Mediaeducational blog

Վասպուրականցի հանճարը` Ոստանիկ Ադոյան` Արշիլ Գորկի/ Arshile Gorky/Abstract Expressionism

Оставьте комментарий


դիմանկար   Խոսում է նկարիչը

«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»:

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում… »:

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:

Արշիլ Գորկին ծնվել է 1902 թ. (ըստ  քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Խորգոմ1 ՎանGorkyMoth00ի շրջանի Խորգոմ գյուղը տարածված է մի ընդարձակ դաշտավայրի վրա: Գյուղի անցուդարձին քիչ հեռվից «հսկում է»  Արտոս լեռը, դիմացը՝ երկու քայլի վրա,  Վանա լիճն է, իսկ ողջ գյուղը թաղված է կանաչների մեջ: Գյուղի քուրդ բնակիչները  վկայում են, որ Արշիլ Գորկու տունը հաղածածկ տանիքով, ավերակված այս անշուք տնակն է` տան ներսում պահպանված գեղջկական կահկարասիով, այգում` աղբյուրի մոտ ընկած համեստ խաչքարով ու ծիրանենիներով:Խորգոմ2կտության անունը Մանուկ -Ոստանիկ Ադոյան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): 1921 թ., երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, փոխում է Մանուկ- Ոստանիկ Ադոյան անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր և գտնում էր, որ մեծ հումանիստի ու իր կենսագրությունները բավական նման են:  Իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով:

Նա գոյության միջոցներ հայթայթելու  համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25, 50 կամ 500 դոլարով, անգամ նվիրել երկրպագուներին` ասելով, որ երբևէ դրանք շատ արժեքավոր կլինեն:

գ7

Գորկու կյանքի վերջին շրջանը լի էր դրամատիկ իրադարձություններով: Ընտանեկան խնդիրներ, այնուհետև հրդեհվեց նկարչի արվեստանոցը, այրվեցին  գրադարանը,  աշխատանքներից շատերը, , մյուսները կորցրեց Կալիֆոռնիա ցուցահանդեսի ճանապարհին ավիաաղետի ժամանակ: Բժիշկները նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Դժբախտությունների վերջին կաթիլը դարձավ ավտովթարը, որի արդյունքում նա վնասեց ողնաշարն ու ձեռքը և զրկվեց նկարելու հնարավորությունից: Ապրելը նրա համար այլևս անիմաստ էր… Նրա գործերը հիմա կախված են հայտնի թանգարաններում և հարյուր հազարավոր դոլարներ արժեն: Վասպուրականցի նկարիչը, ով հայտնի էր իր սյուռեալիստական ոճով, ինքնասպան է եղել  48 տարեկանում:

գ9գորկի5գ10գ19գ20գ21գ33գորկի3գորկի11գորկի6

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s