Mediaeducational blog

Դե՛, երգի՛ր, Արա՛քս

Оставьте комментарий


Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս,
արաբականում՝ Արազ: Ստրաբոնի վկայությամբ, Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու: Ֆրանսիացի աշխարհագրագետ էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանում է «գերազանց հայկական գետ»։ Արաքսը ( նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և  Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս: Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով  Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ: Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր Քարավազը:

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում: Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական: Այս կամրջից է սկսվել Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտան: Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունը ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն: 1605 թվականին շահ Աբբասի հրամանով այս կամուրջը ավերվեց, որպեսզի և՛ հայերը մոռանան տունդարձի ճամփան, և՛ թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով: Մովսես Խորենացու վկայությամբ գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց, իսկ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54—19 թթ.) Արաքսը անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Երասխ»։

Մի քիչ ավանդություն

Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին` Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին:
Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենքիը` գնում է օտարության մեջ ապրելու: Իմանալով այդ մասին` Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս:
«Հայկական ավանդապատումներ», Երևան, 2009թ.

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s