց Սոկրատեսին, թե ինչու երբեք տխրության նշույլ անգամ չի հայտնվում նրա դեմքին: Սոկրատեսը պատասխանում է.
— Ես չունեմ այնպիսի մի բան, որը կորցնելով տխրություն ապրեի…
*  *  *
Ահա թե ինչ կարծիքի էր Սոկրատեսը ուտելիքի մասին… Երբ անցնում էր շուկայի լի վաճառասեղանների կողքով, զարմացած ասում էր. «Ինչքա՜ն իրեր կան աշխարհում՝ առանց որոնց կարելի է ապրել»… Սոկրատեսը համոզված էր, որ ուտելիքն ախորժելի է այն ժամանակ, երբ չես սպասում երկրորդ ուտեստին…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s