Հայաստանի ջրվեժները


10478732_807932349226690_4696849681334501781_n-1Նախագիծ — «Հայաստանի ջրվեժները»

Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած թափվող ջրի հոսանքը: Հայաստանում կան և՛ սահանքային և՛ գահավիժող ջրվեժներ: Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրն ու ամենաջրառատը Թռչկանի ջրվեժն (23 մ) է: Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Անվերջ բացահայտվող Հայաստանում օր օրի փորձենք ենք բացահայտել և ներկայացնել հանրությանը  այն ջրվեժները, որոնք դեռևս գրականության մեջ ներառված չեն:

Ջերմուկի ջրվեժ — բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի  վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։ Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Շաքիի ջրվեժ — բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել…ջրվեժ: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:

Թռչկանի ջրվեժ — Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա:  Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ:  23.5 մետր բարձրություն ունի :Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Նարեի ջրվեժ (անվանումը ոչ պաշտոնական է) – ջրվեժ Վայոց Ձորի մարզում, բարձրությունը 7 մ, Արածո գետի վրա: Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ (արշավախմբի միակ աղջկա անվամբ):

Քասախի ջրվեժ (Հայաստանի ամենաբարձր ջրվեժը)։ Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմաց։

Քարավազ ջրվեժ — Վայոց ձորի մարզ, Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Հերհերի ջրվեժ — Վայոց ձորի մարզ, Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Աղջոց ջրվեժներ — (Խոսրովի ջրվեժներ) 4 ջրվեժները գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժ:

Խաչաղբյուրի ջրվեժ — ջրվեժ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա:

Լիճքի ջրվեժներ — ջրվեժների կասկադ Սյունիքի մարզում, Մեղրի գետի վրա:

Աղվանի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի վրա, լքված Մալև գյուղից  հարավ-արևելք:

Վարդանիձորի ջրվեժ — Սյունիքի մարզ, Վարդանիձոր գյուղից5 կմ հյուսիս-արևմուտք, Բերդաքար գետի Վարդանիձոր վտակի վրա

Պառավաձորի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հյուսիս:

Գետիկվանքի ջրվեժ— Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդահովիտ գյուղից 5 կմ արևմուտք:

Ամասիայի ջրվեժ  — Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արևելք:

Որոտանի ջրվեժ — Սյունիքի մարզում, Որոտան գետի վրա, բարձրությունը 6 մ,

Կապուտջուղի ջրվեժներ — Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 10 կմ արևմուտք, Կապուտջուղ գետակի վրա:

Շինուհայրի ջրվեժ — Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 5 կմ հյուսիս-արևմուտք:

Շառաչ ջրվեժ — ջրվեժ Տավուշի մարզում,  գտնվում է Խնձորուտ գետի վրա է գտնվում (Բայղուշի ձորում), ջրերը գահավիժում են 15 մ բարձրությունից

Շարքը կարելի է ամփոփել Բերկրի-Թորթում-Երզնկա-Մանչունա…

Խնդիրներ և արդյունքներ

Սովորողների իրազեկության բարձրացում:
Էկոլոգիական խնդիրների լուծում:
ճամփորդությունների ընթացքում կրթական ծրագրերի փոխանակում:
Ավանդապատումները, ավանդույթները, հայրենի լեռնաշխարհը և գրականությունը:
Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների և կարողությունների ձևավորում:
Արդյունքների գնահատում:
Ֆիլմեր, նյութեր, ֆոտոպատումներ, ցուցադրություններ

Նախատեսվում են հայրենագիտական և ուսումնական ճամփորդություններ պատմական Հայաստան, Ջավախք, Արցախ:

Նախագիծն իրականացնող սովորողները   մասնակցում  հավաքներին, հանդես են գալիս զեկուցումներով, իրենց տպավորությունների, առաջադրված խնդիրների լուծման ժամանակ եղած դժվարությունների, նաև հաջողությունների մասին գրում, հրապարակումներով հանդես  են գալիս կայքում, ամսագրերում, բլոգում, իրենց աշխատանքներով մասնակցում են  կազմակերպվող միջոցառումներին: ՏՀՏ միջոցներով կապ են հաստատում Հայաստանի, Արցախի, Ջավախքի դպրոցներում սովորող իրենց հասակակիցների հետ փորձի փոխանակման, բարեկամական կապերի հաստատման նպատակով:

Արտագնա ճամփորդություններին մասնակցում են այն սովորողները, ովքեր կունենան  բարձր արդյունքներ:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s