Mediaeducational blog

ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

Оставьте комментарий


Հայց Տրդատ արքան Ներոնի ժամանակներում այցելեց Հռոմ, ուր նրան ընդունեցին հանդիսավոր ու ճոխությամբ, որ նա հավերժ բարեկամ մնա սենատին ու հռոմ ժողովրդին: Չկար քաղաքում դիտարժան մի բան, որ ցույց չտային նրան: Տրդատի մեկնելու ժամանակ կայսրը նրան մատուցեց արտակարգ ընծաներ և, դրանից զատ, առաջարկեց ընտրել այն բանը, ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում, ընդ որում կայսրը երդվեց, որ ինչ էլ խնդրի` մերժում չի ստանա: Եվ Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի, որին տեսել էր թատրոնում և, չհասկանալով նրա արածը, հասկացել էր այն ամենը, ինչ դերասանն արտահայտել էր նշաններով ու շարժումներով: Հյուրն իր խնդրանքը պատճառաբանեց այն բանով, որ իր տիրապետության տակ հավաքված են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, և նրանց պատասխանելու և նրանց հետ խոսելու համար ինքն ստիպված է օգտվել բազում թարգմանիչների ծառայությունից, մինչդեռ այս դերասանը կարող է մեն-մենակ բավարարել բոլորին, քանի որ նա շարժումներով այնպես հիանալի էր ցույց տալիս ամեն ինչ, որ թվում էր` խոսում է մատներով…

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s