Mediaeducational blog

Գործարարն ու ձկնորսը

Оставьте комментарий


Օրերից մի օր մի գործարար կանգնած էր մի գյուղակի ալեհերձի վրա և  տեսավ, թե ինչպես մի ձկնորս, իր փոքրիկ նավակում նստած, բռնեց մի մեծ թունա (ձուկ) : Գործարարը շնորհավորեց ձկնորսին հաջող որսի համար և հարցրեց, թե որքան ժամանակ է հարկավոր նման ձուկ որսալու համար:
— Ամենաշատը մի քանի ժամ, – պատասխանեց ձկնորսը:
— Իսկ ինչու՞ ավելի երկար ժամանակ ծովում չմնացիր, որ ավելի շատ ձուկ որսայիր:
— Մեկ ձուկը բավական է, որ իմ ընտանիքը ապրի վաղվա օրը, – պատասխանեց ձկնորսը:
— Իսկ ինչպե՞ս ես անցկացնում օրվա մնացած ժամանակը, – չէր դադարում իր հարցուփորձը գործարարը:
— Քնում եմ մինչև ճաշը, այնուհետև մի երկու ժամ ձուկ եմ որսում, հետո խաղում եմ երեխաներիս հետ: Այդ ամենից հետո կնոջս հետ մեզ համար հետճաշյա հանգիստ ենք կազմակերպում, գնում եմ գյուղով զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիս հետ գինի եմ խմում և կիթառ նվագում: Ինչպես տեսնում ես, վայելում եմ կյանքս, – բացատրեց ձկնորսը:
— Ես Հարվարդի համալսարանի շրջանավարտ եմ, – ասաց գործարարը,- ես կօգնեմ քեզ, դու ամեն ինչ սխալ ես անում. դու պետք է ամբողջ օրը ձուկ որսաս, ապա գնես ավելի մեծ նավակ:
— Հետո՞, – հարցրեց ձկնորսը:
— Հետո դու կկարողանաս ավելի շատ ձուկ որսալ և ձեռք կբերես մի քանի նավակ, նույնիսկ՝ նավ և մի գեղեցիկ օր գուցե նավատորմ կունենաս:
— Հետո՞:
-Հետո դու այլևս չես վաճառի ձուկդ միջնորդին, այլ ինքդ կհանձնես գործարան և եկամուտդ ավելացնելով՝ կբացես քո գործարանը:
— Իսկ հետո՞:
— Հետո դու կհեռանաս այս խուլ գյուղից և կտեղափոխվես մի մեծ քաղաք և, միգուցե, մի օր դու կկարողանաս բացել մի հսկայական գրասենյակ և դրա տնօրենը լինել:
— Ի՞սկ որքան ժամանակ է այդ ամենի համար հարկավոր:
— 15-20 տարի:
— Իսկ ի՞նչ կլինի հետո:
— Իսկ հետո,- ծիծաղելով պատասխանեց գործարարը,- կլինի ամենահաճելին. դու կկարողանաս վաճառել քո ընկերությունը մի քանի միլիոնով և հարստանալ:
— Իսկ հետո՞:
— Հետո դու կարող ես թողնել աշխատանքը, տեղափոխվել մի փոքրիկ գյուղ, քնել մինչև ճաշը, այնուհետև մի երկու ժամ ձուկ որսալ, հետո խաղալ երեխաներիդ հետ: Այդ ամենից հետո կնոջդ հետ հետճաշյա հանգիստ կազմակերպել, գնալ գյուղ՝ զբոսնելու, իսկ երեկոյան ընկերներիդ հետ գինի խմել և կիթառ նվագել…

Աղբյուրը՝ pritchi.ru

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s