Mediaeducational blog

Ուսումնական նոյեմբեր-9-րդ դասարան

Оставьте комментарий


Գնահատում

Հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ներկայացում գնահատում

Նոյեմբերի 1-11

Ավետիք Իսահակյանուսումնական մեդիափաթեթ

Մեկնարկային նյութեր- Մեծերը Իսահակյանի մասին, Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից,  Ֆոտոալբոմ,  Լուսանկարներ , Վիրտուալ թանգարան

Անգիր  սովորել 2 բանաստեղծություն

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:

«Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Տեքստային նյութ — Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Թարգմանական աշխատանք- Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?

Գործնական քերականություն

Նոյեմբերի 14-20

Մխիթար Սեբաստացի-ուսումնական փաթեթ

Ծանոթացե՛ք ուսումնական փաթեթին.

  • ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրե՛ք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
  • Կարդացե՛ք, ծանոթացե՛ք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ծանոթացե՛ք, ուսումնասիրե՛ք, գրավոր եզրակացություն-հետևություն արե՛ք:
  • Ուսումնասիրեք Մխիթարյան միաբանությանկայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:
  • Համառոտ նկարագրի՛ր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը:

Գործնական քերականություն

Նոյեմբերի 21-27

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛  ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» պատմվածքը:

Կարծիքդ գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրո՛ւ՝  վերաբերմունք արտահայտելով:

Գործնական քերականություն

Նոյեմբերի 28-

Կարդա՛ ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

Կարծիքդ գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրո՛ւ՝  վերաբերմունք արտահայտելով:

Համացանցից, այլ աղբյուրներից  գտի՛ր լրացուցիչ տեղեկատվություն:

Գործնական քերականություն

Առցանց աշխատանք

Գործնական աշխատանք

Հինավուր- ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուր-

կրակի՝ ատրուշանի առ-և ջերմեռանդ-րեն զոհեր էին մատուցում հե-անոս աստվածներին,Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղոր-յան շնկշնկան զեփյուռը քնքշ-րեն խաղում էր պա-պաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակա-կառ ժայռերով շրջապատված ալ-ետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ա-սոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վի-խարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նր-ագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշե- սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և ար-իաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը: «Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած: Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կար-ադրությամբ և հ-չակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օ-նականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ըն-ացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշու- տաճարը:

Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդբառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:
Տեքստում գտի՛ր և դու՛րս գրիր հնչյունափոխությունների ենթարկված  բառեր:
Վերականգնի՛ր անհնչյունափոխ արմատը:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s