Mediaeducational blog

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

Оставьте комментарий


Ահագին երկար ժամանակ ապրել եմ՝

մտածելով, թե ես երբևէ գոյություն ունեցած ամենանորմալ մարդն եմ: Այս միտքն իմ մեջ անարտադրողության հակում, նույնիսկ կիրք առաջացրեց: Ի՞նչ իմաստ ուներ ի ցույց դնել արժանիքներս հիմարության ու զառանցանքի մեջ խրված, խելագարներով բնակեցված այս աշխարհում: Ո՞ւմ համար ծախսեի ուժերս և ի՞նչ նպատակով: Մնում է պարզել՝ արդյո՞ք լրիվ ազատվել եմ վերոհիշյալ համոզմունքից, որը փրկարար է բացարձակ առումով և կործանարար՝ ներկա պահին:
… Երբ մեզ հայտնում են ինչ-որ մեկի բացասական դատողությունը մեր վերաբերյալ, արժե, որ ջղայնանալու փոխարեն մտածենք, թե մենք որքան ենք չարախոսել ուրիշներին, և ընդունենք, թե արդար է, որ ուրիշներն էլ մեր նկատմամբ նույնն անեն: Ծիծաղելին այն է, որ չկա ավելի խոցելի, ավելի շուտ վիրավորվող, սեփական թերություններն ընդունելուն ավելի անընդունակ մարդ, քան չարախոսը: Հերիք է նրան փոխանցես իր մասին ասված ամենաաննշան բացասական կարծիքը, որ նա տիրապետումը կորցնի, կատաղի ու խեղդվի իր մաղձի մեջ:

 

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s