Mediaeducational blog

Եղիշե Չարենց «Երեք երգ տխրադալուկ աղջկան» / Exhishe Charenc

Оставьте комментарий


download (1)Եղիշե Չարենցը իր առաջին  «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկին  որպես բնաբան  կցել է ֆրանսիացի բանաստեղծ  Ալբերտ Սամենի տողերը.

Աստղիկ Ղոնդախչյանին
Et c’etait le dernier
amour du soir antigue… (Եվ այս վերջին սերն է վաղնջական գիշերվաս»)
ALBERT SAMAIN

Գրքույկը հրատարակվել է 1914 թվականին, այն իրավամբ կարելի է համարել Չարենցի բանաստեղծական ուղու սկիզբը:

Եղիշե Չարենցն առաջին անգամ սիրահարվել է 15-16 տարեկանում` Աստղիկ Ղոնդաղչյանին, ով ուսանում էր Կարսի ռուսական դպրոցում, այնուհետև Թբիլիսիի գիմնազիայում:
«Չարենցի հետ ծանոթացել ենք Կարսում, Հովսեփ հորեղբորս տանը: Նա հորեղբորս տղաների ընկերն էր, իսկ ավելի ուշ` սկսեց հետևել ինձ: Չափազանց ամաչկոտ էր, ես էլ՝ սիրուն, վառվռուն, չարաճճի աղջիկ: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղաները Եղիշեին հայտնում էին իմ ներկայության մասին, ու նա անմիջապես գալիս էր»,- իր հուշերից մեկում գրել է Աստղիկ Ղոնդաղչյանը:

Չարենցը իր  «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն նվիրել է Աստղիկին: Աղջկա հայրը, լինելով խիստ անձնավորություն, զայրացել է. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՞նչ պետք կար նշելու Ղոնդաղչյան ազգանունը»:

Սիրահարված Չարենցը իր սերը նաև արտահայտել է Աստղիկին վարդ նվիրելով, որի թերթիկներն աղջիկը չորացրել և պահպանել է մինչ խոր ծերություն:

Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—
Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ…

Տե՛ս այստեղ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s