Mediaeducational blog

Ուսումնական սեպտեմբեր

Оставьте комментарий


Գնահատում

Ուսումնական սեպտեմբեր

Սեպտեմբերի 1-4

«Չարլի Չապլինի նամակը իր դստերը»

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:
  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
  • Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:

Սեպտեմբերի 5-11

Նայի՛ր տեսանյութը:

  • Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:
  • Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:
  • Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:
  • Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Սեպտեմբերի 12-18

Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Սեպտեմբերի 19-25

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Հայրեններ
1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
2.Քանի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ
   Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ
   Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:
   Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:
Առաջադրանքներ
1.Բլոգում էջ բացել` «Նահապետ Քուչակ»
2.Համացանցից ձեռք բերելտեղեկություններ, դիտել ձայնահղումը: Մի քանի նախադասությամբ արտահայտել կարծիք դիտած տեսանյութի մասին:
3. Հայրենները սովորել անգիր:

Գործնական քերականության դասաժամին- տեքստային աշխատանք , էջ 110., 336,337

Մայրենիի դասաժամին -էջ 35, 110, 111, 112,113, 114

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղար-ախիտ անտառում հանդիպեցին ծառերի ար-ա կաղնին ու հավքերի ար-ա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրո-տ ու երկնահու- կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հով-անու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գա-ա- թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբեր- քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապան- տիրակալը, բացած

հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ա-բարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Ավետիք Իսահակյանուսումնական մեդիափաթեթ

Մեկնարկային նյութեր- Մեծերը Իսահակյանի մասին, Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից,  Ֆոտոալբոմ,  Լուսանկարներ , Վիրտուալ թանգարան

Անգիր  սովորել 2 բանաստեղծություն

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:

«Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Տեքստային նյութ — Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Թարգմանական աշխատանք- Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?

Կոմիտասյան դասեր

Ծանոթացի՛ր նյութերին, փորձի՛ր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

Նայի՛ր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»  և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմի՛ր՝ ինչի մասին են:

 

24.09 — Անկախության տոն. բարձունքների նվաճում — «Լեռան գագաթին օրն ուշ է

մթնում…» 

4. 5.09-16.09  Սեպտեմբերյան հավաքի շրջանակներում
.այցելություն Արտաշատի շրջանի Մրգաշատ գյուղի  միջնակարգ դպրոց (կրթական փոխանակումներ և ծրագրի տարածում)

. կլոր սեղան «Կրթության կազմակերպումը»

26.09-Կոմիտասյան օրերի շրջանակներում

Իմ Կոմիտասը

  • Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
  • Խոսք երախտիքի
  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
  • Ուսումնական փաթեթի ստեղծում
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
  • Աշխատանքների  հրապարակում բլոգներում

09.09-Հայոց լեզվի ամենամսյա առաջադրանքներ (ֆլեշմոբ) 

«Սուրհանդակ» ռադիո- թողարկումներ

Երկարաժամկետ նախագծեր

1.TV լրագրություն (ակումբային կամ ընտրությամբ խմբի գործունեություն )

Սովորողներ (ավագ դպրոց-վարժարան)

  1. Միշել Ղայթանջյան
  2. Գայանե Կարապետյան
  3. Սաբինա Դավթյան
  4. Տիգրան
  5. Դավիթ Գևորգյան
  6. Մելինե Մարտիրոսյան
  7. Վալերի Իսահակյան
  8. Լուսինե Ալեքսանյան
  9. Միկա Կամենդատյան
  10. Մարգարիտ Մանվելյան
    «Ընտրել ենք ֆոտոլրագրությունը, քանի որ մեզ հետաքրքրում է շուրջը կատարվող ամեն ինչ, տարբեր մարդկանց հետ շփումը և ամեն ինչ առաջինն իմանալու հնարավորությունը»: (սովորողների խոսքերից)
    Ցանկացած լրագրող ձգտում է պատրաստել իր նյութն այնպես, որ այն հնչի ինքնատիպ և նորովի: Ինքնատիպությունը գալիս է փորձի հետ: Ինքնատիպությունը ժամանակ, մեծ ջանք և մշտական պրակտիկա է պահանջում: Այդ պրակտիկան մենք ձեռք կբերենք մեր հավաքների, քննարկումների ժամանակ:

Նախագծեր

  1. Իմ ավագ դպրոցը- 30.08
  2. Կրթական շքերթ
  3. Մարզական ակումբներ
  4. Բարձունքների հաղթահարում

2. Պատանեկան ամսագիր «Պատուհանից դուրս» (անվանումը ենթակա է քննարկման-փոփոխության)

Ենթադրում եմ գեղարվեստական ընթերցանության բլոգ, ուղղվածությունը՝ ժամանակակից արտասահմանյան արձակ, չափածո, արձագանքներ, կունենա նաև անգլերեն-ֆրանսերեն բաժիններ: Աշխատանքը վարելու-համակարգելու է սովորողների խումբ, անելիքները շատ են, հուսով եմ՝ նաև արդյունավետ:

3.Թանգարանային կրթություն «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

Թանգարաններ այցելելու մշակույթի ձևավորմանն ուղղված ծրագրերը նոր թափ են ստանում: Թանգարաններում արդեն իսկ ձևավորված ավանդույթների կողքին մշակվում են դպրոց — թանգարան, հասարակություն-թանգարան կապն առավել ամրապնդելու մի շարք նոր նախագծեր: Թանգարանում կազմակերպվող բոլոր կրթական ծրագրերը  գիտելիքներ փոխանցելու լավագույն ուղիներից են:

Թանգարանների, դրանց  պատմության, ցուցադրության  մասին սովորողների գրավոր  նյութերը, ֆիլմերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, կնպաստեն սովորողների խոսքի մշակմանը, կզարգացնեն նոր հմտություններ և կարողություններ:

Այս տարի այցելելու ենք՝
Գյումրի
Վարպետաց փողոցի բոլոր թանգարանները
Դսեղ
Թումանյանի տուն-թանգարան

Թանգարաններ Երևանում
Իսահակյանի տուն-թանգարան
Թումանյանի տուն-թանգարան
Չարենցի տուն-թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Գաֆեսչյան արվեստի կենտրոն
Կոմիտաս վարդապետի ինստիտուտ-թանգարան

Առաջարկում եմ նախագծեր կրթահամալիրի տարատարիք սովորողների համար:

Նախագծերը բաց են, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով: Ակնկալում ենք անգլերենի ընտրությամբ խմբերի սովորողների մասնակցությունը, որոնք կթարգմանեն  նյութերը, որոնք տեղեկատվական լինելուց զատ կնպաստեն  սովորողների հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

Կարող են մասնակցել ոչ միայն ակտիվ հանգստի սիրահարները, այլ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն բնության և ազգագրության նկատմամբ: Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել  բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը:

Նախագիծ — «Հայաստանի ջրվեժները»

10478732_807932349226690_4696849681334501781_n-1

Նախագիծը՝ այստեղ:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s