Mediaeducational blog

Ուրմիո լիճը

Оставьте комментарий


Շատ բան տեսանք, բայց հոգումս մի զգացում մնաց այս ճամփորդությունից, դառնություն, որը երևի այս urmiya_lake_310813_14պահին թույլ չի տալիս խոսել ուրիշ բանի մասին: Բնության մա՞հ, թե՞ էկոլոգիական աղետ. չգիտեմ,  այդ մասին խոսել են ու դեռ կարծիքներ կհայտնեն մասնագետ — էկոլոգները: Կարդացել էի, ծանոթացել, բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Իսկ տեսածս տխուր էր. մի քանի տարի անց էլ դժվար թե լինի պատմական Ուրմիա լիճը: Այսօր դրա նախադրյալները տեսանելի էին բոլորիս համար:
Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճը՝ Ուրմիան, անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում: Այն կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված են Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են  կապույտ: Լիճը և իր շրջակա 100 կղզիները Իրանի ազգային պարկերից են:
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է 1275 մ բարձրության վրա: Աղիությունը շատ բարձր է` 150-250%: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է, և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնի նման կենդանիներ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով:
Ուրմիան վերջին տարիներին արագորեն ցամաքում է, իսկ  նրա կանաչ գույնը փոխվում է կարմիր գույնով: Ջրի գույնի փոփոխման պատճառ է համարում հատուկ միկրոօրգանիզմների զարգացումը: Ամառվա ամիսներին լճի մակարդակը իջնում է, ինչը ավելացնում է աղի պարունակությունը ջրում, և  լճում սկսում են զարգանալ մանրէների և ջրիմուռների հազվագյուտ տեսակներ, որոնք էլ ջուրը կարմիր են դարձնում: Իսկ ափամերձ հատվածներում՝ աղ,աղ…Ասում են՝ այն շատ բուժիչ տարրեր է պարունակում, հրաշալի բուժում է հոդացավը:

img_3237img_3251img_3233img_3232

 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s