Mediaeducational blog

Ուսումնական աշուն

Оставьте комментарий


Նախագիծ «Երևանն իմ տունն է» (ամփոփում)

Նախագիծ «Բակունցի ոտնահետքերով» 

Կարդում ենք Բակունց
Հետազոտական աշխատանք-Ակսել Բակունց
Կարդա՛  «Ալպիական մանուշակը» պատմվածքը:
Կարդա՛  նաև Ո՞վ էր Բակունցի «Ալպիական» կինը

Առաջադրանքներ

  • Բառարանային աշխատանք
  • Տեղեկություններ Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին։
  • Ի՞նչ է տալիս բնության նկարագրությունը պատմվածքին (եթե չլիներ բնության նկարագրությունը, ի՞նչ կփոխվեր պատմվածքում)։
  • Գրավոր համեմատի՛ր  հնագետի և նկարչի կերպարները ( 7-10 նախադասություն)։
  • Ստեղծագործական աշխատանք- Ի՞նչ տեսա և զգացի….

Կարդա «Միրհավը» պատմվածքը:
Ի՞նչ դեր է խաղում վերհուշը պատմվածքում:
Կարդալ «Սպիտակ ձին » պատմվածքը։

Առաջադրանքներ

Բառարանային աշխատանք
Խոսի՛ր գլխավոր հերոսուհու՝ Շարմաղ բիբիի մասին,  ասելիքդ հիմնավորի՛ր պատմվածքից վերցված տողերով:
Գրավոր ներկայացրո՛ւ հետևյալ հատվածների ասելիքը.

  •  «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։
  • «Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։
  • «Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…»:
  • Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
  1. Գրավոր ներկայացրո՛ւ կենդանի-մարդ հարաբերությունը։

5.Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր:

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Նոր վերնագի՛ր առաջարկիր:
  2. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Սյունիքի մարզ 
Ժամկետը-հոկտեմբերի 29-30
Մասնակիցները-ավագ դպրոց-վարժարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

goris-city-overview1Ուղերթը- Երևան-Նորավանք-Տաթև-Գորիս- Վերիշենի միջնակարգ դպրոց-Գորիս-Խնձորեսկ-Երևան

Նպատակը-

  • հայրենագիտություն
  • կրթական ծրագրերի տարածում-փոխանակում
  • Վերիշենի դպրոցի սովորողների հետ համատեղ քայլարշավ, պարուսուցում, սպորտային խաղեր
  • Հայաստանի գյուղերը

Ծրագիրը
Հոկտեմբերի 29
7:00-ուղևորության սկիզբ
10:00-10:30- նախաճաշ
11:00-13:00-Նորավանք
15:00- Այցելություն Վերիշենի  դպրոց, քայլարշավ….
18:00-ժամանում Գորիս
Տեղավորվում ենք սովորողների տներում, ընթրիք
19:00-21:00- զբոսանք Գորիս քաղաքում՝ Գորիսի եկեղեցի, գուսան Աշոտի և Սերո Խանզադյանի ապրած տներ, Բակունցի տուն-թանգարան:
22:00- հանգիստ
Հոկտեմբերի 30
7:00- վերկաց
7:30-8:00-նախաճաշ
8:30-11:00-հին Գորիս, Խաչին տակ
13:30-16:00- Խնձորեսկ- Մ. Սպարապետի գերեզման, ճոճվող կամուրջ, Խնձորեսկի եկեղեցիներ
16:30- վերադարձ
Նախագծի իրականացման առաջին փուլում ճամփորդության մեկնող սովորողները սկսում  են ուսումնական-հետազոտական աշխատանքներ՝ Գորիսը և շրջակա  տարածքները ճանաչելու և տեղեկություններ ստանալու նպատակով, հոկտեմբերի 16-ին նախատեսվում է առցանց քննարկում:
Ճամփորդություն մեկնողների մասնակցությունը քննարկմանը պատադիր է:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s