Mediaeducational blog

Որտե՞ղ է հիմա Նորավանքի վերջին քարը…

Оставьте комментарий


նորավանքՄոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել:
Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնումՄոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:
Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ու գիշեր` մտածելով Լուսիկի մասին` նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրա մարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճարը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` քարերը շարելով գիշեր ու զօր: Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և ոչ մի պակաս քար  չի լինում: Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբր իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ է մնում, որովհետև նրա վերջին քարը չի դրվում, այլ շիրմաքար է դառնում վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի է մնում, ինչպես ասել է իշխանը, որովհետև չկա նրա ստեղծողը, որ նորը շինի, ուստի միշտ նոր է մնալու: Եվ այդ պատճառով  վանքի անունն էլ մնում է Նորավանք:

Արամ Ղանալանյան
«
Ավանդապատում» 

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s